«Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ

Ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը պաշտպանված կլինի թվային մակնշմամբ

79
(Թարմացված է 12:32 11.05.2021)
Թվային մակնշումը կապահովի «Սպուտնի Լայթ» պատվաստանյութի յուրաքանչյուր տուփի տեղաշարժի խիստ վերահսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը կեղծիքներից պաշտպանված կլինի թվային մակնշման համակարգով։ Տեղեկությունը հայտնում է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը։

«Արդյունքը լավ է»․ Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին

«Ռուսաստանցի պացիենտների համար արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերը կապահովվեն թվային մակնշմամբ։ Մակնշման եզակի կոդը՝ «Data Matrix» ձևաչափով, կգրվի յուրաքանչյուր տուփի բացվող մասի վրա։ Դա կապահովի ոչ միայն խմբաքանակի, այլև յուրաքանչյուր տուփի տեղաշարժի խիստ վերահսկողությունը, ինչպես նաև կպաշտպանի կեղծիքներից և կպահպանի բնակչության անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում

Մակնշումն ապահովում է պատվաստանյութի հետագծի խիստ վերահսկողությունը՝ արտադրությունից մինչև կոնկրետ բժշկական հաստատություն:

Հնարավո՞ր է «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրել նաև Հայաստանում. Ավինյանի պատասխանը

 

79
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ
Ըստ թեմայի
Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
Հայաստանում նախատեսվում է «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել
«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ
Երգչուհի Մաքսիմ

Երգչուհի Մաքսիմն արդեն ինքնուրույն է շնչում. նոր մանրամասներ են ի հայտ եկել

81
Երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան ասել է, որ երգչուհու գիտակցությունը տեղն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուս երգչուհի Մաքսիմն ինքնուրույն է շնչում թթվածնային դիմակի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովային։

«Մարինան իրեն ավելի լավ է զգում։ Այժմ նրա գիտակցությունը լրիվ տեղն է։Պարզապես ժամանակ է պետք վերականգնման համար», – նշել է Սոկոլովան։

Mash–ն էլ հայտնում է, որ երգչուհուն անվասայլակով են տեղափոխում հիվանդանոցի միջանցքներով։ Ապաքինման դինամիկան դրական է, թոքաբորբն աստիճանաբար նահանջում է։

Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։

Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։

81
թեգերը:
երգչուհի, թոքաբորբ
Ըստ թեմայի
Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը
«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա
Բրիթնի Սփիրսը կիսամերկ լուսանկար է հրապարակել ու «լայքերի» թվով ռեկորդ սահմանել
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

224
(Թարմացված է 19:23 02.08.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2–րդ անգամ է նշանակվում այս պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ–ն իր կողմից պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

224
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Վարչապետ, Նախագահ
Ըստ թեմայի
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
Նախագահի և կաթողիկոսի ներկայություն, բոյկոտում. ԱԺ անդրանիկ նիստը` լուսանկարներով
Արթուր Ալեքսանյան

«Շատ բան կա ասելու...». Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել

14
(Թարմացված է 20:22 04.08.2021)
Սպիտակ արջը նշում է, որ վնասվածքով, թե առանց դրա՝ միշտ պատրաստ է պայքարել իր երկրի համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել, բայց ոչ հիմա։ Instagram-ի իր էջում մարզիկը գրառում է արել՝ նշելով, որ միշտ պատրաստ է պայքարել իր երկրի համար։

«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով , թե առանց վնասվածք միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար : Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել էր կրել արծաթե մեդալը։

Ըմբիշը համաձայն չէ մրցավարների որոշմանը` իր և իր հակառակորդի` Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի պայքարի շուրջ։

Նշենք, որ օգոստոսի 3-ին Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին և դարձավ արծաթե մեդալակիր։

Նախորդ օրը կայացած կիսաեզրափակչում մեր մարզիկը վնասվածք էր ստացել իրանցի Մոհամադհադի Սարավի հետ մարտում։ Չնայած դրան` նա շարունակեց գոտեմարտը ու հաղթեց 4։1 հաշվով։

Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի oլիմպիական խաղերում նվաճել էր բրոնզե մեդալ մինչև 96 կգ քաշային կարգում, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային խաղերում դարձել է 98 կգ քաշային կարգի հաղթող:

14
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, մեդալ, օլիմպիադա, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
Այս Օլիմպիադան շատ քաղաքականացված է, կամ ամերիկացիների դեպքում «թերապևտիկ բացառություն» է