hayastan, rusastan, gsh, zoravarjutyun, հայաստան, ռուսաստան, գշ, զորավարժություն
ՀՀ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության մասին բանակցություններին

ՀՀ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության մասին բանակցություններին

103
(Թարմացված է 20:50 12.05.2021)
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ստորաբաժանումների տեղափոխման և այլ հարցր:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանում սեպտեմբեր ամսին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Делегация Генштаба ВС приняла участие во втором раунде переговоров по подготовке совместных с Россией стратегических военных учений «Запад-2021» (12 мая 2021). Еревaн
ՀՀ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության մասին բանակցություններին

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:

Հիշեցնենք՝ Հայաստանի Զինված ուժերը այս տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կմասնակցեն երկու զորավարժության։

Ապրիլի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել էին նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Առաջինը Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի «Զապադ» համատեղ ռազմավարական զորավարժությունն է։ Երկրորդը՝ «Մարտական եղբայրություն- 2021» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում անցկացվելիք ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրությունը»։

103
թեգերը:
Զորավարժություններ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Ռուսաստան, Մոսկվա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը. ՊՆ-ն կրկին հերքում է
Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու
Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ
Մարիա Զախարովա

Սուտ լուրերը խարխլում են հավատը պայմանավորվածությունների հանդեպ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի մասին

115
(Թարմացված է 19:05 23.06.2021)
Կողմերից բխող ցանկացած հռետորաբանություն պետք է համապատասխան լինի խնդրին և ընդհանուր նպատակին, որը նշված է երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթերում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ պարբերաբար հնչող ապակայունացնող բնույթի հայտարարությունները խարխլում են հավատը այն պայմանավորվածությունների իրականացման հանդեպ, որոնք ձեռք են բերվել եռակողմ հայտարարությամբ և ամրապնդվել են դրանից հետո:

Այս մասին նա ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի վերաբերյալ տարբեր երկրներից հնչող հռետորաբանությանը։ Զախարովան նշել է, որ վերադարձը խաղաղ կյանքի հնարավոր է կողմերի, ինչպես նաև այնտեղ ներգրավված ուժերի աջակցությամբ։  

Նա կողմերին ու լրատվամիջոցներին կոչ է արել առաջին հերթին խոսել այն ջանքերի մասին, որոնք ներգրավված կողմերն ուղղում են իրավիճակի կարգավորմանը, խաղաղության վերադարձին, տարածաշրջանի կայունացման գործընթացին: Նրա խոսքով՝ հենց դա էլ պետք է ակտիվորեն առաջ մղել։

«Որքան ավելի շատ տեղեկատվություն լինի կառուցողական գործողությունների մասին, կառուցողական քայլերի լուսաբանում, ոչ թե հնարված լուրեր, այնքան ավելի մեծ հավատ կունենան մարդիկ իրավիճակի ամբողջական կարգավորման նկատմամբ։ Իսկ դա ծայրաստիճան կարևոր նշանակություն ունի»,-ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կարևոր է բնակչությանն իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին: Նա նշել է, որ այս ամենին խանգարում են այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք տարբեր երկրների տարբեր գործիչներից, տարբեր ժամանակահատվածներում։ Ցավոք սրտի, դրանք պարբերական են, ապակայունացնող բնույթի և կոչված են մարդկանց վախ ներշնչել, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ և խարխլել նրանք հավատը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման հանդեպ։

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

«Սադրիչ հայտարարություններ, նսեմացուցիչ, ֆեյք լուրեր` ինչ ասես եղել է այս ընթացքում։ Ցանկացած հռետորաբանություն, որը մենք լսում ենք կողմերից, պետք է համապատասխան լինի առաջնային խնդրին և ընդհանուր նպատակին, որը նշված է երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթերում»,-եզրափակել է նա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

115
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
ՌԴ ներկայացուցիչը հայտնել է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը երբ կայցելի Ղարաբաղ
Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը
Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

«Հաջողություն պետական գործունեության մեջ». Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին

70
(Թարմացված է 19:03 23.06.2021)
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»,–նշված է Պուտինի ուղերձում։

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ.–ին Երևանում։

Նրա ծննդյան տարեդարձը շնորհավորել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծննդյան օրը

70
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Նիդեռլանդների խորհրդարանը

Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել. բոյկոտել այցը Բաքու

8
(Թարմացված է 00:02 24.06.2021)
Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հակաադրբեջանական մի բանաձև է ընդունել։ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։

Խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

«Արձանագրելով, որ Բաքուն խախտել է զինադադարի համաձայնությունը, բացի այդ, հաշվի առնելով այն, որ դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ, չուղարկել Բաքու կառավարական պատվիրակություն այն պարագայում, եթե Նիդեռլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»,–ասում է բանաձևում։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որն անց է կացվում 10 քաղաքում:

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Խաղերի մի մասը պետք է անցկացվի Բաքվում։

Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ

8
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Նիդեռլանդներ
Ըստ թեմայի
Եթե Երևանն ու Բաքուն դիմեն, Ռուսաստանը պատրաստ է օգնել սահմանագծման հանձնաժողովին
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է
Բաքուն Առուստամյանին թույլ չի տվել մասնակցել Եվրո-2020-ին. Ուտկինը դիմել է կազմկոմիտեին