Նիկոլ Փաշինյանը հասավ Կազան

Նիկոլ Փաշինյանը հասավ Կազան

94
(Թարմացված է 16:06 29.04.2021)
Մանե Գևորգյանի հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես են դիմավորել Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հասավ Կազան։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Մանե Գևորգյանը, որը լուսանկարներ է հրապարակել Facebook–ում։

Փաշինյանը Կազան է մեկնել երկօրյա աշխատանքային այցով։

Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Վարչապետի պաշտոնակատարը Կազանում կայցելի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

94
թեգերը:
Կազան, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1197)
Ըստ թեմայի
ՀՀ վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, 74%–ը չի ոռոգվում. Փաշինյան
Մարզերում հարկավոր է խթանել բնակարանաշինությունը. Փաշինյանն ասաց` ինչպես
Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին
Կազանի դպրոց

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

31
(Թարմացված է 15:14 12.05.2021)
Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

31
թեգերը:
կրակոց, երեխա, Կազան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ
Արխիվային լուսանկար

Ղրիմում զինված ահաբեկիչ է վնասազերծվել. տեսանյութ դեպքի վայրից

52
(Թարմացված է 23:55 11.05.2021)
Գրոհայինը կրակ է բացել երեք իրավապահների ուղղությամբ, երբ նրանք փորձել են վնասազերծել հանցագործին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ղրիմում վնասազերծվել է 49-ամյա զինյալ ահբեկիչ, որը կապ է ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, առանց նշելու, թե կոնկրետ որ կազմակերպության մասին է խոսքը։

Նշվում է, որ ահաբեկիչը զինված է եղել։ Նա սպանվել է դիմադրություն ցույց տալու ժամանակ: Ահաբեկիչը սկսել է կրակել, երբ Անվտանգության դաշնային ծառայության 3 աշխատակիցներ օպերատիվ գործողություն են սկսել նրան վնասզերծելու նպատակով։

Իրավապահներից ոչ ոք չի տուժել:

Դեպքի հանգամանքները, ինչպես նաև դրան նախորդող իրադարձությունները, պարզվում են:

Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ

52
թեգերը:
տեսանյութ, ահաբեկիչ, Ղրիմ
Ըստ թեմայի
Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր
Թուրքիայի վարձած ահաբեկիչները կօգտագործվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում. Մելիք–Շահնազարյան 
Հիմնավորվել է` Մուհամմադ ալ-Շխերը և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին սիրիացի վարձկան-ահաբեկիչներ են