Ընդլայնված կազմով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստ

Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի աշխատանքները

48
(Թարմացված է 17:26 02.04.2021)
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է ապրիլի 2-ին՝ Մոսկվայում։ Մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։ 

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը լավ հնարավորություն էր գնահատելու նախորդ 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու նախանշելու հետագա աշխատանքի հստակ ուղղությունները: Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև հիշեցրել է, որ 2021-ին կառույցը տոնում է իր 30-րդ տարեդարձը:

Լավրովը արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրումը: Եռամյա ծրագիրն ընդունվել էր նախորդ տարի՝ Թուրքմենստանի նախաձեռնությամբ:

«Պայմանավորվել ենք շարունակել համատեղ հայտարարությունների ընդունման պրակտիկան՝ միջազգային կազմակերպություններում տարածելու նպատակով: Դրա թարմ օրինակը մարտի 18-ին ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների կողմից միջազգային իրավունքի ամրապնդման մասին հայտարարության ընդունումն էր, որը մենք շատ արդիական ենք համարում մի իրավիճակում, երբ որոշ արևմտյան երկրներ փորձում են միջազգային իրավունքը փոխարինել կանոնների վրա հիմնված ինչ-որ կարգերով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Նա հայտարարել է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում պայմանավորվածության են եկել կոորդինացնել քայլերը տարբեր բազմակողմ հարթակներում՝ այդ թվում և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն:

Լավրովը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 2-ի նիստում հաստատել են հանցավոր եկամուտների լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման հակազդման համաձայնագրի նախագիծը:

«Ընդունել ենք նաև մի շարք որոշումներ ռազմական, հումանիտար ոլորտներում, այդ թվում և համագործակցություն երիտասարդական փոխանակումների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում»,- հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է ապրիլի 2-ին՝ Մոսկվայում։ Մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։ 

48
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Շվիդկոյը հույս ունի, որ ԱՊՀ-ն մինչև ամառ կվերսկսի մարդասիրական միջոցառումները
ԱՊՀ-ում մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով կստեղծվի
Օվերչուկը խոսել է ԱՊՀ երկրների համագործակցությունն ամրապնդելու կարևորության մասին
Արմեն Ղևոնդյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խորհրդակցություն է ունեցել ռուս գործընկերոջ հետ

18
(Թարմացված է 19:16 15.04.2021)
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալները կայացած խորհրդակցության արդյունքները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:

«Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշված բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ կայացած հանդիպմանը:

18
թեգերը:
Արա Այվազյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ռուսաստան, Հայաստան
Վալենտինա Մատվինեկոն ընդունել է Արարատ Միրզոյանին

Միրզոյանը հանդիպել է Մատվիենկոյի հետ ու ոսկե մեդալ հանձնել. քննարկվել են կարևոր հարցեր

34
(Թարմացված է 16:12 15.04.2021)
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերություններին վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Նա վստահություն է հայտնել, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:

«Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց», – նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ տարբեր ոլորտներում:

Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին

«Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:

34
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Վալենտինա Մատվիենկո, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
Ռուսաստանյան խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը
Աղդամ. արխիվային լուսանկար

«Կիևը աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին». Ուկրաինայի փոխվարչապետն այցելել է Աղդամ

0
(Թարմացված է 12:09 16.04.2021)
Մարուքյանը նշում է, որ փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի փոխվարչապետի Օլեկսի Ռեզնիկովի` ապրիլի 15-ին Ակնա (Աղդամ) կատարած այցին, որի ընթացքում վերջինն իր օգնությունն է առաջարկել քաղաքի վերակառուցման գործում։

«Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը, ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,– գրում է Մարուքյանը` հիշեցնելով, որ 2020թ–ի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:

«Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին»,– գրում է Մարուքյանը։

Ընդդիմադիր ուժի ղեկավարն այս ամենից եզրակացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի` ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:

Մարուքյանը Ուկրաինայի այսօրվա ղեկավարներին հիշեցնում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:

Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, որը այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով

Մարուքյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը:

0
թեգերը:
փոխվարչապետ, Ադրբեջան, Աղդամ, Ուկրաինա, Կիև