00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի

© Photo : press office of the MFA of RFМинистр иностранных дел России Сергей Лавров во время встречи с армянским коллегой (7 декабря 2020). Москвa
Министр иностранных дел России Сергей Лавров во время встречи с армянским коллегой (7 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է պաշտոնական Մոսկվայի ու այլ երկրների հարաբերությունները, ընդգծելով, որ ռուսաստանյան իշխանությունները ոչ բարեկամ երկրների ցանկ են պատրաստում՝ հիմնվելով խորը վերլուծության վրա։

ՌԻԱ Նովոստիի հարցազրույցի երկրորդ մասում, որը վարել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է այն մասին, թե արդյո՞ք արդեն հայտնի է` ով կհամալրի ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական պետությունների ցանկն ու ե՞րբ այդ փաստաթուղթը պատրաստ կլինի, այն մասին, թե արդյո՞ք Դոնբասում պատերազմ կլինի, թե՞ ոչ, ինչո՞ւ Զելենսկին չի կարողանում կապ հաստատել Պուտինի հետ և ի՞նչ են պատրաստ Մոսկվայում քննարկել Ուկրաինայի ներկայիս ղեկավարի հետ։

Նա նաև մեկնաբանել է Չեխիայի հետ հարաբերությունների հետ կապված իրավիճակը, Պետրովի և Բոշիրովի հասցեին հնչեցվող հերթական մեղադրանքները, բացատրել, թե ինչո՞ւ է այս իրավիճակում Արևմուտքն իրեն դրսևորում որպես փողոցային խուլիգան, անդրադարձել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի տարածման թեմային, ինչպես նաև խոսել է արևմտյան վճարային համակարգերից հրաժարվելու հեռանկարների ու դոլարից Ռուսաստանի կախվածությունը նվազեցնելու մասին։

- Սերգեյ Վիկտորովիչ, ոչ բարեկամական պետությունների ցանկ։ Կա արդյո՞ք վստահություն, թե ով այն հաստատ կհամալրի։

- Այժմ նախագահի հանձնարարությամբ դրանով զբաղվում է կառավարությունը։ Մենք մասնակցում ենք այդ աշխատանքներին, դրանց մասնակցում են նաև համապատասխան այլ գերատեչություններ։ Սակայն ես ժամանակից առաջ չէի անցնի. մենք չենք ցանկանում անհիմն այդ ցանկում ներառել ցանկացած երկիր, որը Ռուսաստանի հասցեին որևէ տեղ ինչ–որ սխալ բան կասի։ Մեր որոշումներն, իհարկե, հիմնվելու են իրավիճակի խորը վերլուծության և այդ երկրի հետ այլ կերպ գործերը վարելու որոշակի հնարավորության վրա։ Կարծում եմ, որ այդ ցանկը պարբերաբար համալրվելու է։ Բայց դա «մեռած» թուղթ չէ, այն բնականաբար վերանայվելու է՝ կապված նրա հետ, թե հետագայում համապատասխան պետության հետ մեր հարաբերություններն ինչպես կզարգանան։

- Ե՞րբ հնարավոր կլինի ծանոթանալ ցանկին։

- Կարծում եմ՝ շուտով։ Կառավարությունը կոնկրետ հանձնարարություններ ունի, պարզ են չափանիշները, որոնցով ղեկավարում ենք այդ աշխատանքում։ Այնպես որ, կարծում եմ, երկար չենք սպասի։

- Շնորհակալություն։ Անդրադառնանք մեկ այլ՝ Դոնբասի թեմային։ Տարեսկզբից լարվածությունն աճել է։ Պուտինին Բայդենի հեռախոսազանգից հետո կարծես իրավիճակը շտկվել է։ «Վեստի նեդելի» հաղորդման եթերում իմ գնահատականն այն էր, որ Ուկրաինայի համար ԱՄՆ ռազմական երաշխիքները բլեֆ էին։ Այնուամենայնիվ փոխհրաձգությունը չի դադարում, խոշոր տրամաչափի արգելված զենք է կիրառվում, և այնպիսի տպավորություն է, որ այդ խաղաղությունը պատերազմից այնքան էլ չի տարբերվում, անկայուն հավասարակշռություն է։ Դոնբասում արդեն ավելի քան կես միլիոն ռուսական անձնագիր կա, ՌԴ քաղաքացի։ Պատերազմ կլինի՞։

Встреча глав МИД РФ и Того С. Лаврова и Р. Дюссэ - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Լավրովը համարում է, որ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին շիզոֆրենիկ նոտաներ են հնչում

- Եթե դա մեզնից ու աշխարհազորայիններից է կախված, ապա պատերազմից կարելի է և պետք է խուսափել։ Եթե խոսենք ուկրաինական կողմի անունից, չեմ հանդգնի գուշակություններ անել, քանի որ արտաքինից դատելով՝ Զելենսկու համար կարևորը իշխանությունը պահպանելն է, և նա պատրաստ է դրա համար ցանկացած գին վճարել, այդ թվում՝ ներողամիտ վերաբերմունք դրսևորել նեոնացիստների և ծայրահեղ արմատականների հանդեպ, որոնք շարունակում են Դոնբասի աշխարհազորայիններին ահաբեկիչներ անվանել։

Բազմիցս ասել եմ արևմտյան մեր այն գործընկերներին, որոնք պաշտպանում են Կիևի գործողությունները, որ կա օբյեկտիվ պատկեր, որը շփման գծի աջ կողմից պարբերաբար ցուցադրում են մեր լրագրողները, այնտեղ աշխատող ռազմական թղթակիցները։

- Խրամատներում։

- Խրամատներում։ Բայց նրանք անդադար, ամեն օր ռեպորտաժներ են նկարահանում, որոնք թույլ են տալիս դատել այն մասին` ինչպես են իրենց զգում այդ տարածքների բնակիչները, որոնք տնտեսական բլոկադայով կտրված են մնացած Ուկրաինայից։ Ես հետաքրքրվել եմ արևմտյան մեր գործընկերներից, թե ինչու իրենք չեն խթանում իրենց լրատվամիջոցներին նման աշխատանք կազմակերպել շփման գծի ձախ կողմում, որպեսզի հասկանալի լինի, թե որքա՞ն վնաս է այնտեղ հասցվել, ո՞ր շինություններն են տուժում նախևառաջ։ Չէ՞ որ ԵԱՀԿ–ն մի քանի տարի առաջ մեր երկարատև պահանջներից հետո վերջապես հրապարակեց զեկույց ոչ միայն այն մասին, թե որքան մարդ է զոհվել, որքան վիրավոր կա, այլև զեկույց, որը ցույց էր տալիս, թե որքան քաղաքացիական օբյեկտ և խաղաղ բնակիչ են տուժել աշխարհազորայինների տարածքում և որքան՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Եվ ահա, այդ վիճակագրությունը հինգ անգամ Կիևի դեմ է խոսում, և այն ապացուցում է, որ մեծամասամբ Կիևը հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին, իսկ աշխարհազորայինները պատասխանում են այն կետերին, որտեղից կրակ են վարում։

Ուկրաինական հակամարտության կարգավորման թեման քննարկել են նաև Պուտինն ու Մերկելը, օրեր առաջ այդ մասին նախագահ Պուտինը զրուցել է նաև նախագահ Մակրոնի հետ, այդ թեմային անդրադարձ է եղել նաև Բայդենի հետ վերջերս տեղի ունեցած զրույցի ընթացքում։ Իմ կարծիքով` շատ պարզ իրավիճակ է։ Նրանք, ովքեր սատարում են Զելենսկուն և նրա թիմին, կտրականապես չեն ցանկանում ստիպել նրան կատարել Մինսկի պայմանավորվածությունները։ Սակայն նախագահ Պուտինը շատ հստակ ասել է, որ մենք երբեք դժբախտության մեջ չենք թողնի նրանց, ովքեր ապրում են Դոնբասում, նրանց, ովքեր դիմադրում են բացահայտ արմատական ​​նեոնացիստական ​​ռեժիմին:

- Արևմուտքն իհարկե ազդակներ է ուղարկել Զելենսկուն։

- Արևմուտքի կողմից շարունակվում են անդադար փորձերը մեզ համոզելու, որ պետք է մեղմել Մինսկի պայմանավորվածությունները։ Կարծում եմ, որ այսօր հիմնական պատասխանատվությունն Արևմուտքի վրա է, քանի որ միայն Արևմուտքը կարող է ստիպել Զելենսկուն անել այն, ինչի տակ ստորագրել է նրան նախորդած նախագահը և ինչի տակ ստորագրել է Զելենսկին, երբ 2019 թվականի դեկտեմբերին Փարիզում Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի հետ միասին հաստատել է Մինսկի պայմանավորվածությունների անայլընտրանքային լինելը և պարտավորություն ստանձնել ներառելու Դոնբասի հատուկ կարգավիճակի հարցը օրենսդրության մեջ և հիմնական օրենքում։

Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների վատացումը - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների վատացումը

- Շատերի համար հասկանալի չէ` ինչու Ռուսաստանը չի ճանաչում Դոնբասը, սակայն ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Նույնիսկ իմ գործընկերների, լրագրողների շրջանում պահանջ կա ճանաչելու ի վերջո Դոնբասը` ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն։ Ինչո՞ւ մենք դա չենք անում։

- Իրավացի եք, որ հավանաբար նմանություն կա Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ, մեկ բացառությամբ` Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, երբ տեղի ունեցավ Սահակաշվիլու ագրեսիան Ցխինվալիի դեմ, խաղաղապահների (այդ թվում՝ ռուս խաղաղապահների) դիրքերի վրա, այնտեղ չէին կնքվել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կհամապատասխանեին Մինսկի համալիր միջոցներին։ Այնտեղ նույնիսկ ոչ թե ստորագրվել, այլ քննարկվել է Մեդվեդև–Սարկոզի փաստաթուղթը, որը մի շարք քայլեր էր ենթադրում, սակայն որը չստորագրվեց Վրաստանի կողմից։

Դոնբասի դեպքում իրավիճակն այլ էր, և նորմանդական ձևաչափի առաջնորդների` նախագահ Օլանդի, Անգելա Մերկելի, նախագահ Պորոշենկոյի, նախագահ Պուտինի մասնակցությամբ 17 ժամ տևած բանակցությունները Մինսկում արդյունք տվեցին, որը երկու օր անց հավանության արժանացավ ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից` առանց դրանց կատարման հետ կապված որևէ կասկածի։ Այնպես որ հիմա բարոյական և միջազգային ու իրավական ճշմարտությունը մեր և աշխարհազորայինների կողմն է։ Եվ ես կարծում եմ, որ մենք չպետք է կարթից բաց թողնենք պարոն Զելենսկուն և նրա ամբողջ թիմին, որը ինչպես կարող է՝ խորամանկում է։

Կարծում եմ, որ ամոթալի է, երբ միջազգային իրավական փաստաթղթի հանդեպ նման անարգանք է դրսևորվում, և Արևմուտքը, որն այդ փաստաթղթի համահեղինակն է և որը աջակցել է դրան ՄԱԿ–ի ԱԽ–ում, լիակատար անօգնականություն է ցուցադրում։

- Զելենսկին չի կարողանում կապ հաստատել Պուտինի հետ` նա պարզապես չի պատասխանում հեռախոսազանգերին։ Կուլեբան չի կարողանում ձեզ հետ կապ հաստատել։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչո՞ւ է այդպես։

- Դա նշանակում է միայն այն, որ նրանք իրենց գործունեության նաև այդ ուղղության վրա են ձգտում փոխել Մինսկի պայմանավորվածությունները և Ռուսաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ։ Քանի որ այն դիմումները, որոնք ստացվել են մինչև վերջերս և՛ իմ գործընկեր Դմիտրի Կուլեբայի, և՛ նախագահ Զելենսկու կողմից, առնչվում էին Դոնբասում հակամարտության կարգավորման թեմային։

ԱՄՆ-ն ուզում է բաց երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ. Պետդեպ

Դրան ի պատասխան մենք ասում էինք. «Սիրելի՛ բարեկամներ, դա պետք է քննարկել ոչ թե մեզ հետ, այլ, ինչպես դուք համաձայնել եք Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում, պետք է քննարկել Դոնեցկի և Լուգանսկի հետ»։ Այնտեղ ուղիղ ձևով գրված է, որ կարգավորման առանցքային փուլերը պետք է խորհրդակցությունների ու համաձայնեցման առարկա լինեն Դոնեցկի և Լուգանսկի հետ։ Իսկ երբ ասում են, որ մեզ մոտ այնտեղ տհաճ իրավիճակ է հասունանում շփման գծում, մենք ուզում ենք խոսել նախարար Լավրովի կամ նախագահ Պուտինի հետ` դա մեզ չի վերաբերում։ Նախագահը Կրեմլում օրեր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հստակ ասաց, որ եթե նրանք ուզում են խոսել այդ մասին, այլ հասցեատեր պետք է լինի։ Եթե մեր գործընկերները, այդ թվում նախագահ Զելենսկին, ցանկանում են քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորումը, այդ դեպքում` խնդրեմ, նման խոսակցությանը մենք միշտ պատրաստ ենք։

- Սակայն դեռ պատասխան չկա՞։ Նման համաձայնության...

- Լսել եմ, որ Զելենսկին ասել է, որ ինքը հանձնարարել է իր գրասենյակի ղեկավար Երմակին՝ պայմանավորվել ժամկետների, վայրի և քաղաքի վերաբերյալ, և որ տեղը կարևոր չէ, քանի որ հապաղման յուրաքանչյուր օր նշանակում է, որ մարդիկ են զոհվում։

- Սերգեյ Վիկտորովիչ, թարմ տեղեկություն կա։ Ամերիկացիները հաստատել են, որ ջանքեր են ձեռնարկում Բրազիլիայի նկատմամբ, որպեսզի նա հրաժարվի «Սպունտիկ V» ռուսական պատվաստանյութից։ Եվ ահա Բրազիլիան ստիպված է հրաժարվել՝ անկախ նրանից, որ այնտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պարզապես սարսափելի է։ Ինչպե՞ս կարելի է սա գնահատել։

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Ռուսաստանն արտաքսում է Սլովակիայի և Բալթյան երկրների յոթ դիվանագետի

- Դա ինձ չի զարմացնում։ Ամերիկացիները չեն ամաչում, որ իրենք նման աշխատանքներ են տանում։ Նրանք նույնիսկ չեն թաքցնում դա։ Նախկին վարչակազմն էլ, որում Մայք Պոմպեոն շրջում էր Աֆրիկայով և բարձրաձայն մամուլի ասուլիսի ժամանակ կոչ անում գործընկերներին չհամագործակցել և առևտուր չանել Ռուսաստանի և Չինաստանի հետ, քանի որ ՌԴ–ն ու Չինաստանը եսասիրական նպատակներ են հետապնդում, իսկ մենք` ամերիկացիներս, ձեզ հետ առևտուր ենք անում միմիայն ձեր ժողովրդի շահերից ելնելով։

Բրազիլիայում այսօր այդ իրավիճակի դեմ բողոքի շարժում է սկսվել։ Եվ եթե ամերիկացիները խոստովանել են, որ իրենք են կանգնած դրա հետևում, ուրեմն, նրանք հավատարիմ են իրենց տրամաբանությանը` թե իրենց ամեն ինչ թույլատրվում է։ Եվ արդեն չեն ամաչում հրապարակայնորեն թելադրել։

– Վերջին հարցը։ Մեկ տարի առաջ համավարակի թեժ փուլում մեր գործակալությանը տված հարցազրույցում դուք ասացիք, որ կարոտում եք սպորտը։ Վերադարձե՞լ եք սպորտին։

– Այո, վերադարձել եմ։ Մի քանի շաբաթ եմ կարոտել ընդամենը, դադար ունեինք։ Սկզբում սպասեցինք, իսկ երբ հասկացանք, թե անվտանգության ինչ միջոցներ կարելի է կիրառել, վերսկսեցինք, և ամեն կիրակի զբաղվում ենք։

– Խաղո՞ւմ եք։

– Այո։

- Շնորհակալություն, Սերգեյ Վիկտորովիչ։

- Կրկին մեզ այցելեք։

Լրահոս
0