00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև մայիսի 9-ը Ռուսաստանում 6 նոր ռազմանավի շինարարություն կսկսվի

© Группа внешних коммуникаций ООО "ССК "Звезда" / Անցնել մեդիապահոցЦеремония спуска на воду головного судна "Владимир Мономах"
Церемония спуска на воду головного судна  Владимир Мономах  - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Բաժանորդագրվել

Ռազմածովային նավատորմի զարգացումը պետական առաջնահերթություններից մեկն է մնում Ռուսաստանում, որի ծովային սահմաններն աշխարհում ամենաերկարն են։ Ռազմական նավաշինության կայուն դինամիկան լիովին համապատասխանում է ծովային և օվկիանոսային ուղղություններով ժամանակակից սպառնալիքներին, ռուսական ՌԾՄ-ին թույլ է տալիս աշխարհում առաջատար դիրքեր պահպանել ըստ քանակական կազմի, մարտական արդյունավետության և բարձր տեխնոլոգիական սպառազինություններով հագեցվածության:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանում խոշոր ռազմանավերի կառուցման ծավալների ավելացում է նկատվում՝ զանգվածային սերիաներին անցնելով։ Այսպես, մինչև մայիսի 9-ը ՌԴ-ում միաժամանակ վեց ռազմանավի շինարարություն կսկսվի․ «Սևմաշում»՝ «Բորեյ-Ա» նախագծի ռազմավարական նշանակության երկու ատոմային սուզանավ («Դմիտրի Դոնսկոյ» և «Կնյազ Պոտյոմկին»), «Ադմիրալտեյսկի» նավաշինարանում՝ 636,3 նախագծի երկու դիզելային-էլեկտրական սուզանավ՝ «Մոժայսկ» և «Յակուտսկ» (Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ «Վարշավյանկաները»), Ամուրի նավաշինական գործարանում՝ 20380 նախագծի երկու կորվետ (առայժմ անուն չունեն)։

Тяжёлый Ракетный Подводный Крейсер Стратегического Назначения «Акула»  - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Առանց դրա հնարավոր չէ․ ինչով Հյուսիսային նավատորմը կպատասխանի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին

«Սևմաշում» պատրաստության տարբեր մակարդակներում արդեն իսկ «Բորեյ-Ա» նախագծի չորս սուզանավ կա, շարունակվում է նաև «Յասեն-Մ» նախագծի բազմանպատակային ատոմային սուզանավերի՝ «Վորոնեժի» և «Վլադիվոստոկի» կառուցումը (ընդհանուր առմամբ այս նախագծի ութ գերձայնային հրթիռակիր կկառուցվի), ընթանում են «Խաբարովսկ» սուզանավի աշխատանքները, փորձարկում է անցնում «Բելգորոդ» ատոմային ստորջրյա հածանավը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի ՌԾՆ-ն 2020թ․-ին համալրվել է գրեթե 40 ռազմանավով և ապահովման նավերով։ Մարտական շարքերը համալրել են 955Ա «Բորեյ» նախագծի նորագույն «Կնյազ Վլադիմիր» ռազմավարական ստորջրյա հրթիռակիրը, 636,3 նախագծի «Պետրոպավլովսկ-Կամչատսկի» սուզանավը (Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար), 22350 նախագծի առաջին սերիական ֆրեգատը՝ «Նավատորմի ծովակալ Կասատոնով» և 11711 նախագծի «Պյոտր Մորգունով» խոշոր դեսանտային նավը (երկուսն էլ Հյուսիսային նավատորմի համար), 12700 նախագծի հակաականային պաշտանության նորագույն «Յակով Բալյաև» նավը, 20385 նախագծի գլխավոր կորվետը՝ «Գրեմյաշչի»-ն, «Ալդար Ցիդենժապով» կորվետը (յոթերորդն է այս շարքում և երրորդը՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար), 22800 նախագծի «Օդինցովո» փոքր հրթիռանավը (երրորդն է Բալթյան նավատորմի համար)։ Իսկ 2020թ․-ի վերջին սկսվեց 636․3 նախագծի երկու «Վարշավյանկաների» կառուցումը՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար։

«Բորեյների» նշանակությունը

«Դմիտրի Դոնսկոյ» և «Կնյազ Պոտյոմկին» ռազմավարական նշանակության հրթիռային ստորջրյա հածանավերը (ՌՆՀՍՀ) կամրապնդեն ռուսական միջուկային եռյակի ծովային բաղադրիչը։ Դրանք նավատորմին կհանձնվեն 2026 և 2027 թվականներին։ «Բորեյները» կրում են միջմայրցամաքային «Բուլավա» բալիստիկ հրթիռներ՝ մինչև 8 հազար կմ հեռահարությամբ (յուրաքանչյուր ՄԲՀ-ն ունի անհատական թիրախավորման մինչև 10 բլոկ՝ մինչև 150 կիլոտոննա հզորությամբ)։ ՌԴ ռազմավարական ստորջրյա ուժերի թարմացումը միջուկային զսպման և ազգային անվտանգության ապահովման հիմքն է։

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

Ռուսաստանի ՌԾՈւ-ի կազմում արդեն երեք ռազմավարական «Բորեյ» կա․ «Յուրի Դոլգոռուկի», «Ալեքսանդր Նեվսկի» և «Վլադիմիր Մոնոմախ», որոնք 16-ական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ունեն։ Շարքի հաջորդ նավերը կարող են ավելի շատ հրթիռներ ստանալ (տարբերակիչ բնութագրերը չեն բարձրաձայնվում)։ ՌԴ ՊՆ-ն նախատեսում է ՌԾՈւ-ին ընդհանուր առմամբ 10 «Բորեյ» մատակարարել։

«Վարշավյանկայի» յուրահատուկ ձեռագիրը

«Վարշավյանկա» ընտանիքի դիզելային-էլեկտրական սուզանավերը բացառիկ գաղտնիության համար ՆԱՏՕ-ում անվանում են «Համաշխարհային օվկիանոսի սև խոռոչ»։ Այդ սուզանավերի սպառազինության կազմում են նորագույն իներցիալ նավիգացիոն համալիրն ու ավտոմատացված տեղեկատվական-կառավարման համակարգը, հզոր տորպեդահրթիռային սպառազինությունը, այդ թվում՝ բարձր ճշգրտության հրթիռներով։ 636․3 նախագծի ստորջրյա նավերի սերիական արտադրությունը հիանալի է կազմակերպված։

Ժամանակակից «Վարշավյանկան» կրում է 18 տորպեդ և ստորջրյա և վերջրյա թիրախների խոցման համար նախատեսված 24 ական, իսկ ամենակարևորը՝ «Կալիբր» թևավոր հրթիռներ։

Субмарина BOSS - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Military Watch պարբերականը պնդում է, որ «Վարշավյանկաների» ներուժը թույլ կտա հուսալիորեն պաշտպանել Ռուսաստանի տարածքային ջրերն ու երկրի ափամերձ տարածքները։

Անգամ ոչ միջուկային զենքով մեկ սուզանավը կարող է անպատիժ կերպով ոչնչացնել ԱՄՆ ԶԾՈւ-ի մինչև երկու ավիակիր հարվածային խումբ, քանի որ դրա ակուստիկ համալիրի (հայտնաբերման հեռահարությունը) արդյունավետությունը երեք անգամ գերազանցում է «գործընկերների» նույնատիպ հնարավորությունները։ Վեց ռուսական «Վարշավյանկաներ» ի վիճակի են լիովին արգելափակել հավանական հակառակորդի գործողությունները կամ զորավարժությունները Սև ծովում։

636.3 նախագծի սուզանավի արագությունը ստորջրյա դիրքում մինչև 20 հանգույց է։ Գործողության (հերթապահության) շառավիղը՝ 2000 մղոն։ Ինքնավարությունը՝ 45 օր։ Սուզանավի չափերը (երկարությունը՝ 73 մետր, լայնությունը՝ 10 մետր, նստվածքը՝ 6,2 մետր) թույլ են տալիս թաքնվել ծանծաղ ջրերում։ Սուզման առավելագույն խորությունը 300 մետր է։ Ուժային սարքավորումների և անձնակազմի (52 մարդ) համար օդի պաշարով «Վարշավյանկան» կարող է առանց մակերևույթ բարձրանալու ջրի տակ մնալ մինչև 260 ժամ։ Արդյունավետ և հուսալի ռազմական տեխնիկա է։ Պատահական չէ, որ 636 և 636М նախագծերի ռուսական արտադրության սուզանավերը գնում են օտարերկրյա ռազմածովային ուժերը (Չինաստանը՝ 10 միավոր, Վիետնամը՝ 6 միավոր, Ալժիրը՝ 4 միավոր)։

Անխոցելի կորվետները

Ռուսաստանում ակտիվորեն զարգանում են մերձավոր ծովային գոտու 3-րդ կարգի նավերի նախագծերը՝ 20380, 20385 և 20386։ Դրանք 2000-3000 տոննա ջրատարողությամբ նավեր են (առաջ դրանք պահականավեր էին անվանում)։ 20385-ը և 20386-ը, փաստացի, 20380 նախագծի առավել արդիական և բարդ տարբերակներն են։ Այսպես, 20385 նախագծում «Ռեդուտ» զենիթահրթիռային համակարգի մարտական լրակազմը 12-ից ավելացվել է մինչև 16 բջիջ, Х-35 «Ուրան» հականավային հրթիռները փոխարինվել են «Կալիբր-ՆԿ» համալիրի 8 հրթիռներով, և հեռանկարում նավը կարող է հագեցվել «Ցիրկոն» գերձայնային հրթիռներով։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Հականավային հրթիռային համակարգը ներդաշնակորեն լրացնում են երկու ԱԿ-630Մ 30 մմ-անոց հրետանային սարքավորումները (րոպեում 30 կրակոց՝ մինչև 21 կմ հեռահարությամբ), «Կորտիկ-Մ» հրթիռահրետանային համալիրը և շարժական «Իգլա» ԶՀՀ-ները։ Հակատորպեդային պաշտպանության համակարգը ներկայացված է «Պակետ-ՆԿ» համալիրով (330 մմ-անոց տորպեդային սարքավորումները կարելի է օգտագործել նաև հակառակորդի վերջրյա նավերի և սուզանավերի դեմ)։

Սուզանավերի հայտնաբերման և ոչնչացման համար կորվետի վրա նախատեսված է Կա-27ՊԼ տախտակամածային ուղղաթիռը։ Նավում առկա են նաև զանազան ռադիոտեխնիկական սպառազինություններ։ 20380 նախագծի նավերի կարևոր առանձնահատկություններից մեկը «սթելս» տեխնոլոգիայով բազմաշերտ կոմպոզիցիոն նյութերից կառուցված վերնակառույցն է։ Արագությունը՝ մինչև 27 հանգույց, հեռահարությունը՝ 3500 մղոն։ Ինքնավարությունը՝ 15 օր։ Անձնակազմը՝ 99 մարդ։

Կորվետները նախատեսված են պարեկության, մերձավոր ծովային գոտում հակառակորդի նավերի և սուզանավերի դեմ պայքարին, ափային օբյեկտներին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու, դեսանտային գործողություններին աջակցելու համար: Նման նավերը միշտ պահանջարկ կունենան Բալթիկ, Սև և այլ ծովերում:

ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ՌԾՆ-ից․ այժմ ՆԱՏՕ-ում մտածում են շրջափակման մասին - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից

Այսօր բանակում և նավատորմում ժամանակակից սպառազինությունների մասնաբաժինը գերազանցում է 70 տոկոսը։ Իհարկե, սա առավելագույն սահմանը չէ։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը գիտատեխնիկական հեղափոխություն է իրականացրել, որը թույլ է տվել ստեղծել աշխարհում նմանը չունեցող սպառազինություններ, որոնք տասնամյակներով առաջ են անցնում արևմտյան մշակումներից: Ժամանակակից բազմաբևեռ աշխարհում սպառազինությունների բարձր տեխնոլոգիական համակարգերը Ռուսաստանը իրապես ինքնիշխան և անպարտելի են դարձնում։

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օպերատիվ-ռազմավարական միավորումները՝ Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Բալթյան և Սևծովյան նավատորմերը, ինչպես նաև Կասպիական նավատորմը, ազգային ծովային քաղաքականության խնդիրներ են լուծում համապատասխան տարածաշրջանային ուղղություններով: Նավատորմի քանակական և որակական կազմերը պահպանվում են տարածաշրջանային ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությանն ուղղված սպառնալիքներին համապատասխան մակարդակում:

Լրահոս
0