ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանը վաղը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ-V»-ի առաջին խմբաքանակը կստանա։ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կորանավիրուսի հաղթահարման ուղղությամբ 2 երկրների աշխատանքներին։
«Ռուսաստանի հետ մենք շատ սերտ համագործակցել ենք կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ։ Վաղը կստանանք ռուսական պատվաստանյութի առաջին` այսպես ասած սիմվոլիկ խմբաքանակը, սակայն հույս ունեմ մեծ քանակության ձեռքբերման»,–ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նշեց, որ ավելի քան 1 մլն դեղաչափի կարիք կա Հայաստանում։
ՌԴ նախագահն էլ իր հերթին ընդգծեց, որ պաստվաստանյութի արտադրության գործընթացը շարունակական բնույթ է կրում և կարծում է` խնդիրներ չեն լինի։ Նրա խոսքով` ճիշտ է, Ռուսաստանում ավելանում է պաստվաստվելու ցանկություն ունեցողների քանակը, սակայն համապատասխան քանակությամբ պատվաստանյութ էլ արտադրվում է։ «Այնպես որ, այդ հարցը կքննարկենք մենք»,–ասաց Պուտինը։
Նրա խոսքով` գործնականում ռուսական պատվաստանյութն արդեն իսկ ապացուցել է իր էֆեկտիվությունը, և Հայաստանի համար շատ կարևոր է, որ հնարավորություն ունենա հենց այդ պատվաստանյութը ձեռք բերել։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում ՀՀ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել էր, որ միասնական հարթակի հետ կա պայմանագիր, արդեն իսկ փոխանցվել է նախնական գումար` 800 մլն–ի չափ, որպեսզի այնտեղից տրամադրվեն պատվաստանյութեր` «Pfizer», «Astra Zeneca» և «Moderna» ֆիրմաների։
Նա տեղեկացրել էր, որ ՌԴ–ի ու միասնական հարթակի միջև բանակցություններ են ընթանում` ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ևս հարթակում ներառելու համար։
Մինչ այդ, նրա խոսքով, Հայաստանը ևս ՌԴ–ի հետ բանակցում է ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրելու հարցի շուրջ։
Բժիշկը հերքել է կորոնովիրուսի դեմ պատվաստման միջոցով բնակչության «չիպավորման» միֆը
2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է ՀՀ–ին, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց` ինֆեկցիոնիստներին, այն բժիշկներին, որոնք անմիջականորեն զբաղվում են հիվանդների բուժմամբ։ Նշել էր, որ դա շատ փոքր խմբաքանակ է։ Հիմա բանակցություններ են գնում նաև ՌԴ–ի հետ իրենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովը անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը:
Պատգամավորն Instagram-ի իր էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին` հայտնել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։
«Մենք էլ շատ չենք հավատում զուգադիպությանը։ Համապատասխան դիմումներ ենք ներկայացրել», - գրել է Պախոմովը։
Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը» խմբակցություն
Հիշեցնենք, որ գերիների հարցը գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել 21 պատգամավոր, այդ թվում՝ ռուսական պատվիրակության հինգ անդամ։ Ռուսաստանի պատվիրակության պատգամավորներից 7–ը ձեռնպահ են քվեարկել։ Այդուհանդերձ հարցն ընդգրկվել է օրակարգում։
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է ապակայունացնել իրավիճակը Դոնբասում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ:
Դրան զուգահեռ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են սադրանքներ իրականացնել օդային տարածքում և Սև ծովի ջրային տարածքում:
«Ռազմաքաղաքական իրադրությունը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ բարդ է մնում»,-ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ լարված իրավիճակը կապված է այն բանի հետ, որ մի շարք պետություններ փորձում են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի Դաշնության արևմտյան և հարավային սահմանների մոտ։
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։
Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։
View this post on Instagram
«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։
Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։
«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում
Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։