Մոսկվա

Մոսկվայում կրկին եղանակային վտանգի «դեղին» աստիճան է հայտարարվել

74
(Թարմացված է 17:23 02.04.2021)
Օդերևութաբանների նախազգուշացումն առաջիկա 2 օրերի համար է, երբ եղանակը պոտենցիալ վտանգավոր է համարվում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ ՌԴ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը Մոսկվայում և Մոսկվայի շրջանում եղանակային վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ պատճառը մերկասառույցն է։

«Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը՝ «դեղին»։ Եղանակը պոտենցիալ վտանգավոր է», - նշվում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում վտանգը կպահպանվի ապրիլի 2-ի ժամը 21.00-ից մինչև ապրիլի 3-ի ժամը 9.00-ն, ինչպես նաև ապրիլի 3-ի ժամը 21.00-ից մինչև ապրիլի 4-ի ժամը 9.00-ն (Մոսկվայի ժամանակով):

Ուժգին քամու հավանականությունը կպահպանվի մինչև մարտի 14-ը։

Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում եղանակային վտանգի «դեղին» աստիճան էր հայտարարվել նաև մարտին, երբ օդերևութաբանները։ Այդ ժամանակ մերկասառույցից բացի, սպասվում էր նաև քամու ուժգնացում 1 վայրկյանում 15-17 մետր արագությամբ։

Պեսկովն ասել է, թե ինչպես է զգում իրեն Վլադիմիր Պուտինը պատվաստումից հետո

74
թեգերը:
եղանակ, Մոսկվա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Օդանավակայանում աշխատող տաքսիստները պետք է ունենան սպիտակ մեքենա և մեծ գումար վճարեն
ՀՀ–ում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
Արմեն Ղևոնդյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խորհրդակցություն է ունեցել ռուս գործընկերոջ հետ

18
(Թարմացված է 19:16 15.04.2021)
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալները կայացած խորհրդակցության արդյունքները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:

«Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշված բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ կայացած հանդիպմանը:

18
թեգերը:
Արա Այվազյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ռուսաստան, Հայաստան
Վալենտինա Մատվինեկոն ընդունել է Արարատ Միրզոյանին

Միրզոյանը հանդիպել է Մատվիենկոյի հետ ու ոսկե մեդալ հանձնել. քննարկվել են կարևոր հարցեր

34
(Թարմացված է 16:12 15.04.2021)
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերություններին վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Նա վստահություն է հայտնել, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:

«Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց», – նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ տարբեր ոլորտներում:

Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին

«Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:

34
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Վալենտինա Մատվիենկո, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
Ռուսաստանյան խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը
Президент Армении Армен Саркисян и Католикос-патриарх Грузии Илья II во время официального ужина президента Грузии (16 декабря 2018). Твилиси

Արմեն Սարգսյանն այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին

0
(Թարմացված է 11:22 16.04.2021)
Նախագահի պաշտոնական այցը Վրաստան շարունակվում է։ Նախատեսված է նաև հանդիպում խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան կատարած այցի շրջանակում այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդին:

Ինչպես հաղորդում Է Sputnik Արմենիայի թղթակիցը, նախագահը ժամանել է պատրիարքի նստավայր՝ տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ։ Պաշտոնական արարողությունից հետո Արմեն Սարգսյանը զրուցել է Իլյա Երկրորդի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրներին հետաքրքրող մի շարք կարևոր հարցերի շուրջ։

Նախատեսված է նաև նախագահի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ:

Նշենք, որ Հայաստանի նախագահը Վրաստան է մեկնել ապրիլի 15-ին։ Այցի շրջանակներում նա արդեն հանդիպել է վրացի իր գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքները։

Ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը. Վրաստանի փոխվարչապետի մեկնաբանությունը

Վրաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի և նրան ուղեկցող Նունե Սարգսյանի պատվին տրվել է հանդիսավոր ճաշ: Սարգսյանը և Զուրաբիշվիլին բաժակաճառերի ընթացքում խոսել են հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, ինչպես նաև հարգանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների, երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարների մասին:

 

0
թեգերը:
Հայաստան, Նախագահ, Արմեն Սարգսյան, Վրաստանի Հանրապետություն, Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդ