ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Ինչի համար է պետք հանդիպել Բայդենին

65
Բանակցություններն այժմ Վաշինգտոնին ավելի շատ են պետք, քան Մոսկվային։ Տպավորություն կա, որ իր տարաբնույթ գործողություններով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «գագաթնաժողով է պարտադրում»՝ գիտակցաբար դրդելով ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համաձայնվել հանդիպման։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Ռուս-ամերիկյան առանց այդ էլ առճակատումային հարաբերությունների վերջին ամիսը կարելի էր աբսուրդի թատրոն անվանել, ընդ որում՝ վաշինգտոնյան դերասանների կատարմամբ։ Սկզբում Բայդենը Պուտինին մարդասպան է անվանում (ի պատասխան՝ հետևում է առողջություն մաղթելն ու Վաշինգտոնից ՌԴ դեսպանին հետ կանչելը), հետո իրավիճակի սրում է տեղի ունենում «Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի» շուրջ, ապա ԱՄՆ նախագահը զանգահարում է Պուտինին և առաջարկում հանդիպել մոտ ժամանակներս, իսկ հաջորդ օրը հրամանագիր է ստորագրում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։

Դրանից հետո նա լրագրողներին տեղեկացնում է, որ չի ցանկանում «գործարկել Ռուսաստանի հետ պատվաստա․․․ էսկալացիայի ու հակամարտության հերթական ցիկլը», որ ԱՄՆ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ աշխատելու հարցում ու ընդհանրապես ուզում է կայուն, կանխատեսելի հարաբերություններ, որոնց կարգավորման համար նրանք  «նախագահ Կլուտինի․․․ Պուտինի հետ․․․» ամռանը Եվրոպայում ինչ-որ տեղ պետք է հանդիպեն։ Վարագույր.

Ծիծաղելի՞ է։ Իհարկե, բայց, անկեղծ ասած, ծիծաղելու բան էլ չկա, նույնիսկ Բայդենի վրիպակների շուրջ կատակելն է անհետաքրքիր։ Բայց սխալ է նաև գործն այնպես ներկայացնելը, որ Վաշինգտոնում չգիտեն, թե ինչ անել Ռուսաստանի հետ ու փորձում են մե՛կ քաղցր, մե՛կ աղի՝ կիրառելով մտրակի ու քաղցրաբլիթի մեթոդը։ Ոչ, Սպիտակ տանը և դրա մոտակայքում հիմարներ չեն նստած․ նրանք բավականին հստակ պատկերացում ունեն՝ ինչի են ուզում հասնել, այդ թվում՝ ռուսական ուղղությամբ։ Արդյո՞ք նրանք ունեն այդ հնարավորությունը։ Ոչ, բայց դրա ըմբռնումը կարևոր է Կրեմլի համար ռազմավարական առումով, իսկ մարտավարական առումով հիմա այլ բան է հետաքրքիր՝ ինչպե՞ս պետք է Պուտինն արձագանքի այդ ամենին։ Կամ էլ ավելի պարզ՝ արդյո՞ք հիմա պետք Բայդենի հետ հանդիպման գնալ։

Թվում է, թե բանակցություններն այժմ իրոք ամերիկացիներին ավելի շատ են պետք, քան ռուսներին։ Այստեղից նույնիսկ ենթադրություն առաջացավ, որ իր տարաբնույթ գործողություններով Բայդենը գիտակցաբար Պուտինին դրդում է հանդիպման, «գագաթնաժողով է պարտադրում»։ Եվ, իբր, հենց այդ պատճառով էլ չի կարելի ենթարկվել ամերիկացիներին, պետք է հրաժարվել ու դադար վերցնել։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

Ամերիկացիներն իսկապես չեն սիրում, երբ նրանց մերժում են, այդ թվում, երբ չեն համաձայնում գնալ բանակցությունների։ Եվ երբեմն նման մարտավարությունը միանգամայն արդարացված է. արդեն վաղուց այդպես են վարվում Իրանն ու ԿԺԴՀ-ն։ Ռուսաստանի դեպքում մասշտաբն ու համատեքստը ուրիշ են։

Բանն այն չէ, որ Պուտինն ինքն է առաջարկել Բայդենին հանդիպել, թեև դա արվել է սկանդալային հարցազրույցի պատասխանի ձևով։ Պուտինը պատրաստ է ցանկացածի հետ խոսել՝ ոչ մի անձնական բան, միայն երկրի շահերը։ Իսկ որո՞նք են հիմա դրանք Ռուսաստանի համար. պայմանավորվել Ամերիկայի հետ առճակատման մեղմացման մասի՞ն։  Ընդհանուր լեզու գտնել  տարածաշրջանային կարևոր խնդիրներից որևէ մեկի՝ Մերձավոր Արեւելքի, Աֆղանստանի, Իրանի միջուկային գործարքի, ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի շո՞ւրջ։ Ուկրաինայի ուղղությամբ ամերիկացիների համար կարմիր գծեր նշե՞լ: Ոչ, դրանք տեղական նշանակության խնդիրներ են։

Կամ գուցե փորձել պայմանավորվել ամերիկացիների հետ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ։ Անօգուտ է, և ինչի համար, եթե եվրոպացիները միանգամայն հաջող են հաղթահարում (և կհաղթահարեն) իրենց շահերը պաշտպանելու խնդիրը։

Ուկրաինա՞։ Բայց այստեղ նույնիսկ հարաբերական համաձայնություն հնարավոր չէ մինչև Վաշինգտոնում չհասկանան, որ Ռուսաստանին բորբոքել Ուկրաինայի ատլանտիզացիայով այն կորցնելու ամենալավ տարբերակն է։

Խոսել Բայդենի հետ Չինաստանի՞ մասին: Լսել նրա պատմություններն այն մասին, թե Չինաստանն ինչ վտանգավո՞ր է Ռուսաստանի համար, և որ Բրեժնևը հասկանում էր դա։ Որպեսզի հետո Սի Ծինփինի հետ միասին ծիծաղեն դրա վրա։

Բայց այդ բոլոր խնդիրները, իրենց ամբողջ կարևորությամբ հանդերձ, Բայդենի հետ հանդիպման առիթ չեն։ Շատ ավելի կարևոր է զուտ մարդկային հետաքրքրությունը. այնուամենայնիվ, Պուտինի համար սա արդեն հինգերորդ ամերիկյան նախագահն է, իսկ նրանց ամբողջ առերես ծանոթությունը հանգում է դեռևս տասը տարի առաջ ոչ այնքան երկարատև հանդիպմանը։ Ու թեև Բայդենն այն ժամանակ Պուտինին լավ հնարավորություն տվեց վերլուծելու իր անձը, բայց նման տպավորությունները երբեք շատ չեն լինում։ Իսկ դրանք շատ կարևոր են համաշխարհային ասպարեզում գործնական աշխատանքի համար։

Ռուսաստանի աշխարհաքաղաքական ռազմավարությունը, նրա արտաքին քաղաքական խաղը՝ ահա թե ինչ է հանդիպումը ցանկալի դարձնում։ Ռուսաստանը ոչ միայն հավակնում է մասնակցել XXI դարի համաշխարհային համակարգի ձևավորմանը, այլև ակտիվորեն զբաղվում է դրանով։ Ու խաղում է ոչ թե ամերիկյան կանոններով, այլ սկզբունքորեն բազմաբևեռ աշխարհի նոր կմախք է կառուցում։ Այո, Ռուսաստանն աշխատում է դրա վրա Չինաստանի հետ, բայց այդ երկրների շահերն այստեղ լիովին համընկնում են։

Բայդենն իրավացի է, որ Ռուսաստանը միջամտում է ամերիկյան գործերին, բայց ոչ ընտրություններին։ Ի դեպ, «վաշինգտոնյան ճահճի» հետ այս թեմայով վիճելն անիմաստ է. դրա բնակիչների համար այն վաղուց դարձել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության ռազմավարության կարևորագույն տարրը։ Ընդ որում, մեծ հաշվով, Ռուսաստանի համար դա շատ ավելի ձեռնտու է համաշխարհային հասարակական կարծիքի առումով, չէ՞ որ Ռուսաստանի համար ստեղծում են գերհզոր տերության իմիջ, որը ոչ միայն ճնշում է հեռացող հեգեմոնին, այլև այն խարխլում է ներսից։

Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև

Այո, Ռուսաստանն իսկապես միջամտում է ու «խախտում է ԱՄՆ- ի շահերը»,բայց խոսքը նրանց գլոբալ շահերի, «ժողովուրդներին առաջնորդնելու» նրանց ինքնահռչակ իրավունքի մասին է, որը Նահանգներն արդեն չի կարող կրել ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես։ Ռուսաստանը, նյութապես (ոչ միայն տնտեսապես) լինելով Ամերիկայից շատ ավելի թույլ, այնուամենայնիվ, ունի մեկ կարևորագույն առավելություն։

Այն պատմության ճիշտ կողմում է, այսինքն՝ կառուցում է իր մարտավարությունը՝ ելնելով ուժերի համաշխարհային հավասարակշռության և ամբողջ գլոբալ ճարտարապետության զարգացման ռազմավարական կանխորոշված միտումներից։ Ըստ էության, Ռուսաստանը հանդես է գալիս որպես փոփոխությունների առաջնորդ, որպես Ատլանտյան աշխարհակարգի կիսակառույց Բաբելոնյան աշտարակի ապամոնտաժման ողջ գործընթացի գլխավոր առաջնորդ։ Եվ այդ դերում իմաստ ունի հանդիպել թեկուզ Բայդենի, թեկուզ Քամալա Հարրիսի (ԱՄՆ-ի փոխնախագահ-խմբ.), թեկուզ աշխարհի ամենաուժեղ, բայց դատապարտված «բլրի վրա քաղաքի» ցանկացած ներկայացուցչի հետ։

65
թեգերը:
Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
«ԱՄՆ–ն պետք է բացատրի». Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի մասին Բայդենի հայտարարությունը
ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին
Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են
Սյունիք

Ռուսաստանը 3,2 մլն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար

70
(Թարմացված է 19:33 14.05.2021)
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ընդունված որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսաստանն իր բյուջեից ավելի քան երեք միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Փաստաթղթի համաձայն` 3,2 մլն դոլար կփոխանցվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջեին` Հայաստանի առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման աջակցության ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար:

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ընդունված որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին:

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Սյունիքի թեման

70
թեգերը:
դոլար, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով
Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Արխիվային լուսանկար

«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են

591
(Թարմացված է 17:57 14.05.2021)
Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի զինծառայողները գործուղվել են Սյունիք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Գորիսում հանդիպած ռուս զինվորները։

«Մենք մի քանի շաբաթով ենք եկել դիրքեր։ Ուղարկել են գործուղման»,– ասել են զինվորները։

Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` ռուս զինվորականները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Նրանց համոզմամբ` հայերը խաղաղություն են ուզում ու անհանգստացած են ստեղծված վիճակից։

«Քաղաքացիները վախեցած են։ Տեսնում են, որ քաղաքով զինվորներ են շրջում, որ զինվորների թիվն ավելացել է։ Ամբողջ Հայաստանն է հիմա անհանգիստ սպասման մեջ։ Մարդիկ կրակոցի ձայն են լսում` արդեն գիտեն, թե որտեղից է այն, գիտեն, թե ինչ է կատարվում»,– ասել է զինվորներից մեկը, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նրա խոսքով` զինվորականները թույլ չեն տա, որ Գորիսում որևէ վատ բան տեղի ունենա։

«Իրականում մարդիկ վախենալու առիթ չունեն։ Մեծ թվով զինվորական ուժեր են ներգրավվել Սյունիքում»,– ասել է ռուս զինծառայողը։

Նրանք նաև պատմել են, որ մինչ Հայաստան գալը լսել էին Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն իրենք էին ձգտում մեկնել, անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

Հայաստանն ու Արցախը ռուս զինվորներին դուր են եկել։ Հատկապես հիացած են հայերի` զինվորականների նկատմամբ վերաբերմունքից։

«Գորիսն էլ շատ լավն է, շատ ենք հավանել, մարդիկ բարի են, կամեցող։ Պատրաստակամ են օգնել, եթե ինչ–որ բանի կարիք ենք ունենում։ Հայ ազգը մեզ շատ լավ է վերաբերվում, զինվորականների նկատմամբ շատ լավ են տրամադրված», – ասել է զինվորը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

591
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Զինվոր, ռուս, Սյունիք
Ըստ թեմայի
Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

«Կպնենք գործին, որ ապրենք». Արթուր Վանեցյանի կոչը ժողովրդին

0
(Թարմացված է 14:17 15.05.2021)
Արթուր Վանեցյանը նշում է, որ մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ։ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով: Այսօր` մայիսի 15–ին, ստորագրվեց դաշինք կազմավորելու մասին հուշագիր։

«Մեր հայրենակիցների մի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ»,–ասաց Վանեցյանը։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

Նրա խոսքով` մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը օրերս թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի տարածքներ։ Վանեցյանը վստահեցնում է` այդ սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր կարողությունները:

«Այլ տարբերակ չկա, բավակա՛ն է արդեն։ Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ` ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»,–իր խոսքն ամփոփեց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

0
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Վանեցյան, Համբարձումյան և այլք. ԱԱԾ բարձրաստիճան սպաների միությունը գրանցվել է. «Հրապարակ»
Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին
ԱԱԾ վետերանները չեն սպասարկելու «Հայրենիք» կուսակցության շահերը. Վանեցյան