Վլադիմիր Պուտին

Պուտինը ստորագրել է նախագահական ժամկետի մասին օրենքը

75
Օրինագծի հեղինակներն են Պետդումայի պատգամավորներ Պավել Կրաշեննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Անդրեյ Կլիշասը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը ՌԴ ղեկավարին իրավունք է տալիս կրկին հավակնել երկու նախագահական ժամկետի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օրենքը հստակեցնում է այն դրույթները, որոնք կապված են ՌԴ նախագահի պաշտոնը երկու ժամկետից ավել զբաղեցնելու սահմանափակման հետ: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության դրույթը, որը սահմանափակում է այն ժամկետների քանակը, որի ընթացքում նույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, տարածվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցրած և (կամ) զբաղեցնող անձի վրա` առանց հաշվի առնելու այն ժամկետների քանակը, որի ընթացքում նա զբաղեցրել և (կամ) զբաղեցնում է այդ պաշտոնը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահին, որը համապատասխան սահմանափակում է մտցնում, և չի բացառում հնարավորությունը, որ նա զբաղեցնի Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը նշված դրույթով թույլատրված ժամկետում:

Պեսկովն ասել է, թե ինչպես է զգում իրեն Վլադիմիր Պուտինը պատվաստումից հետո

Ավելի վաղ ՌԴ Պետդուման օրենք էր ընդունել, որը ներկայիս նախագահին իրավունք է տալիս հավակնել ևս երկու ժամկետի: Այս նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև սենատոր Անդրեյ Կլիշասը:

15 մլն դոլար` Ռուսաստանից. Ռուդենկոն ասել է` քանի անգամ են խոսել Փաշինյանն ու Պուտինը

75
թեգերը:
Օրենք, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

7
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

7
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Դատապարտյալ

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

186
(Թարմացված է 19:31 10.04.2021)
Միանգամից չորս քրեական հեղինակություն հրաժարվել են իրենց տիտղոսներից։ Նրանք բոլորը տարբեր մեկուսարաններում են։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են զանգվածաբար հրաժարվել իրենց տիտղոսից։ Տեղեկությունը հայտնում է primecrime.ru–ն։

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկը «Ուֆայի նայող» Իլդար Ասյանովն է, որը հայտնի է որպես Իլդար Ուֆիմսկի։ «Թագադրվել» է 23 տարեկանում, բայց թմրանյութային կախվածության պատճառով նրան դադարել են հարգել քրեական աշխարհում։ Ավելի ուշ տեղափոխվել է Տուլա, բայց այնտեղ էլ է բռնվել թմրանյութերի պատճառով։

Ձերբակալել են «Դեդ Հասանի» մտերիմներից մեկին` «օրենքով գող» Կաշչեյին

Դեդ Հասանը 2014 թվականին Հաջի Ստավրոպոլ մականունով Հաջի Խալիմբեկովին տիտղոսից զրկել է իրավապահների հետ համագործակցության համար։ Ավելի ուշ նրա տիտղոսը վերականգնել են մի քանի վրացի քրեական հեղինակություններ, բայց հիմա նա ինքն է որոշել հրաժարվել դրանից։

Տյումենի մարզի երբեմնի «նայող» Յուրի Տիշենկովը («Հանս») նույնպես հրաժարվել է տիտղոսից։ Նա պատիժը կրում է պատվիրված սպանություն կազմակերպելու համար։ Տիտղոսից հրաժարվող քրեական հեղինակությունների ցանկը եզրափակում է Ալեքսանդր Օկունևը, որն ավելի հայտնի է որպես Օգոնյոկ: Նա նույնպես կալանքի տակ է հայտնվել թմրանյութեր պահելու համար։

Ձերբակալվել է Մոսկվայի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը

Ինչպես նշում Է կայքը, այս բոլոր քրեական հեղինակությունները գտնվում են տարբեր գաղութներում և մեկուսարաններում, բայց գրեթե միաժամանակ տիտղոսներից հրաժարվելու դիմումներ են գրել Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի անունով:

186
թեգերը:
օրենքով գող, Ռուսաստան