Ռուսաստան, ՉԹՕ, օդաչու, chto, odachu, rusastan,

Ռուս օդաչուները Չուդովո քաղաքի մոտակայքում ՉԹՕ են արձանագրել

194
(Թարմացված է 19:13 26.05.2021)
Վերջին ամիսներին ՉԹՕ-ների թեման ակտիվորեն շրջանառվում է ամերիկյան ԶԼՄ-ներում։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Նովգորոդի մարզի երկնքում թռչող ռուսական մի քանի ինքնաթիռների օդաչուները հայտնել են չբացահայտված թռչող օբյեկտի մասին։ Տեղեկությունը հաղորդում է Ren TV հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ մայիսի 25-ին ինքնաթիռների անձնակազմները «Պուլկովո» օդանավակայանի թռիչքների ղեկավարին հաղորդել են, որ իրենց լոկատորներում անհայտ օբյեկտի նշան է նկատվում: Այդ պահին օդանավերը գտնվել են Չուդովո քաղաքի մոտակայքում։

Վերջին ամիսներին ՉԹՕ-ների թեման ակտիվորեն շրջանառվում է ամերիկյան ԶԼՄ-ներում։ Ավելի քան մեկ ամիս առաջ Պենտագոնից հայտարարություն էր հնչել, որ ՉԹՕ-ների վերաբերյալ նյութերը գաղտնազերծվելու են այս տարվա ամռանը:

Առավոտյան արթնացար՝ մաքրիր մոլորակդ․ լուսանկարներ

2020 թվականի ապրիլի վերջին Պենտագոնն իր կայքում հրապարակել էր տեսագրություններ, որոնցում «անհայտ երևույթներ» էին պատկերված: Գերատեսչության տվյալներով ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ոչ գաղտնի տեսահոլովակներից մեկը նկարահանվել էր 2004 թվականի նոյեմբերին, մյուս երկուսը՝ 2015 թվականի հունվարին: Նրանք բոլորը 2007 և 2017 թվականներին հայտնվել էին համացանցում: Ավելի ուշ ԱՄՆ ՌԾՈւ -ն հրապարակեց մի քանի հաշվետվություններ, որոնցում օդաչուները պատմում էին 2013 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի փետրվարի 13-ը հանդիպած ՉԹՕ-ների մասին:

Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել

194
թեգերը:
Օդաչու, Չհայտնաբերված թռչող օբյեկտ (ՉԹՕ), Ռուսաստան
Աննա Բեկլյարովա

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

85
(Թարմացված է 21:57 24.06.2021)
Ժամանակակից ռուսական մանրածախ առևտրում պետք է վաճառքի վրա աշխատել հնարավոր բոլոր ուղիներով։ 1990–ականների (որտեղ մնացել են որոշ հայկական ձեռնարկությունների սեփականատերեր) պրակտիկան վաղուց արդեն չի գործում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանի առցանց վաճառքի շուկան համավարակի ժամանակ կրկնակի աճ գրանցեց, իսկ 2024 թվականին, մասնագետների գնահատականներով, կարող է կազմել երկրի ամբողջ մանրածախ առևտրի մինչև 20%–ը։ Այդ պատճառով հայ (և ոչ միայն) գործարարների շրջանում նորաձև է դարձել խոսել այն մասին, որ պետք է գրավել առցանց շուկան, բայց քչերն են ուզում դրա համար իսկապես աշխատել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է արագ սպառման ապրանքների ռուսական շուկայի մասնագետ, Export Armenia հարթակի համահիմնադիր Աննա Բեկլյարովան։

Վաճառքները բազմալիք են դարձել. արտադրողներ, առևտրի ցանցեր, ռեստորաններ. այժմ վաճառքներն ընդլայնում են և՛ խանութների ցուցափեղկերին, և՛ առցանց խանութներում, և՛ մարկետփլեյսերում։ Այսպես է աշխատում այսօր ողջ մանրածախ խոշոր ոլորտը։ Առցանց առևտրում արտադրանքը խթանելու համար իրենց մեխանիզմներն են առաջարկում սոցցացներն ու նույնիսկ «Սբերբանկը»։

Բացի այդ, առցանց գնումների աճ է նկատվում 55+ սերնդի շրջանում։ Նրանց գնումներն ավելի ու ավելի զանգվածային են դառնում։ 

Սակայն այն տեխնոլոգիաների պարագայում, որոնք սկսում են կիրառել մարկետինգի, գովազդի և վաճառքների համար, հաջողություն ակնկալել չարժե, եթե մտածում ես 1990–ականների չափանիշներով։ Այսօր բավական չէ միայն ասել. «Հայկական ամեն բան կգնեն», ընդգծում է Բեկլյարովան։

Ցավոք, քչերն են մտածում գնորդի հետ կապ հաստատելու մասին։ Նույնիսկ հասարակ գործողությունները (օրինակ, նորմալ պիտակով նմուշ ուղարկելը) արդեն խնդիր են, նշում է նա։ Հայ մենեջերները, որոնց թիվը ռուսական ընկերություններում շատ շատ է, ասում են. «Հասկանալի է, «մեր սիրտը ցավում է», բայց ինչքան կարելի է այսպես աշխատել»։

ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել

Շատ որակյալ չրերի տեղական արտադրողներից մեկը դրանք շուկա է հանել «Сухафрукты асорти» գրությամբ տուփերով, հիշում է նա։

Տառասխալներն ուղղելու (Сухофрукты ассорти) խնդրանքները նա լսեց, բայց այդպես էլ չուղղեց։ Նման գրությամբ էլ ապրանքը դուրս եկավ վաճառքի։

Սա տիպիկ օրինակ է. սեփականատերը մինչև հիմա կարծում է, որ ինքը որևէ մեկին լսելու կարիք չունի` լինի դա տուփի, գնային ճկունության, թե վաճառքների ռազմավարության հետ կապված, նշում է նա։

«Երբ ես ասում էի, որ այդպես չի կարելի, ինձ պատասխանում էին` շատ ես բարդացնում։ Ցավոք, սեփականատերերից շատերին թվում է, որ իրենք ամեն ինչ բոլորից լավ են անում։ Ինքը և՛ վաճառող է, և՛ մարկետոլոգ, он же Гоша, он же Жора և այլն։ Գուցե փոքր–ինչ չափազանցնում եմ, բայց քչերը գիտեն, թե ինչպես է պետք վաճառքը կազմակերպել։ Ոմանք ընդհանրապես զարմանում են, որ դա սովորել է պետք։ Այդ պատճառով արտաքին շուկաների գծով «լավ վաճառողներ» մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել», – նկատում է Բեկլյարովան։

Կանեփ
© Photo : Пресс-служба Пограничного управления ФСБ России в Республике Армения

Վերը թվարկվածն իհարկե բոլոր գործարարներին չի վերաբերում. կան նաև բանիմաց գործարարներ, որոնք հասկանում են, որ աշխատանքի համար մասնագետներ են պետք։ Բայց ցավոք՝ դեռ աշխատելու տեղ կա։ Հատկապես դա երևում է մյուս երկրների հետ համեմատության մեջ, այդ թվում այլ հետխորհրդային հանրապետությունների, հավելում է նա։

Չեն օգտագործվում նաև հայկական արտադրության օբյեկտիվ առավելությունները։ Ռուսաստանում գնալով ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել առողջ սնունդը։ Հայաստանում այն արդեն արտադրում են և կարող են մի քանի անգամ ավելացնել։ Բայց արտադրությունում տեխնոլոգներից բացի, գրեթե լավ «վաճառողներ» չկան, որոնք մասնագիտացած կլինեին օրգանիկ արտադրանքի արտաքին շուկաների ուղղությամբ, նկատում է նա։

Բոլոր այս հարցերը պետությունը պետք է հաշվի առնի արտահանման նոր, համապարփակ ռազմավարության մեջ։

Նշենք, որ շուրջ 1.5 տարի առաջ բիզնեսն ինքնակազմակերպվեց և փորձի և գիտելիքների փոխանակում սկսեց շահույթ չհետապնդող Export Armenia ցանցային միության միջոցով։

85
թեգերը:
Շուկա, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին
ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
Արխիվային լուսանկար

ՌԴ-ում բնակվող հայ գործարարը մեղադրվում է 60 մլն ռուբլի յուրացնելու մեջ. նա կկալանավորվի

78
(Թարմացված է 20:45 24.06.2021)
Ալիկ Ալեքսանյանը հարցաքննության ժամանակ իր մեղքը չի ընդունել և այն անհեթեթ է համարել:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկիի քաղաքային դատարանը որոշել է մինչև օգոստոսի 22-ը կալանավորել մոսկովյան «Респект-СМ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ալիկ Ալեքսանյանին, որը մեղադրվում է «Վոստոչնի» տիեզերակայանում շինարարական-մոնտաժային աշխատանքների ընթացքում մոտ 60 մլն ռուբլու չափով խարդախություն իրականացնելու մեջ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ գործարարը հարցաքննության ժամանակ իր մեղքը չի ընդունել և այն անհեթեթ է համարել:

Նշվում է, որ հունիսի սկզբին հայտնի էր դարձել «Վոստոչնի» տիեզերակայանում խարդախությունների հետ կապված միանգամից երկու քրեական գործի հարուցման մասին: Մի դեպքում շինարարական ընկերությունը հրթիռային վառելիքի արտադրման և պահպանման համալիր կառուցելու չկատարված աշխատանքի համար 600 մլն ռուբլի է ստացել, իսկ մյուս գործն առնչվում է 60 մլն ռուբլու յուրացմանը՝ կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ:

78
թեգերը:
խարդախություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Ընտրակաշառքի 155 դեպք, 26 քրեական գործ, 6 կալանք. դատախազությունը տվյալներ է հայտնել
Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ
Երևան

Հայաստանի ո՞ր հատվածներում +41 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 15:53 24.06.2021)
Մասնագետները հորդորում են ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման պատճառով մինչև հունիսի 28-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ գերատեսչության հրապարակած աղյուսակի` այսօր +41 աստիճան կգրանցվի Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +40-ից +41–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +23-ից +25։

Ի՞նչ է պետք անել +41 աստիճան շոգից չտուժելու համար. ԱԱՏՄ-ն դիմել է հորդորով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Ինչպես օրգանիզմը պաշտպանել ամառային շոգից. խորհուրդ է տալիս մասնագետը

0
թեգերը:
շոգ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից
Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է
Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին