Կալանավոր

Ձերբակալել են «Դեդ Հասանի» մտերիմներից մեկին` «օրենքով գող» Կաշչեյին

114
(Թարմացված է 20:17 03.04.2021)
Ռոման Կրասնոդարսկին մեղադրվում է հիերարխիկ հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ստավրոպոլում ձերբակալել են օրենքով գող Ռոման Կաշչաևին, որը քրեական շրջանակներում հայտնի էր որպես Ռոման Կրասնոդարսկի կամ Կաշչեյ։ Նա համարվում էր 2013 թվականին սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավոր հանցակիցը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ-ները ՝ վկայակոչելով «Փրայմ Քրայմ» գործակալության գլխավոր խմբագրին:

46-ամյա «օրենքով գողին» տեղափոխել են մեկուսարան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լեհական հատուկ ծառայությունները Ռուսաստանի ՆԳՆ-ի հարցումով ձերբակալել են «օրենքով գող» Կրասնոդարսուն: Հունվարին որոշում են կայացրել նրան արտահանձնել։

Նա Լեհաստանի տարածքում ապրում էր կեղծ փաստաթղթերով։ Նրա նկատմամբ Ռուսաստանի ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասով և հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել հիերարխիկ հանցավոր խմբավորում ստեղծելու համար։

Ռոման Կաշչաևը «թագադրվել» է 2004-ի օգոստոսին: Նա 2017 թվականից միջազգային հետախուզման մեջ է։ Չհաստատված տվյալներով ՝ Ռոման Կրասնոդարսկին նաև «Ռուսաստանի հարավը նայող» գող էր։

Ձերբակալվել է Մոսկվայի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը

Հիշեցնենք, որ 2013-ի հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի կենտրոնում` Պովարսկայա փողոցում, սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը` «Դեդ Հասանը»։ Դրանից հետո նրա մտերիմներից շատերն են ձերբակալվել։

114
թեգերը:
Ձերբակալություն, օրենքով գող, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
Հայտնի է «օրենքով գող» Ռեզո Լոտկինսկու՝ Շաքրո Մոլոդոյի նախկին փեսայի մահվան պատճառը
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Մենք ինքներս կորոշեք ազգային շահերը և կարմիր գիծը. Պուտին

212
(Թարմացված է 00:03 23.04.2021)
Ռուսաստանում հասկանում են, թե ում և ինչի հետ գործ ունեն և կարող են ապահովել իրենց անվտանգությունն ու երաշխավորել խաղաղ զարգացումը։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ է ուղերձով հանդես եկել նոր, հետհամավարակային աշխատում, և թեև քովիդի դեմ պայքարը դեռ շարունակվում է, արդեն կարելի է վստահաբար խոսել նույնիսկ ոչ թե թունելի վերջում լույսի, այլ աննախադեպ փորձությունը հաղթահարելու մասին։

Եվ ՌԴ նախագահը սկսել է իր ելույթը հենց դրանից` ընդ որում նշելով, որ արդեն կորոնավիրուսի համավարակի սկզբում, երբ շատերը երկրում և աշխարհում իրավիճակը գնահատում էին որպես բացարաձակ անորոշ, նա տագնապի հետ մեկտեղ ամուր վստահություն ուներ, որ Ռուսաստանն անպայման կհաղթահարի բոլոր փորձությունները։

Այդ հիշողության մեջ ոչ մի ինքնավստահություն կամ ինքնագովեստ չկար, հակառակը, Պուտինն ուզում էր ընդգծել, որ հավատում է իր ժողովրդի ուժերին նույնիսկ ամենածանր և անհասկանալի իրավիճակներում։ Որովհետև երբ քաղաքացիները միասնական են, նրանք անպարտելի են. դա իսկապես աշխատում է։

Պուտինը հիշեցրել է, որ ամբողջ պատմության ընթացքում ռուս ժողովուրդը հաղթել է, հաղթահարել փորձությունները իր միասնականության շնորհիվ` ավելացնելով, որ հիմա էլ «քաղաքացիները, հասարակությունը, պետությունը գործել են պատասխանատու, համերաշխ և համախմբված»։

Առաջին պլան են մղվել ընտանիքը, ընկերությունը, փոխադարձ օգնությունը, գթասրտությունը, համախմբվածությունը, այսինքն այն կապող ուժերը, որոնք այդքան սիրում են ծաղրել «առաջադեմ» ինդիվիդուալիստները»։

Պուտինի խոսքով` հենց այդ հոգեկան–բարոյական արժեքները, որոնց մասին մի շարք երկրներում արդեն մոռանում են, ավելի ուժեղ են դարձրել Ռուսաստանը, և «մենք միշտ պաշտպանելու ենք այդ արժեքները»։

Կորոնավիրուս, ԶՈւ, ՌԴ–ի արտաքին թշնամիներ, Արցախ և Սիրիա. Պուտինի ելույթի հիմնական կետերը

Պաշտպանել ոչ թե խոսքով, այլ գործով, այսինքն ընտանիքների և երեխաների սոցիալական աջակցության նոր միջոցներով, որոնց մասին իր ուղերձում հայտարարել է Պուտինը։ Այդ օգնությունը պետք է նույնիսկ ոչ թե այն պատճառով, որ ճգնաժամն առաջին հերթին հարվածել է ամենաաղքատներին, այլ որ դա ժողովրդին պահպանելու և նրա բազմացումն ապահովելու ռազմավարական քայլ է, որը, ինչպես ընդգծել է Պուտինը, Ռուսաստանի գերագույն ազգային գերակայությունն է։

Կորոնավիրուսն ընդամենը խորացրել է Ռուսաստանի գլխավոր` ժողովրդագրական խնդիրը։ Նախագահը ժողովրդագրության ոլորտում իրավիճակն արտակարգ է անվանել։ Եվ նշել մի շարք միջոցներ, որոնք պետք է թույլ տան հասնել բնակչության թվի կայուն աճի։

Այդ բարդագույն խնդիրը լուծելու համար ՌԴ կառավարությունը մինչև հուլիսի 1–ը պետք է նախապատրաստի երեխա ունեցող ընտանիքների աջակցության ամբողջական համակարգ։ Խնդիրը նման ընտանիքների համար աղքատության սպառնալիքը նվազագույն հասցնելն է, այլապես ծնելիությունը խթանելու ոչ մի միջոց չի աշխատի։

Ի՞նչ է առաջարկել Պուտինը։ Առաջին հերթին, ավելացնել երեխա ունեցող ընտանիքների աջակցությունը, որոնք դժվար կացության մեջ են։ Ի հավելումն մինչև յոթ տարեկան երեխաներին տրամադրվող օգնության՝ հուլիսի 1–ից ամենամսյա վճարումներ սահմանել ոչ լիարժեք ընտանիքներում մինչև 16 տարեկան երեխաների համար։ Դրանից կօգտվեն միլիոնավոր ընտանիքներ, որտեղ ի սկզբանե հայր չի եղել կամ ծնողներն ամուսնալուծված են։

Երկրորդ՝ արտոնություններ կսահմանվեն երիտասարդ աշխատող մայրերի համար. այժմ մինչև յոթ տարեկան երեխայի խնամքի համար կվճարվի աշխատավարձի 100 տոկոսի չափով` անկախ աշխատանքային ստաժից։

Երրորդ՝  առաջին անգամ ամսական վճարումներ կսահմանվեն այն հղի կանանց համար, որոնք ծանր նյութական կացության մեջ են։

Ապագա մայրերը պետք է զգան պետության աջակցությունը` ոչ միայն բարոյական և բժշկական, այլև նյութական։

Կշարունակվեն երեխաների համար անցած տարվա միանվագ համընդհանուր վճարումները` անկախ եկամուտների մակարդակից. օգոստոսին յուրաքանչյուր դպրոցական կստանա 10 հազար ռուբլի։

Պուտինը հետևողականորեն առաջ է մղում ընտանիքի և երեխաների  աջակցության քաղաքականությունը, որն ամրապնդվել է նաև սահմանադրական փոփոխություններով։ Կարելի է չկասկածել, որ հաջորդ ուղերձներում կսահմանվեն երեխաների և ընտանիքների սոցիալական աջակցության նոր ձևեր, որովհետև Ռուսաստանի գլխավոր ազգային նպատակն է հասնել  նրան, որ երեք երեխա ունեցող ընտանիքը դառնա համատարած երևույթ։

Առանց դրա անհնար է կլինի բարելավել իսկապես արտակարգ ժողովրդագրական իրավիճակը։ Հենց դա է Ռուսաստանի գլխավոր մարտահրավերը, այլ ոչ թե միջազգային իրավիճակը։ Իհարկե, դա նույնպես կարելի է արտակարգ համարել, բայց դրա ոչ մի զարգացում չի սպառնում Ռուսաստանի գոյությանը։

Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին

Ռուսաստանում հասկանում են, թե ում և ինչի հետ գործ ունեն, և կարող են ապահովել իրենց անվտանգությունն ու երաշխավորել խաղաղ զարգացումը։ Ուղերձի արտաքին քաղաքական մասը մեծ չէր, բայց զգացմունքային էր և անկեղծ։

Հայտարարելով, որ մեզ հետ զրույցում եսասիրական և մեծամիտ տոնն անօգուտ է,- մենք միշտ ուղի կգտնենք պաշտպանելու մեր դիրքորոշումը և մեր շահերը, – Պուտինը խորհուրդ է տվել չսադրել և չբարկացնել Ռուսաստանին.

«Որոշ երկրներում տհաճ սովորություն են դարձրել` ամեն առիթով, ամենից հաճախ առանց առիթի «կպնել» Ռուսաստանին։ Ասես նոր մարզաձև լինի` ով ավելի բարձր ինչ–որ բան կասի։

Մենք մեզ այս իրավիճակում չափազանց զուսպ ենք պահում, առանց հեգնանքի կասեմ` անգամ համեստ։ Հաճախ չենք պատասխանում ոչ միայն ոչ բարեկամական ակցիաներին, այլ նաև բացահայտ անտաշությանը։ Մենք ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում իրական կյանքում. ինչպես արդեն ասացի, առանց որևէ պատճառի կպնում են Ռուսաստանին։ Եվ իհարկե, նրանց շուրջբոլորը, ինչպես Շերխանի շուրջը (անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գրքի» բացասական կերպար) պտտվում են «մանր–մունր բորենիներ» ճիշտ այնպես, ինչպես գրել է Կիպլինգը. ոռնում են` իրենց տիրոջը գոհացնելու համար։ Կիպլինգը մեծ գրող էր։

Մենք իսկապես ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ, այդ թվում` նրանց, ում հետ վերջին շրջանում հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն դասավորվում։ Մենք իսկապես չենք ուզում այրել կամուրջները։ Բայց եթե ինչ–որ մեկը մեր բարի մտադրություններն ընդունի որպես անտարբերություն կամ թուլություն և ինքը վերջնականապես այրի կամ անգամ պայթեցնի այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհամարժեք, արագ և կոշտ»։

Թվում էր, թե այդ ձևակերպումն ինքնին արդեն սպառիչ է, բայց Պուտինը որոշել է սաստկացնել նույնիսկ դա։ Ստացվել է ավելի դիպուկ և կոշտ.

«Մեր անվտանգության արմատական շահերին սպառնացող սադրանքների կազմակերպիչներն այնպես կփոշմանեն արածի համար, ինչպես վաղուց ոչ մի բանի համար չեն փոշմանել»։

Միաժամանակ Պուտինը ոչ ոքի չի սպառնում, նա ընդամենը պատասխանում է նրանց հարձակումներին, ովքեր մշտապես կարմիր գծեր են գծում Ռուսաստանի համար` ընդ որում գծելով դրանք բացառապես այնտեղ, որտեղով անցնում են Ռուսաստանի ազգային շահերը։ Պուտինը չափազանց հստակ է ասել կարմիր գծերի վերաբերյալ.

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախի թեման

«Հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել կարմիր գիծը։ Մենք ինքներս կոնկրետ դեպքերում կորոշենք, թե որտեղով է այն անցնելու»։

Այո, Ռուսաստանն ինքն է որոշելու, թե որոնք են իր ազգային շահերը, ռուսական աշխարհի շահերը թե՛ երկրի ներսում, թե՛ համաշխարհային ասպարեզում։ Դա կարող է դուր գալ կամ ոչ, բայց  բոլորը և միշտ պետք է հաշվի նստեն դրա հետ։

212
թեգերը:
ուղերձ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ասել է, թե ինչ են պայմանավորվել Պուտինի հետ «Սպուտնիկ V»-ի հարցով
Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ
Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Պուտինին, Բայդենին, Մակրոնին և այլոց
Մարիա Զախարովա

Զախարովան խոսել է Բաքվում բացված «պուրակի» ու Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին

202
(Թարմացված է 18:31 22.04.2021)
Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է նոր բաժանարար գծեր չստեղծել և կարևորագույն խնդիր է համարում վստահության միջոցների ամրապնդումը, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։

«Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար», - ասել է Զախարովան։

Այնուհետև նա անդրադարձել է Բաքվում բացված «պուրակին» և նշել` ռուսական կողմը հուսով է, որ հակամարտության կողմերը գործնական հարցերում կձգտեն այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծելուն:

Զախարովան հիշեցրել է, որ հսկայական գին է վճարվել՝ մարդկային կյանքեր, և պետք է օգտագործել այս պահը խաղաղ կյանքի, ոչ թե իրավիճակը նախկինից էլ շատ սրելու համար։

«Այո, մենք կարող ենք շատ բաների հետ չհամաձայնվել։ Ինչ-որ մեկն ուզում է շարունակել պատերազմը, ինչ-որ մեկը ռևանշ է ուզում։ Բայց դա՞ է նպատակը։ Եվ մի՞թե նման բաժանարար գծերը, նման խնդիրները կնպաստեն կարգավորման կամ խաղաղության հաստատման հասնելուն։ Ահա այս հարցը պետք է տալ... Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ոչ, չի նպաստի», – շեշտել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը

Մոսկվան այս փուլում կարևորագույն խնդիր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումը, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը, որը կարող է Անդրկովկասի զարգացման հեռանկար ապահովել:

Մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքները՝ Զախարովան նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կրկին կարող է տարածաշրջանը պատերազմի եզրին հասցնել: Նա հորդորել է պահպանել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` հիշեցնելով, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը ևս տեղավորվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ։

Հիշեցնենք` Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառատողով էր պատասխանել Ադրբեջանի նախագահին, որն այցելել էր «պուրակ» ու լուսանկարվել։  Ադրբեջանի ԱԳՆ–ն էլ բանաստեղծությամբ էր արձագանքել Փաշինյանի ասածին։

Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ

202
թեգերը:
Իլհամ Ալիև, Մարիա Զախարովա, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իտալական ընկերությունը հերքել է Բաքվում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը մասնակցելու լուրը
«Նրանք ունեն 10 000 դասալիք». Ալիևի հայտարարություններին արձագանքել է ՀՀ օմբուդսմանը
ԵԽ-ն կարող է պարտադրել Ադրբեջանին վերադարձնել գերիներին. Զոհրաբյանը` քննարկումների մասին
Դանիել Իոաննիսյան. արխիվային լուսանկար

Վթար Երևանում. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է

0
(Թարմացված է 10:03 23.04.2021)
Nissan-ի 22-ամյա և 18-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-ամյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

0
թեգերը:
Դանիել Իոաննիսյան, Երևան, վթար
Ըստ թեմայի
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով