Իվան Բաղրամյան

Մարշալ Բաղրամյանի թոռը պատմել է` ինչ է հասկացել Դոնի Ռոստովում պապի կիսանդրու բացմանը

192
(Թարմացված է 19:13 10.05.2021)
Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը հակահարձակման գործողություն է մշակել, որի ընթացքում 1941 թվականի դեկտեմբերին թշնամին դուրս է մղվել Դոնի Ռոստովից։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռները եղել են Ռոստովում և հպարտության զգացում ունենալուց բացի տպավորվել ռոստովցիների պատմության իմացությամբ։ 

Потомки у бюста дважды Героя Советского Союза, маршала СССР Ивана Баграмяна в Ростове-на-Дону
© Photo : Архив семьи Баграмян
Դոնի Ռոստովում մարշալ Բաղրամյանի կիսանդրու բացմանը

«Մենք առաջին անգամ էինք Դոնի Ռոստովում և իսկույն հասկացանք, որ մեր պապի համար հպարտություն են զգում ոչ միայն հայ ժողովրդի, այլև քաղաքում ապրող մյուս ժողովուրդների ներկայացուցիչները։ Չէ՞ որ նա խորհրդային մարդ էր և միշտ ընդգծում էր, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի գրավականը Խորհրդային Միության ժողովուրդների միասնությունն էր։ Մեզ շատ տպավորեց երիտասարդությունը։ Երիտասարդ ռոստովցիները լավ են հասկանում պատմությունը, գիտեն հայրենի քաղաքի փառավոր անցյալը»,-Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց մարշալի թոռն ու անվանակիցը՝ Իվան Բաղրամյանը:

Внук Маршала Ивана Баграмяна Иван Баграмян
© Sputnik / Laura Sarkisian
Իվան Բաղրամյան

Նա հիշեցրեց, որ 1941 թ․-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռոստովի ուղղությամբ գերմանացիների պաշտպանության հաջող ճեղքումը խորհրդային զորքերի՝ պատերազմի առաջին տարում ձեռք բերված առաջին նշանակալի արդյունքը դարձավ: Հարավում հարվածն ու Մոսկվայի ճակատամարտը տապալեցին Հիտլերի բլիցկրիգը։ Ռոստովից ֆաշիստների նահանջը լուրջ բարոյահոգեբանական վնաս հասցրեց հակառակորդի զորքերին և հանգեցրեց «Հարավ» բանակների խմբի հրամանատար Ռունդշտեդտի պաշտոնանկությանը։

Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Դոնի Ռոստովի ազատագրման` Բաղրամյանի ծրագիրը թշնամուն ստիպեց մարտի նետել բոլոր պահեստային զորքերը, ինչը թույլ չտվեց դրանք տեղափոխել Մոսկվայի մերձակայք։ Այդ հաջողությունն առանձնահատուկ նշանակություն ունեցավ։ Դրանից մեկուկես ամիս առաջ խորհրդային զորքերը ծանր պարտություն էին կրել Դոնբասում։ Կարճ ժամանակահատվածում հարավային ճակատը  փաստացի նորովի վերակազմավորվեց և առավել մարտունակ դարձավ։

Նշենք, որ օրեր առաջ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետնորդների՝ թոռների, թոռնուհիների և ծոռների ներկայությամբ, Դոնի Ռոստովում կայացավ Մարշալ Բաղրամյանի կիսանդրու բացումը։ Հանդիսավոր արարողությունը տեղի  ունեցավ Պատվո պահակախմբի մարտիկների մասնակցությամբ:

Торжественное открытие бюста дважды Героя Советского Союза, маршала СССР Ивана Христофоровича Баграмяна в парке «Дружба» (5 мая 2021). Ростов-на-Дону
© Photo : Архив семьи Баграмян
Դոնի Ռոստովում մարշալ Բաղրամյանի կիսանդրու բացումը

Հուշարձանը տեղադրումը տեղի հայ համայնքի նախաձեռնությունն է, քանդակի հեղինակը Ներսես Կիրակոսյանն է։ Խորհրդանշական է, որ քանդակը գտնվում է քաղաքի հյուսիսային միկրոշրջանում՝ Բարեկամության պուրակի կենտրոնական ծառուղում, որը սահուն կերպով վերածվում է մարշալ Բաղրամյանի անվան փողոցի։

Бюст дважды Героя Советского Союза, маршала СССР Ивана Христофоровича Баграмяна в в парке «Дружба» в Ростове-на-Дону
© Photo : Архив семьи Баграмян
Դոնի Ռոստովում մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Ինչպես մարշալ Բաղրամյանը հյուրընկալեց Խանոյաններին. մի լուսանկարի պատմություն

192
թեգերը:
կիսանդրի, թոռ, Դոնի Ռոստով, Հովհաննես Բաղրամյան
Ըստ թեմայի
Ժուկովի նվիրած կոնյակը մարշալ Բաղրամյանի թոռները պահում են արդեն կես դար
Քաղաքավարության դաս մարշալ Բաղրամյանից. ի՞նչ չեն ուզում իմանալ հայ գեղեցկուհիները
Մարշալ Բաղրամյանի ժամացույցը կմնա Մինսկում
Վլադիմիր Պուտին

«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը

164
(Թարմացված է 18:08 16.06.2021)
Արդեն երկրորդ օրն է, ինչ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում վիճում են հարցազրույցի մասին, որը Ռուսաստանի նախագահը տվել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը:

Պուտինի ձևակերպումները բառացիորեն պայթեցրել են համացանցը։ Եվ բանն այն չէ, որ Ռուսաստանի առաջնորդը ժամանակակից իրավիճակի վերաբերյալ ինչ-որ նոր, հեղափոխական մոտեցումներ է առաջարկել։ Ոչ, Ռուսաստանի նախագահը պարզապես ասել է NBC-ի լրագրող Քիր Սիմոնսին ճշմարտությունը։

Դա ներկայումս բացարձակապես բացառիկ մեսիջ է։ Անգլոսաքսոնական լրատվամիջոցներն պատում են իրենց լսարանին ստի, թերի տեղեկությունների, կեղծ լուրերի այնպիսի բարդ խառնուրդով, որ պարզ փաստերը, որոնք ներկայացրել է Ռուսաստանի նախագահը, արդեն որպես հայտնություն են ընկալվում։ Դրանք ապշեցուցիչ տպավորություն են թողել լսարանի վրա։

Խոսքն իհարկե պաշտոնական լրատվամիջոցների մասին չէ։ Դրանք շարունակում են պարտադրել իրենց օրակարգը՝ մեղադրելով Ռուսաստանին և դրա առաջնորդին բոլոր մահացու մեղքերի մեջ։

Հետաքրքիր է, որ Ժնևի գագաթնաժողովից առաջ նախագահ Բայդենը ևս մի շարք հայտարարություններ է արել։ Բայց դա միանգամայն սովորական բանաձևեր են՝ «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն», «կոշտություն ցուցաբերենք»... Դա ոչ ոքի չի հետաքրքրում, ոչ ոք դա չի քննարկում։ Իսկ ահա Պուտինի խոսքերն իսկապես հասել են ամենատարբեր մարդկանց՝ կոտրելով պարտադրված կաղապարները։

«Ես նրան (Պուտինին) ավելի շատ եմ հավատում, քան մեր ողջ խեղկատակ վարչակազմին»,- բրիտանական Daily Mail տաբլոիդի կայքում խոստովանել է ամերիկացի ընթերցողը Նևադայից: «Բա ինչո՞ւ Ռուսաստան չես գնում»- հակադարձում է մյուսը։ «Պարզապես անհավանական է՝ քանի մարդ է այստեղ աջակցում Պուտինին»,- գրում է մեկնաբանը: «Եթե նա քեզ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ նա իրավացի չէ»,- վիճում է մյուսը։ «Նա թույլ չէր տա այն խառնաշփոթը, ինչ կատարվում է այսօր Ամերիկայում»,- եզրափակում է երրորդը։

Բայդենը գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին․ Սպիտակ տուն

Շատ լավ երևում է, որ Պուտինը կարողացել է, ինչպես ինքն է ասել՝ «իշխող շրջանակների» գլխի վրայով ուղիղ դիմել լայն զանգվածներին։

Իհարկե, շատերը չցանկացան դուրս գալ ապատեղեկատվական մատրիցայից, որտեղ նրանց նստեցրել են «լիբերալ» լրատվամիջոցները։ Ի վերջո, աշխարհի պատկերը, որը CNN-ի ու Facebook-ի օգտատերերին պարտադրում են, պարզ ու ոչ հակասական է: Սնունդը և բենզինը թանկանում են, պարտքերը ավելի ու ավելի շատ են աճում, հիփոթեքի ժամկետն անցնում է, աշխատանք չկա։ Ո՞վ է դրանում մեղավոր։ Դե, իհարկե, ռուսները։ Այս սարսափազդու պատմությունը թույլ է տալիս արտասահմանյան առցանց-մարտիկներին տարիներ շարունակ պառկել բազմոցին ու ոչինչ չանել: Իսկ եթե ընդունես, որ այս ամենի մեղավորը կոնկրետ քո կառավարությունն է, պետք է վեր կենաս բազմոցից, դուրս գաս փողոց, ինչ-որ բան ձեռնարկես... Ոչ, դա շատ բարդ է։

Այդ պատճառով ոմանք նախընտրում են նստել ու վախենալ. «Այդ հարցազրույցը շատ սարսափելի է»,- մեկնաբանել է YouTube-ի օգտատերը NBC-ի սյուժեն: «Նա (Պուտինը) վախեցնում է»,- ասում է մյուսը։ «Ինձ էլ»,- գրում է երրորդը։

«Լուսավորյալ» եվրոպացիները և նրանց հոգևոր ժառանգ ամերիկացիները կրկին ընկղմվել են զուտ միջնադարյան դիվական մոլուցքի մեջ։ Իրենց համար սարսափելի կերպար են հորինել, բարդել են նրա ուսերին աշխարհի բոլոր չարիքներն ու սեփական վախից հաճույք են ստանում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին

Սակայն մեկնաբանների ճնշող մեծամասնությունը Պուտինի խոսքերում իրական ելք են տեսել այն փակուղուց, որի մեջ նրանց մտցրել է գլոբալ իսթեբլիշմենթը։ Հատկապես ուրախացել են Թրամփի կողմնակիցները։

Մեջբերումն այն մասին, որ «ԱՄՆ նախկին նախագահ պարոն Թրամփը ոչ սովորական, տաղանդավոր մարդ է», տարածվել է բոլոր սոցցանցերում ու ԶԼՄ-ներում։ Դա այն մարդկանց սրտից էր, որոնք պաշտպանում են առողջ ազգայնականությունն ու այլ պետությունների գործերին չմիջամտելու ցանկությունը։

Հարցն անձամբ Թրամփը չէ։ Սովորական ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ նախկին նախագահի վարած մեկուսացման քաղաքականությունը ձեռնտու էր նրանց։ Այն  նպաստում էր և՛ ԱՄՆ-ի, և՛ միաժամանակ ամբողջ աշխարհի խաղաղության ամրապնդմանը։ Մինչդեռ տեղեկատվական, տնտեսական ու մշակութային պատերազմները, որ Դեմոկրատական կուսակցությունը հրահրում է ամբողջ աշխարհում, ձգտում է քարուքանդ անել և՛ ԱՄՆ-ն, և՛ աշխարհի բոլոր առաջատար տերությունները։

«Պուտինն ազգայնական է։ Նա չի սիրում համաշխարհային կառավարությանը ճիշտ այնպես, ինչպես ես ու դուք: Պուտինն ու Թրամփը դրանում համամիտ են»,- իրավիճակը պարզ նկարագրում է ամերիկյան Breitbart կայքի ընթերցողը:

ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում

«Սպիտակ  «լիբերալ» հակաամերիկացիները պարզապես ցավոտ ատելություն են տածում Ռուսաստանի նկատմամբ», - գրում է ամերիկյան Daily Mail-ի մեկնաբանը։ - Նշենք, որ վերջին հինգ-վեց տարիներին նրանք անդադար մեղադրում են Ռուսաստանին այն ամենի համար, ինչը նրանց դուր չի գալիս։ Նրանք անփառունակ ձևով պարտվում են ընտրությունները, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, և դա ընդամենը ամենախայտառակ և ծիծաղելի օրինակն է»։

Պուտինի հարցազրույցի քննարկման ընթացքում հանդիսատեսը հիշել է բայդենյան տխրահռչակ կիքսը «մարդասպանի» մասին ու բացահայտորեն ծաղրել նրան։

«Ի՞նչ հիմարություն է»,-  գրում է ոգևորված մեկնաբանը Realclearpolitics-ում,- «ինչ-որ չեմ հիշում, որ NBC-ը հարցնի Քլինթոններին շատ, շատ խորհրդավոր սպանությունների մասին, որոնք նրանց վերագրում են»։

Ինչի՞ մասին է վկայում Ռուսաստանի նախագահի հարցազրույցներին միջազգային հանրության կրքոտ, շահագրգիռ, գերհուզական արձագանքը։ Պարզապես այն մասին, որ Ռուսաստանն այսօր վերադարձել է գլոբալ գերտերությունների շարքը։ Դրա առաջնորդի կարծիքը բոլոր հարցերի վերաբերյալ վերլուծվում է, աշխուժորեն դիտարկվում ու քննարկվում է։ Դա բոլորին հետաքրքիր է, դա բոլորին հուզում է։

Պուտինի և Բայդենի հանդիպումն արդեն դարձել է ժամանակակից քաղաքականության գլխավոր իրադարձությունը։ Դեռ գագաթնաժողովի մեկնարկից առաջ դրա մասին մտածում և խոսում էին հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։

Չենք մեջբերի այն ամբողջ քննադատությունը, որն առատորեն իրենց նախագահի հանդեպ հնչեցնում են ԱՄՆ-ի քաղաքացիները սոցցանցերում ու աշխարհի առաջատար ԶԼՄ-ների մեկնաբանություններում։ Այնտեղ շատ են և՛ անձնական վիրավորանքները, և՛ Բայդենի դիվանագիտական տաղանդների վերաբերյալ ոչ այնքան պարկեշտ արտահայտություննեը։

Պարզապես կմեջբերենք ամերիկյան Սենթ Լուիսի բնակիչ օգտատիրոջը. «Կուզենայի Պուտինը նախագահ լիներ՝ Բայդենի և Հարիսի փոխարեն՝ ցանկացած պահի»։

164
թեգերը:
հարցազրույց, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՌԴ–ն վերջին զգուշացումն է անում. փորձագետները` Պուտինի «ուկրաինական» հարցազրույցի մասին
Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով
Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է միգրանտների ժամանակավոր կեցության ժամկետը
Գյումրու 102–րդ ռազմաբազա

Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին

75
(Թարմացված է 14:38 16.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ մեր զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, պետք է նաև ռուսական ներկայությունը հզորացնենք։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է շատ լուրջ գործընթաց սկսի ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար։ Քարոզարշավի շրջանակներում Մարալիկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ հանդիպման մասնակիցներից մեկը հետարքրվեց, թե արդյո՞ք Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կընդլայնվի, քանի որ մինչ այդ խոսում էին, որ պետք է շինարարություն գնա, որտեղ նաև տեղի բնակիչները կներառվեին։

«Ռուսական ռազմաբազային չպետք է նայել շինարարության ընդլայնման տեսանկյունից, դա զուտ կողմնակի էֆեկտն է։ Առհասարակ, երկրի անվտանգությունը լրջագույն խնդիրներ ունի. մեր զինված ուժերի վերականգնման հարցերով զբաղվելուց բացի, պետք է փորձենք ռուսական ներկայությունը սարքել ժամանակակից»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` դա հնարավոր է և պետք է անել` հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես, ակնհայտ է Թուրքիայի դերակատարության հարցը, որը բավական ինքնավստահ է գործում տարածաշրջանում։

Քոչարյանը վստահեցնում է` երբ նայում ես քարտեզին, հասկանում ես, որ միակ զսպող գործոնը կարող է Ռուսաստանը դառնալ։

Սակայն, ըստ նրա, դրան զուգահեռ, պետք է մեր կշիռը մեծացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն, այսինքն` որպեսզի ոչ թե կողքից ինչ–որ բան ասող լինենք, այլ մեր խոսքն էլ ծանրակշիռ լինի։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

75
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին
Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի. Քոչարյան
«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

37
Նման կոչեր պարբերաբար հնչել են արցախյան 44–օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook–ի էջում իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել։

«Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրություններին առնչվող ցույցեր կամ հանրահավաքներ կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես զգոն ու տեղյակ լինեն իրենց շրջապատից», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում են ցանկալի գործողությունները՝ խուսափելը բաց տարածքներից և մարդկային բազմություններից, հետևելը տեղական լրատվամիջոցներին՝ թարմացումների համար, տեղեկացնելը անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:

Աջակցության համար ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել Երևանում ԱՄՆ դեսպանատուն։

Նշենք, որ նման զգոնության կոչեր ԱՄՆ դեսպանատան կողմից պարբերաբար հնչել են արցախյան 44–օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններմ որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին

37
թեգերը:
Ընտրություններ, դեսպանատուն, ԱՄՆ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն Լեռնային Ղարաբաղի հարցով գործակցում է Ռուսաստանի հետ. դեսպան
«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին
ԱՄՆ-ն պատրաստ է օգտակար լինել գերիների փոխանակման գործընթացում. դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է ԱՄՆ դեսպանին