Կոստանտին Զատուլին

Ցավն ուրիշինը չի լինում, առավել ևս, երբ խոսքը հայերի մասին է. Կոնստանտին Զատուլին

175
(Թարմացված է 22:35 23.04.2021)
Պետդումայի պատգամավորը հպարտությամբ է հիշել, որ իր առաջարկով 1995 թվականին Ռուսաստանի Պետդուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի -  Sputnik. Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հատուկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

Նա հիշեցրել է, որ թուրքերը ոչնչացրել են հայ զինվորներին, մտավորականությանը  հոգևորականներին ու խաղաղ բնակիչներին:

«Մենք գլուխ ենք խոնարհում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից  հայ ազգաբնակչության դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի առաջ։ Հասարակ գյուղացիները, ովքեր դարերով ապրել են պատմական հայկական հողի վրա, գրեթե ամբողջությամբ ոչնչացվեցին և քշվեցին Թուրքիայի ներքին անապատային շրջաններ: Զոհվեց ավելի քան մեկ միլիոն մարդ, և զոհերը շատ ավելին կլինեին, եթե առանձին բնակավայրերում հայերը դիմադրության համար զենք չվերցնեին , եթե Ռուսաստանը չընդուներ փախստականների և տեղահանվածների»,– ասել է Զատուլինը:

Նա ընդգծում է, որ այդ հանցագործությունն իրականացվեց երիտթուրքերի ՝ այն ժամանակվա Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից: Սակայն  ներկայիս Թուրքիայի իշխանությունները հերքում են Ցեղասպանության փաստը, չեն զղջում՝ թեպետ մեծ թվով երկրներ հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչել է որպես ժամանակակից պատմության առաջին զանգվածային ցեղասպանությունը։

«Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ներե՛ք, եթե կարող եք»

 «Այսօր, Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ես ևս մեկ անգամ բոլորին համերաշխության կոչ եմ անում՝ հասկանալու, որ ցավն ուրիշինը չի լինում: Առավել ևս, երբ խոսքը մեր հայրենակիցների՝ հայերի մասին է։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվի»,- հայտարարել է Զատուլինը։

 Նա հպարտությամբ է հիշել, որ իր առաջարկով 1995 թվականին Ռուսաստանի Պետդուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

175
թեգերը:
հայ, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
Ըստ թեմայի
Քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Արցախ, գերիներ, Հայոց ցեղասպանություն. հանդիպել են Փաշինյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը
Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին
Մոմ

Վարորդի անզգուշության հետևանքով մահացել է ավագ սարկավագ Սիմեոն Ավետիսյանը. մանրամասներ

161
Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող եկեղեցու հոգևորականը մահացել է ավտովթարի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 - Sputnik. Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող Աստվածամոր Սուրբծննդյան տաճարի հոգևորական Սիմեոն Ավետիսյանի մահվան պատճառ է դարձել տաքսու վարորդի անզգուշությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հոգևորականը պետք է կնոջ ու երկու դուստրերի հետ Սանկտ Պետերբուրգ մեկներ՝ երգի փառատոնի մասնակցելու։ Ընտանիքը տարբեր մեքենաներով է կայարան գնացել․ Ավետիսյանն ու կինը տաքսի են կանչել։ Հենց հոգևորականի տան մոտ էլ մեքենան բախվել է ապրանքներ տեղափոխող բեռնատարի, որը փոքր ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, իսկ վարորդը դուրս է եկել ստուգելու՝ վթարի մասնակիցը տուժել է, թե ոչ։ Ցավոք, նա չի հասցրել միացնել վթարային ազդանշանը, և տաքսիստը մխրճվել է բեռնատարի մեջ։

​Առջևում նստած Ավետիսյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ ժամ անց 67-ամյա հոգևորականը մահացել է։ Նրա կնոջը՝ Եկատերինային, ու տաքսու վարորդին ուղեղի ցնցումով և գանգուղեղային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

«Դուստրերը երևի չեն էլ տեսել վթարի պահն ու շարունակել են իրենց ճանապարհը դեպի կայարան», - գրում է պարբերականը:

Ի՞նչ վիճակում են Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները

Ավետիսյանն ունի վեց դուստր և երեք որդի։ Նրանք բոլորը երգում են «Բարի լուր» ընտանեկան համույթում։ 2012 թվականին հոգևորականին պարգևատրել են «Ծնողական փառքի» շքանշանով: Ավետիսյանը նաև դասավանդել է Գնեսինների անվան մանկական երաժշտական դպրոցում։ Գլխավորել է «Մոսկովսկիե կոլոկոլչիկի» մանկական երգչախումբն ու «Մոսկովսկիե կոլոկոլա» երիտասարդական երգչախումբը:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

161
թեգերը:
վարորդ, վթար, հոգևորական, Մահ, Մոսկվա
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել
Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում
Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում
Կազանի № 175 դպրոցի տարածքում

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

499
(Թարմացված է 19:23 11.05.2021)
Դպրոցականները պատմել են, թե ինչպես են թաքնվել նստարանների տակ, հետո նրանց դուրս են բերել դպրոցից ու հեռու տարել։ Զգուշացրել են, որ մարդասպանը կարող է կրակել պատուհաններից։

Ինը զոհ, ավելի քան երկու տասնյակ վիրավորներ. սրանք քննչական կոմիտեի տվյալներ են։ Կազանի թիվ 175 վարժարանի նախկին աշակերտ Իլնազ Գալյավիևն այսօր առավոտյան զենքով մտել է դպրոց ու իսկական սպանդ կազմակերպել այնտեղ: Գալյավիևին ձերբակալել են, նրա հետ արդեն աշխատում են քննիչները։

Առաջին դասաժամ

Կրակոցները հնչել են առավոտյան ժամը 10-ին։

«Ժամը 08: 55–ին մաթեմատիկայի դասը սկսվեց երրորդ հարկի դասասենյակում,– ՌԻԱ Նովոստիին պատմել է վեցերորդ դասարանի աշակերտ Ռոման (անչափահասի անունը փոխվել է): - Մի 15 րոպե անց դրսից դղրդյուն լսվեց։ Մտածեցինք` աղբատարն է, սկսեցինք պատուհանից դուրս նայել, բայց ուսուցիչը հրահանգեց վերադառնալ նստարանների մոտ»։

Դպրոցի տնօրենը բարձրախոսով խնդրել է բոլոր ուսուցիչներին փակել դասարանների դռները և ոչ մեկի առաջ չբացել։

«Մենք թաքնվեցինք նստարաների տակ, իսկ 10 րոպե անց ուժգին պայթյուն լսվեց, նույնիսկ պատերը ցնցվեցին, — հիշում է Ռոման։ - Հետո մեզ ասացին, որ ռումբ են գցել առաջին հարկում գտնվող դասարանի մոտ։ Դրանից անմիջապես հետո ինչ-որ մեկը սկսեց ուժեղ խփել դռանը, բայց մենք չբացեցինք, իսկ մի քանի վայրկյան անց միջանցքում սկսեցին կրակել։ Ավելի շատ վախեցանք, երբ նորից սկսեցին դուռը թակել»։

Դա արդեն հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցն էր, նա դռան տակից ցույց է տվել ծառայողական վկայականը։ Բոլորին հանել են միջանցք և հետո դուրս բերել վթարային ելքով։

«Դասարանում վառոդի ուժեղ հոտ էր տարածվել, - պատմել է մեկ այլ աշակերտ, որը նույնպես եղել է երրորդ հարկում։ - Դա մի քանի րոպե տևեց, հետո ոստիկանները հայտնվեցին։ Մեզ փողոց հանեցին ու հեռու տարան դպրոցի տարածքից։ Ասացին` մարդասպանին դեռ չեն ձերբակալել. նա կարող է կրակել պատուհաններից»։

Դպրոցականի խոսքով` իրենց զգուշացրել են, որ հարձակվողները երկուսն են, բայց ուժային գերատեսչություններն ավելի ուշ հերքեցին այդ տեղեկությունը։

«Ատում եմ բոլորին»

Նախնական տվյալներով ՝ արյունալի սպանդի հեղինակը 19-ամյա Իլնազ Գալյավիևն է։ Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են ոստիկանության բաժին և կապել խցիկի ճաղավանդակին։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ նա չի զղջում իր արածի համար:

Գալյավիևը 9 տարի է սովորել այդ դպրոցում։ 2017-ին ընդունվել է տեղի քոլեջ։ «Շատ հանգիստ տղա էր, քիչ շփվող, — պատմել է զուգահեռ դասարանի աշակերտուհիներից մեկը։ - Լավ էր սովորում, տնային առաջադրանքների հարցում հաճախ էր օգնում ինձ: Երբեք չէր մերժում»։

Երիտասարդի փակ բնավորության վկայությունն է նաև այն հանգամանքը, որ դպրոցում շատերն իսպառ մոռացել էին նրա անունը։ Հիշել են միայն այն բանից հետո, երբ տեսել են Գալյավիևի լուսանկարը։

Ильназ Галявиев
© Photo : предостгавлено одноклассниками
Իլնազ Գալյավիև

«Այո, իրոք, նա քիչ էր շփվում, - հաստատել է 175-րդ դպրոցի շրջանավարտ Ռուսլանը։ – Բայց թվում էր, թե ոչ մեկին վնաս չի տա։ Նրան ոչ ոք չի ճնշել։ Մեզ մոտ ընդհանրապես բոլորը շատ համերաշխ էին։ Ուսուցիչները Իլնազին լավ էին վերաբերվում, թաթարերենի ուսուցչի ամենասիրելի աշակերտն էր»։

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել

Դպրոցի վրա հարձակումից առաջ Գալյավիևը Telegram-ալիք է ստեղծել, հրապարակել իր լուսանկարը և հայտնել, որ պատրաստվում է ազատվել բոլորից։

Առաջին հարցաքննության ժամանակ բարձրաձայն բղավել է ու հայհոյել։ Ասել է, որ երկու ամիս առաջ իրեն աստված է զգացել։

«Իսկ ամռանը իմ մեջ սկսեց արթնանալ հրեշը։ Ես սկսեցի ատել բոլորին։ Ես միշտ էլ ատում էի բոլորին, սկսեցի է՛լ ավելի ատել», — ասել է նա։

Ի՞նչ է սա` հոգեկան խանգարման նմանակում, թե՞ իրական խանգարում, կպարզեն փորձագետները։

Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր

499
թեգերը:
Աշակերտ, Սպանություն, դպրոց, Կազան
Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

0
(Թարմացված է 23:46 11.05.2021)
Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի` միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա Ադրբեջանում պահվող հայ գերիներին անվանում է ռազմական հանցագործներ։

«Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»,– ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:

«Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային (մարդասիրական) իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի»,– ասվում է Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

Ըստ նրա` ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը՝ որպես պատիժ այն դեպքում, երբ դա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային պահանջ է:

Մյուս կողմից, Ադրբեջանը նաև դիտավորյալ չի հայտնում գերիների իրական թիվը` ոչ միայն խախտելով գերիների իրավունքները, այլև հոգեկան տառապանքներ պատճառելով գերիների ու անհետ կորածների ընտանիքներին, լարվածություն առաջացնելով հայ հասարակությունում:

«Եթե այս տեմպով արվի, կարող է տարիներ տևել». Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին

Թաթոյանի դիտարկմամբ` գերիների ազատ արձակման հարցը պետք է դիտարկել Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։

Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

0
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, գերի, Նախարար, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին տեղեկությունները
Կան հայ գերիների խոշտանգման, խեղման ու սպանության անվիճելի փաստեր. Միրզոյանի ելույթը
Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին