Արարատ Միրզոյանի և Վալենտինա Մատվինեկոյի հանդիպումը, արխիվային լուսանկար

Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո

45
(Թարմացված է 14:35 15.04.2021)
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և գործընկեր պետություն է:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն բաց, ժողովրդավարական եղանակով և կկայունացնեն երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Առջևում Հայաստանի համար կարևորագույն իրադարձություն է արտահերթ ընտրությունները։ Լիահույս ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, ընտրությունները կլինեն ազատ, ժողովրդավարական և կնպաստեն Հայաստանի հասարակական, սոցիալ-տնտեսական իրադրության կայունացմանը», — հայտարարել է Մատվիենկոն:

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից ու գործընկեր է պետություն է։ «Մեր հարաբերությունները զարգանում են` անկախ որևէ հանգամանքից», — հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանն առաջիններից մեկն է ստացել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:

«Կարծում եմ՝ ՛և Ռուսաստանը, և՛ Հայաստանն անցել են այդ շրջանը շատ ավելի քիչ կորուստներով, քան այլ երկրներ։ Այդ բարդ ժամանակաշրջանում մեր համագործակցությունն ապացուցել է իր արդյունավետությունը», — ասել է Մատվիենկոն։

Նշելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնության շնորհիվ հաջողվել է կանգնեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում` նա ասել է, որ այժմ անհրաժեշտ է աստիճանաբար, քայլ առ քայլ լուծել այդ ուղղությամբ մնացած հարցերը:

«Հիմա կարևոր է ձեռնպահ մնալ կտրուկ հայտարարություններից, աջակցել այն խաղաղությանը, որը ստեղծվել է և գնալ դեպի հետագա կարգավորում։ Դա անհրաժեշտ է տարածաշրջանային բոլոր պետություններին, ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին։ Խաղաղությունն այս տարածաշրջանում ամենակարևորն է», — ասել է Մատվիենկոն:

Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

45
թեգերը:
Արարատ Միրզոյան, Վալենտինա Մատվիենկո, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
Արա Զոհրաբյանն էլ կմասնակցի ընտրություններին. ո՞ւմ հետ կհամագործակցի նա
Սամվել Բաբայանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին
Սյունիք

Ռուսաստանը 3,2 մլն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար

40
(Թարմացված է 19:33 14.05.2021)
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ընդունված որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսաստանն իր բյուջեից ավելի քան երեք միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Փաստաթղթի համաձայն` 3,2 մլն դոլար կփոխանցվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջեին` Հայաստանի առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման աջակցության ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար:

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ընդունված որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին:

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Սյունիքի թեման

40
թեգերը:
դոլար, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով
Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Արխիվային լուսանկար

«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են

489
(Թարմացված է 17:57 14.05.2021)
Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի զինծառայողները գործուղվել են Սյունիք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Գորիսում հանդիպած ռուս զինվորները։

«Մենք մի քանի շաբաթով ենք եկել դիրքեր։ Ուղարկել են գործուղման»,– ասել են զինվորները։

Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` ռուս զինվորականները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Նրանց համոզմամբ` հայերը խաղաղություն են ուզում ու անհանգստացած են ստեղծված վիճակից։

«Քաղաքացիները վախեցած են։ Տեսնում են, որ քաղաքով զինվորներ են շրջում, որ զինվորների թիվն ավելացել է։ Ամբողջ Հայաստանն է հիմա անհանգիստ սպասման մեջ։ Մարդիկ կրակոցի ձայն են լսում` արդեն գիտեն, թե որտեղից է այն, գիտեն, թե ինչ է կատարվում»,– ասել է զինվորներից մեկը, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նրա խոսքով` զինվորականները թույլ չեն տա, որ Գորիսում որևէ վատ բան տեղի ունենա։

«Իրականում մարդիկ վախենալու առիթ չունեն։ Մեծ թվով զինվորական ուժեր են ներգրավվել Սյունիքում»,– ասել է ռուս զինծառայողը։

Նրանք նաև պատմել են, որ մինչ Հայաստան գալը լսել էին Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն իրենք էին ձգտում մեկնել, անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

Հայաստանն ու Արցախը ռուս զինվորներին դուր են եկել։ Հատկապես հիացած են հայերի` զինվորականների նկատմամբ վերաբերմունքից։

«Գորիսն էլ շատ լավն է, շատ ենք հավանել, մարդիկ բարի են, կամեցող։ Պատրաստակամ են օգնել, եթե ինչ–որ բանի կարիք ենք ունենում։ Հայ ազգը մեզ շատ լավ է վերաբերվում, զինվորականների նկատմամբ շատ լավ են տրամադրված», – ասել է զինվորը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

489
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Զինվոր, ռուս, Սյունիք
Ըստ թեմայի
Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սեբաստիան Կուրց

Ավստրիայի կանցլերին Թուրքիայում անվանել են իսլամի և Էրդողանի դեմ թշնամության խորհրդանիշ

0
(Թարմացված է 20:27 14.05.2021)
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարը կոշտ քննադատության է ենթարկել Ավստրիայի կանցլերի գործողությունները, որն աջակցում է Իսրայելին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ավստրիայի կանցեր Սեբաստիան Կուրցը, որը կարգադրել է իր գերատեսչության շենքի վրա Իսրայելի դրոշը բարձրացնել՝ ի նշան այդ պետության հետ համերաշխության, իսլամի, Թուրքիայի և դրա նախագահ Թայիփ Էրդողանի հանդեպ թշնամության խորհրդանիշն է։ Այդ մասին Twitter-ում հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը։

Ավելի վաղ Կուրցը հայտնել էր, որ Իսրայելի դրոշը Ավստրիայի դաշնային գերատեսչության տանիքին բարձրացրել են ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներն ամենավճռական դատապարտման են արժանի»:

«Ավստրիայի կանցլերը Իսրայելի դրոշն է բարձրացրել իր գերատեսչության շենքի վրա։ Հենց այդ մարդն է Եվրոպայում իսլամի, Թուրքիայի և Էրդողանի հանդեպ թշնամանքի խորհրդանիշը։ Սպասել, որ նա ճնշվածների կողմից կլինի՝ երազանք է։ Այն, որ նա հանդես է գալիս դաժանության օգտին, նրա քաղաքական ուղենիշն է»,-նշել է Չելիկը Twitter-ում։

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելն ի պատասխան հարվածներ է հասցրել։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։

Իսրայելի ուղղությամբ չորս օրում ավելի քան 1,8 հազար հրթիռ է արձակվել. ՊԲ ներկայացուցիչ

0
թեգերը:
Պաղեստին, Իսրայել, Թուրքիա, Ավստրիա
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան
Ինչ իրավիճակ է Իսրայելում և Գազայում ավիահարվածներից հետո. լուսանկարներ