Հիվանդանոց, Մոսկվա

Միխայիլ Բաղդասարովի մահվան պատճառը COVID-19 չէ՞ր․ որդին խոսել է նրա հիվանդության մասին

169
(Թարմացված է 17:53 04.05.2021)
Միխայիլ Բաղդասարովի որդին` Արթուր Բաղդասարովը, ներկայացրել է, թե ինչպես էր վերջին շրջանում հայրն իրեն զգում։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 4 - Sputnik. Հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովին մահվանից մեկ շաբաթ առաջ հիվանդանոց էին տեղափոխել բրոնխիտով։ «360»-ի փոխանցմամբ հայտնել է ժողովրդական արտիստի որդի Արթուր Բաղդասարովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Միխայիլ Բաղդասարովը։ Ռոսգոսցիրկի տվյալներով՝ դերասանը մահացել է կորոնավիրուսի բարդություններից։

Մինչդեռ որդին նշել է, որ իր հայրն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։ Նրա խոսքով՝ իրեն ոչինչ հայտնի չէ հոր մոտ ենթադրաբար հայտնաբերված կորոնավիրուսի մասին։

«Հայրս կորոնավիրուս չուներ։ Նրան մոր մեկ շաբաթ առաջ բրոնխիտով տեղափոխեցին հիվանդանոց։ Մինչ այդ հիվանդ չի եղել։ Լրիվ առողջ մարդ էր», - ասել է Բաղդասարովի որդին։

Արթուրն ավելացրել է, որ բոլորովին վերջերս իրենք Կիսլովոդսկում էին հյուրախաղերով։

Արտիստի ընտանիքին դեռ չեն հայտնել՝ ինչ ախտորոշում է ունեցել նա։ Ընտանիքին այդպես էլ չեն ասել՝ արդյո՞ք նա վարակված էր COVID-19-ով։ Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա գտնվել է մինչև մահ։

Միխայիլ Աշոտի Բաղդասարովը ծնվել է 1945 թվականի մայիսի 23-ին Բաքվում։ Մանկուց երազել է կենդանիների մարզիչ դառնալ։ Ինքնուրույն ծրագրով առաջին անգամ հանդես է եկել 1973 թվականին։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն էլ պատվաստվեց կորոնավիրուսի դեմ

Բաղդասարովը բազմաթիվ կրկեսային ծրագրերի հեղինակ էր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1997), ղեկավարում էր Նիժնի Նովգորոդի կրկեսը։

169
թեգերը:
Մահ, Միխայիլ Բաղդասարով, Ռուսաստան, կորոնավիրուս
Կազանի դպրոց

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

49
(Թարմացված է 15:14 12.05.2021)
Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

49
թեգերը:
կրակոց, երեխա, Կազան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ
Արխիվային լուսանկար

Ղրիմում զինված ահաբեկիչ է վնասազերծվել. տեսանյութ դեպքի վայրից

53
(Թարմացված է 23:55 11.05.2021)
Գրոհայինը կրակ է բացել երեք իրավապահների ուղղությամբ, երբ նրանք փորձել են վնասազերծել հանցագործին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ղրիմում վնասազերծվել է 49-ամյա զինյալ ահբեկիչ, որը կապ է ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, առանց նշելու, թե կոնկրետ որ կազմակերպության մասին է խոսքը։

Նշվում է, որ ահաբեկիչը զինված է եղել։ Նա սպանվել է դիմադրություն ցույց տալու ժամանակ: Ահաբեկիչը սկսել է կրակել, երբ Անվտանգության դաշնային ծառայության 3 աշխատակիցներ օպերատիվ գործողություն են սկսել նրան վնասզերծելու նպատակով։

Իրավապահներից ոչ ոք չի տուժել:

Դեպքի հանգամանքները, ինչպես նաև դրան նախորդող իրադարձությունները, պարզվում են:

Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ

53
թեգերը:
տեսանյութ, ահաբեկիչ, Ղրիմ
Ըստ թեմայի
Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր
Թուրքիայի վարձած ահաբեկիչները կօգտագործվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում. Մելիք–Շահնազարյան 
Հիմնավորվել է` Մուհամմադ ալ-Շխերը և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին սիրիացի վարձկան-ահաբեկիչներ են
Արման Թաթոյանը Սյունիքում, արխիվային լուսանկար

Պետությունը պետք է ամբողջական տեղեկություն տա, մյուսները` խուճապ չառաջացնեն. ՄԻՊ–ի հորդորը

0
Արման Թաթոյանն անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին` հայտնելով, որ իրավասու մարմինները պաշտոնական տեղեկությունը պետք է ժամանակին տրամադրեն։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող տեղեկություններ, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը։ ՄԻՊ-ը Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

«Պաշտպանն արձանագրում է, որ հանրությունն ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը»,–նշված է ՄԻՊ–ի գրառման մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:

Նշվում է նաև, որ Թաթոյանը և նրա աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

0
թեգերը:
Սահման, Իշխանասար, Արման Թաթոյան, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
Պետությունը ոչինչ չի անում ու մեզ մեղադրում է մեդիատեռորի մեջ. Թաթոյանին ԱԺ–ում բարկացրին
Արման Թաթոյանը հրաժարական տալու մտադրություն չունի