Վլադիմիր Պուտին

Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ

210
ՌԴ նախագահի օգնականը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Բայդենի հետ հանդիպման մասին։ Ներկա պահին հստակեցվում են ժամկետները։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի-Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սպիտակ տան ղեկավարի հետ կարող է տեղի ունենալ հունիսին, ասել  է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին»  հաղորդման ընթացքում։

«Դե, առայժմ չեմ խոսի դրանց մասին, բայց հունիս, հունիս»,– հավելել է նա։

Ուշակովը միայն ավելացրել է, որ գագաթնաժողովի նախապատրաստությունը դեռ չի սկսվել, բայց «ազդանշանը ստացվել է», և այն կքննարկեն։

«Կախված շատ գործոններից` որոշում կընդունենք, իհարկե»,– պարզաբանել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Պուտինին առաջիկա շաբաթներին անձնական հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ հաղորդագրությունները` նշելով, որ հանդիպման մասին որոշումն ընդունելու է անձամբ Պուտինը։

Արձագանքել է նաև Ռուսաստանի ԱԳՆ–ն. գերատեսչության ղեկավար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դրական է ընդունել այդ գաղափարը և ուսումնասիրում է այն։

Մենք ինքներս կորոշեք ազգային շահերը և կարմիր գիծը. Պուտին

210
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Դոնբասյան ակնարկներն ու Լուկաշենկոյի պաշտպանությունը․ փորձագետները՝ Պուտինի ուղերձի մասին
Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Պուտինին, Բայդենին, Մակրոնին և այլոց
Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև
Վլադիմիր Պուտին

Պուտինը հաջորդ շաբաթ ռազմական խորհրդակցություններ կանցկացնի Սոչիում

4
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 24-ին տեղի կունենան ռուս-ղրղզական բարձր մակարդակի բանակցություններ: Սոչի կմեկնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը մի շարք ռազմական խորհրդակցություններ կանցկացնի Սոչիում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այո։ Նման խորհրդակցություններ ծրագրվում են», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե մի շարք ռազմական խորհրդակցությունները, որոնք նախատեսված էին մայիսի վերջին, կկայանա՞ն արդյոք հաջորդ շաբաթ։

«Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է մեր սահմանը». Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

Մայիսի վերջին նախատեսված են նաև Պուտինի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և, հնարավոր է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Լուկաշենկոյի այցը կապված է ինտեգրացիոն քարտեզների հաստատման հետ:

Պուտինը կոչ է արել դադարեցնել բախումները Պաղեստինի ու Իսրայելի միջև

4
թեգերը:
Սոչի, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գրիգորյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում
Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով
ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել. ՌԴ ԱԳՆ

59
(Թարմացված է 16:40 18.05.2021)
Ռուսաստանը ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապ է պահպանում սահմանապահ ծառայությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապ է պահպանում ռազմական և սահմանապահ ծառայությունների հետ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայություններ տրամադրելով:

«Հիմք ենք ընդունում այն, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Երկարաժամկետ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության կարգավորմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմը Երևանին և Բաքվին աջակցություն է ցուցաբերում լարվածության թուլացման հարցում:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

59
թեգերը:
Ադրբեջան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Սյունիք, Զանգեզուր, Սահման, Հայաստան, Ռուսաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը