00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

© © Фото : Минобороны РоссииЭскиз перспективного авиационного комплекса дальней авиации (ПАК ДА, или Изделие 80)
Эскиз перспективного авиационного комплекса дальней авиации (ПАК ДА, или Изделие 80)  - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի բարձր տեխնոլոգիական մարտական ավիացիայի զարգացումը ենթարկվում է մոլորակի ոչ բարեկամաբար տրամադրված հարևանների հետ համակեցության օբյեկտիվ պայմաններին։

Ալեքսանդ Խրոլենկո

Նոր սերնդի հրթիռակիր ռազմավարական ռմբակոծիչը համապատասխանում է հավանական հակառակորդի մարտահրավերներին ու սպառնալիքներին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է «Տուպոլևի» մշակած ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակրի վերջնական տեսքը: Մասնագետները առաջնահերթությունը տվել են ինքնաթիռի տեսանելիության նվազեցմանը և հզոր հրթիռային սպառազինությանը։

Запуск ракеты «Сармат» с космодрома «Плесецк» - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով

Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրը (ՀԱՀ ԱՀ, ռուս․՝ ПАК ДА) կստանա մինչձայնային արագություն, թռիչքի զգալի տևողություն և ներֆյուզելյաժային սպառազինություն, ներառյալ մեծ հեռահարության և գերձայնային հեռանկարային թևավոր հրթիռները։ Նոր սերնդի «ստրատեգը» նախատեսվում է սպառազինության ընդունել մինչև 2027 թվականը՝ մինչև սպառազինությունների պետական գործող ծրագրի ավարտը: ՀԱՀ ԱՀ-ն կփոխարինի հեռահար ավիացիայի «վետերաններին»՝ Տու-160-ին, Տու-95ՄՍ-ին և Տու-22Մ3-ին:

Պաշտպանական արդյունաբերական համալիրում աղբյուրի տվյալներով՝ հրթիռ-ռմբակոծիչը ստեղծվել է «թռչող թև» աէրոդինամիկական սխեմայով, օդային սարքավորումներն առավելագույնս ավտոմատացված են (ընդհուպ մինչև անօդաչու ռեժիմ): Ինքնաթիռը կարող է կիրառել «օդ-օդ» հրթիռների լայն տեսականի և անօդաչու թռչող սարքերի խմբեր կառավարել: Շարունակվում է ՀԱՀ ԱՀ-ի մի քանի փորձանմուշների ստեղծումը Կազանի ավիացիոն գործարանում։

Նորագույն «ստրատեգի» հատուկ մանրակերտերն ու լիաչափս բաղկացուցիչները հաջողությամբ անցել են ռադիոլոկացիոն նկատելիության մակարդակի ստենդային փորձարկումների շարքը և հաստատել են ինքնաթիռի տեխնոլոգիական հնարավորությունը՝ աննկատ հաղթահարել ՆԱՏՕ-ի երկրների ՀՕՊ-ի առաջավոր սահմանները:

«Տուպոլևի» ղեկավար Ալեքսանդր Կոնյուխովը 2019 թ․-ին հայտնել է, որ ՀԱՀ-ի առաջին փորձարարական նմուշի փորձարկումը նախատեսվում է 2021-2022 թվականներին: Այդ ժամանակ ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը (այժմ՝ փոխվարչապետ) հայտարարեց, որ առաջին թռիչքը տեղի կունենա 2025-2026 թվականներին, իսկ ՀԱՀ ԱՀ-ի սերիական արտադրության մեկնարկը նախատեսված է 2028-2029 թվականներին։ Քանի որ այսօր խոսում են այն 2026 թ․-ին սպառազինության ընդունելու մասին, նախագծի իրականացումը զգալի առաջ է անցնում նախնական գրաֆիկից։ Ակնհայտ արագացումը ռազմաքաղաքական իրավիճակի կոշտ պահանջն է։

Տեխնոլոգիական ամրություն

Ռուսաստանի հեռահար ավիացիան Սիրիայում հաջողությամբ յուրացրել է կոնվենցիոնալ զինամթերքի և բարձր ճշգրտության զենքի կիրառումը։ Եվ այնուամենայնիվ, հրթիռակիր ռազմավարական ռմբակոծիչների գլխավոր խնդիրը միջուկային եռյակի արդյունավետության, հուսալիության և ամրության պաշարի բարձրացումն է։ Ըստ էության, դրա համար է վերականգնվել նաև Տու-160Մ2 հրթիռակիրների (գրեթե նոր ինքնաթիռի) արտադրությունը։ Հավանական հակառակորդը երբեք չի կարողանա առաջին հարվածով ոչնչացնել եռամիասնության ցամաքային, ծովային և օդային բաղադրիչները: Ի՞նչ կավելացնի ՀԱՀ ԱՀ-ն միջուկային զսպման համակարգին և ավիացիայի մարտական կիրառման մարտավարությանը։

Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

ՌԴ պաշտպանության նախարարությանը որակապես նոր ինքնաթիռ է անհրաժեշտ, որը կկատարի բոլոր երեք գործող հրթիռակիրների՝ Տու-160-ի (արտադրվում է 1984 թ․-ից), Տու-95ՄՍ-ի (շարքում է 1958 թ․-ից), Տու-22Մ3-ի (արտադրվում է 1969 թ․-ից) գործառույթները և միաժամանակ Տու-160-ից թանկ չի արժենա: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «թռչող թև» դիզայնը թույլ կտա զգալիորեն մեծացնել ռմբակոծիչ-հրթիռակրի հեռահարության և բեռնտարողության բնութագրերը:

Թռիչքի առավելագույն տևողությունը կգերազանցի 30 ժամը, հեռավորությունը առանց վերալիցքավորման՝ 15 հազար: Ըստ ամենահամեստ կանխատեսումների, այն կարող է մոտ 35 տոննա օգտակար բեռ բարձրացնել։ Համեմատության համար նշենք, որ ամերիկյան B-2 Spirit անտեսանելի ստրատեգը կրում է մինչև 27 տոննա մարտական բեռ, ռուսական Տու-160 «Սպիտակ կարապը»՝ մինչև 45 տոննա: Տրամաբանական է, որ նոր «ստրատեգի» զինանոցը չպետք է զիջի Տու-160-ին։

Հատուկ ՀԱՀ ԱՀ-ի համար նոր տուրբոռեակտիվ շարժիչ է մշակվում։ Նախագծումը 2018թ․-ից ի վեր իրականացնում է Միացյալ շարժիչաշինական կորպորացիան։ Ըստ ԶԼՄ-ների նյութերի՝ զգալի թռիչքային զանգվածի պատճառով՝ ավելի քան 125 տոննա, ռմբակոծիչը չորս շարժիչ կստանա։ Փորձարկումները շուտով կանցկացվեն ստենդի վրա և Իլ-76 թռչող լաբորատորիայի հիման վրա։

Կառուցվածքով ՀԱՀ ԱՀ-ն սկզբունքորեն տարբերվում է գոյություն ունեցող հեռահար ռմբակոծիչներից։ Օգտագործվում են ժամանակակից և հեռանկարային նորագույն նյութեր։ Հատուկ ուշադրություն է դարձվում աննկատությանը․ ռադիոկլանիչ ծածկույթ, կառուցվածքի բաղկացուցիչներ, պլաների երկրաչափական ձև, սպառազինության ներքին բաժանմունքներ։ Մեքենան կստանա բաց ճարտարապետությամբ նորագույն ավիաէլեկտրոնիկա, որը բարձր բնութագրեր կապահովի, իսկ հեռանկարում՝ կպարզեցնի արդիականացումը։

Ինքնաթիռի համալիրում կներառվեն հետևյալ համակարգերը․ հրթիռային զենքի կառավարման, ГЛОНАСС արբանյակային տեղորոշման, տեղանքի ռելիեֆի ավտոմատ շրջանցման, բազմալիք կապի, ինչպես նաև ռմբակոծման ՌԼԿ-ներ և ռմաբկոծության օպտիկաէլեկտրոնային նշանառության համակարգ։ Հավանական է բազմաթիվ համակարգերի ինտեգրումը շրջապատող ամբողջ տարածության ավտոմատ դիտարկման միասնական համալիրի մեջ։ ՀԱՀ ԱՀ-ի ինտելեկտը կհայտնաբերի և կդասակարգի հակառակորդի ցանկացած ՌԼԿ-ն, ջերմային թիրախները և կապահովի ՌԷՊ-ի ակտիվ միջոցների, պասիվ ԻԿ (ինֆրակարմիր)-ծուղակների արդյունավետ կիրառումը։

Истребитель-бомбардировщик пятого поколения F-35 - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

Փորձնական ՀԱՀ ԱՀ-ի գիտահետազոտական աշխատանքների սկզբից մինչև կառուցման մեկնարկը 10 տարվանից մի փոքր ավելի է անցել․ նորմալ ժամկետ է բարդ նախագծի համար։ Կառուցումը մոտ երկու տարի կտևի, որից հետո կսկսվեն վերգետնյա և թռիչքային փորձարկումները։ Եթե նախագիծը չնախատեսված դժվարությունների չբախվի՝ սերիական արտադրությունը կսկսվի ծրագրին համապատասխան՝ 2027թ․-ին։ Հավանաբար շատ շտապել չարժե, ՀԱՀ ԱՀ-ն ստեղծվում է հետագա մի քանի տասնամյակների հաշվարկով։ Գլխավորը որակն է։

Գերմանական Stern շաբաթաթերթը կանխատեսում է. «Նոր ռմբակոծիչները կարտադրվեն փոքր խմբաքանակներով և աստիճանաբար։ Այդպես հնարավոր կլինի աստիճանաբար լրամշակել նոր մոդելը: Հենց այդպես է Կրեմլը գործում Տ-14 «Արմատա» մարտական տանկի դեպքում։ Այդ դեպքում նրան կհաջողվի խուսափել այն խնդիրներից, որոնք ԱՄՆ-ի մոտ առաջացել են անտեսանելի F-35 ինքնաթիռի հետ, քանի որ նրանք միանգամից մեծ խմբաքանակ կառուցեցին՝ չնայած նոր մոդելում բազմաթիվ բացթողումներ էին հայտնաբերվել»:

Տիեզերական «որսորդը»

Նոր «ստրատեգի» համար գործունեության լայն դաշտ է ապահովված։ ՀԱՀ ԱՀ-ն կարող է երկար ժամանակ գտնվել մարտական պարեկության ռեժիմում մեկ տարածաշրջանում եւ սպառազինություն կիրառել մյուսում՝ տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Որոշ փորձագետներ կարևորում են հակառակորդի հակաօդային պաշտպանության շրջաններից դուրս՝ Հյուսիսային Արկտիկայի, Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսների վրա հարվածներ հասցնելու ունակությունը: ՀԱՀ-ի մարտական կիրառման մարտավարությունը կախված է հավանական հակառակորդի ռադարների վրա նշվածության աստիճանից ու հրթիռային սպառազինության հեռահարությունից:

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

Եթե նկատի ունենանք թևավոր հրթիռների առկա ստանդարտները, ինչպես նաև հեռանկարային հրթիռների հիպերձայնային առանձնահատկությունները, «ստելս» տեխնոլոգիան որոշիչ դեր չի խաղում: Նոր «ստրատեգը» կարող է կատարել հարվածային խնդիրների մեծ մասը հակաօդային պաշտպանության գործողության գոտուց դուրս, այսինքն՝ «կհանի» հակառակորդին «չկանգնեցվող» հրթիռներով նույնիսկ Ռուսաստանի օդային տարածքից։

Այսօր միայն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ունեն ռազմաօդային ուժերի հատուկ տեսակ՝ ռազմավարական ավիացիա (Չինաստանն էլ շուտով կունենա)։ Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը 2017 թվականից նման ՀԱՀ ԱՀ է ստեղծում՝ «Ռեյդեր» Բ–21 ինքնաթիռը։ Պենտագոնը հույս ունի, որ մեքենան կլքի անգարը 2021 թվականի վերջին՝ ցամաքային փորձարկումների համար: Առաջին թռիչքը պետք է տեղի ունենա 2022 թվականին։ Մեկ ինքնաթիռի արժեքը կկազմի մոտ 600 մլն դոլար։

ԱՄՆ պաշտպանության նախարարության կանխատեսումների համաձայն՝ չինական H-20 «թռչող թևը» մինչև 10 տոննա օգտակար բեռնունակությամբ ու մինչև 8500 կիլոմետր հեռահարությամբ վերգետնյա փորձարկումներ կանցնի 2021 թվականին: Aviation Industry Corporation-ը վերջերս հայտնել է, որ փորձարկումները շուտով կսկսվեն:

Сотрудники Российской самолетостроительной корпорации «МиГ» во время работы (14 июля 2017). Жуковский - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2021
Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը

Հեռահար ավիացիայի «ստրատեգների» կատաղի պայքարը շարունակվում է կոնստրուկտորական բյուրոներում, երկրի վրա և երկնքում։ Այս հայեցակարգային-տեխնոլոգիական մրցույթում հնարավոր է ընդլայնել ռուսական նորագույն ռմբակոծիչ-հրթիռակրի զինամթերքի անվանացանկը ինքնապաշտպանության միջոցների՝ «օդ–օդ» հրթիռների հաշվին:

Ռուսական հեռանկարային «ստրատեգի» կարևոր տարբերությունը արտասահմանյան անալոգներից համարվում է տիեզերական զավթիչի գործառույթներն իրականացնելու ունակությունը. հիպերձայնային հրթիռները կարող են խոցել հակառակորդի օբյեկտները ցամաքում, ծովում և Մերձավոր տիեզերքում։ Նորագույն ռմբակոծիչ-հրթիռակիրի ողջ մարտական հզորությունը կվստահվի չորս հոգուց բաղկացած անձնակազմին, ինչպես Տու-160-ի դեպքում։

Լրահոս
0