Սերգեյ Լավրով

Լավրովը համարում է, որ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին շիզոֆրենիկ նոտաներ են հնչում

84
(Թարմացված է 21:15 27.04.2021)
Երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ավելի վատ է, քան «սառը պատերազմի» ժամանակներում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ որոշ գործիչների ասածներին` օրինակ բերելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարությունը:

«Վաշինգտոնյան որոշ գործիչների արտահայտություններում ինչ-որ տեղ նույնիսկ շիզոֆրենիկ նոտաներ են հնչում։ Վերջերս Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, որ դրանք մոտավորապես Վաշինգտոնի ուզած էֆեկտն են տալիս, ու որ պատժամիջոցների նպատակը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության նվազեցումն է», - ասել է Լավրովը:

Պսակին համապատասխան հայտարարությունն արել է ապրիլի 26-ին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ նույնիսկ չի կարող մեկնաբանել դա։ «Հուսով եմ, բոլորի համար հասկանալի է, որ նման հայտարարությունները պատիվ չեն բերում այն մարդկանց, որոնք պաշտպանում են Սպիտակ տան նման քաղաքականությունը», - ասել է նա:

Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ

Լավրովը կարծում է, որ «սառը պատերազմի» ժամանակ լարվածությունը, իհարկե, շատ լուրջ էր, բազմաթիվ անգամ ռիսկային իրավիճակներ, ճգնաժամային իրավիճակներ են եղել: Բայց կար փոխադարձ հարգանք, որի պակասն այժմ զգացվում է։

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ կարդում է ընդդիմադիր առցանց-հարթակներն ու թերթերը, և խոսքի ազատությունը Ռուսաստանում շատ ավելի պաշտպանված է, քան Արևմուտքի երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Նա հերքել է Ռուսաստանում ընդդիմադիրների կողմից ռուսական դիվանագիտության աշխատանքի քննադատությունը։

«Այդ մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետը, որը հետևյալն է՝ եթե մենք չվիճեինք Արևմուտքի հետ, մենք հիմա կունենայինք պարմեզան ու շատ այլ բաներ, որոնք մեզ իսկապես պակասում են», - ասել է Լավրովն ի պատասխան այն խոսքերի, որ ռուսական դիվանագիտությունը հաճախ է քննադատության ենթարկվում Ռուսաստանի ընդդիմադիր շրջանակների կողմից:

«Գիտեք` դա նեղ ու միակողմանի հայացք է, բացառապես բարեկեցության տեսանկյունից՝ ընտրել հեռուստացույցի ու սառնարանի միջև։ Դա այն լեզուն է, որով նրանք խոսում են: Եթե նրանք այդքան սկզբունքային են համարում ԱՄՆ-ի արժեքների ընկալումը, հիշեցնեմ ԱՄՆ–ի իմ կարծիքով մեծագույն նախագահ Ջոն Քենեդիի խոսքերը. «Մի մտածիր այն մասին, թե երկիրդ ինչ կարող է անել քեզ համար։ Մտածիր այն մասին, թե ինչ կարող ես անել երկրիդ համար»։ Սա արմատականորեն տարբերվում է ներկայիս լիբերալ հայացքներից, երբ միայն անձնական բարեկեցությունը, սեփական ինքնազգացողությունը վճռորոշ նշանակություն ունեն», - ավելացրել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ նրանք, ովքեր նման փիլիսոփայական մոտեցումներ են առաջ տանում, ոչ թե չեն հասկանում ռուսների գենետիկ կոդը, այլ փորձում են ամեն կերպ քայքայել այն:

«Որովհետև լավ ապրելուց, կուշտ ապրելուց, զավակների, ընկերների, հարազատների համար հանգիստ լինելու ցանկությունից բացի, մեր երկրում միշտ ազգային հպարտության զգացումը պակաս դերակատարություն չի ունեցել այն ամենի մեջ, ինչն արվել է մեր հազարամյա պատմության ընթացքում։ Եթե որևէ մեկը կարծում է, որ իր համար այդ արժեքներն այլևս նշանակություն չունեն, իր ընտրությունն է», - նշել է նա։

Լավրովը համոզված է, որ իր ժողովրդի ճնշող մեծամասնությունն այլ կերպ է մտածում։

Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները

84
թեգերը:
Սերգեյ Լավրով, ԱՄՆ, Ռուսաստան
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

59
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

59
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Վլադիմիր Պուտին և Ջո Բայդեն

Բայդենը հույս ունի և սպասում է Պուտինի հետ հանդիպմանը

24
(Թարմացված է 22:48 10.05.2021)
Սպիտակ տան ղեկավարը հույս ունի և սպասում է Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի՝ քննարկելու է նաև ամերիկյան ընկերության վրա կիբերհարձակումը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա:

Պուտինն ու Ալիևը
© Sputnik / Михаил Климентьев

ԱՄՆ-ի ղեկավարը Սպիտակ տանը հանդես է եկել ելույթով՝ նվիրված կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարին:

Ելույթի ավարտին լրագրողներից մեկը Բայդենին հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ «Ռուսաստանը կապ ունի ամերիկյան Colonial Pipeline խողովակաշարային ընկերության վրա վերջերս իրականացված կիբերհարձակման հետ»:

«Ես հանդիպելու եմ նախագահ Պուտինի հետ, մեր հետախուզական ծառայություններից առայժմ ոչ մի ապացույց չի ստացվել, որ Ռուսաստանը մեղսակից է, թեև կան ապացույցներ, որ «շորթող վիրուսը» գտնվում է Ռուսաստանում»,- ասել Է Բայդենը։

Հիշեցնենք՝ դեռ նախորդ շաբաթ Բայդենը հայտարարել էր, որ ինքը «հույս ունի և սպասում է» Պուտինի հետ հանդիպմանը, երբ հունիսի կեսերին կմեկնի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպելու, G7-ի գագաթաժողովին և ԱՄՆ-ԵՄ բանակցություններին մասնակցելու համար:

Բայդենն ու Էրդողանը պայմանավորվե՞լ էին. Լոքմագյոզյանը կասկածներ ունի

24
թեգերը:
հանդիպում, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտին–Բայդեն զրույցից
Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Պուտինին, Բայդենին, Մակրոնին և այլոց
Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ