00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆՏՎ-ն հայտարարում է` «Ты супер!» երաժշտական մրցույթի շրջանակում նոր նախագիծ է մեկնարկում

© Sputnik / Кирилл КаллиниковСатеник Геворкян перед началом выступления в суперсезоне конкурса "Ты супер!"
Сатеник Геворкян перед началом выступления в суперсезоне конкурса Ты супер! - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվել
Աղմկահարույց «Ты супер!» շոուի շրջանակում առանձին մրցույթ կանցկացվի 60 տարեկանից բարձր տաղանդավոր մարդկանց համար։ Նոր նախագիծը կոչվում է «Ты супер! 60+»։

ՆՏՎ հեռուստաալիքը կրկին մեկ բեմում կմիավորի Ռուսաստանի, ԱՊՀ–ի և Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդներին, բայց այս անգամ մրցույթի հերոսները կլինեն տարեց երգիչները, որոնք ինչ–ինչ հանգամանքների պատճառով մնացել են առանց հարազատների ու մտերիմների աջակցության։

Виктория Грант исполняет песню Power Over Me на шоу Голос дети  - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
12-ամյա հայուհին գերել է գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթի ժյուրիին

««Ты супер!»–ի նոր ուղղությունը պատահական չի հայտնվել,– ասել է ՆՏՎ-ի գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը։– Շոուն մի ամբողջ շարժում է դարձել և հարազատ ընտանիք 18 երկրի 385 երեխաների համար։ Մենք շատ ենք ցանկանում օգնել նաև  աջակցությունից զրկված տարեցներին, ներկայացնել նրանց ստեղծագործական ներուժը և իրականացնել նրանց երազանքը»:

Վայնշտեյնի խոսքով՝ մրցույթը երգիչներին կօգնի կրկին հանդիպել հարազատներին ու մտերիմներին։ Ընտրական փուլն արդեն ավարտվել է. նախագծի ամենաերիտասարդ մասնակիցը 60 տարեկան է, իսկ ավագը՝ 87: Որոշ մասնակիցներ պրոֆեսիոնալ երաժիշտներ են։ Օրինակ` նոր շոուի առաջին եթերաշրջան անցածների թվում կոնսերվատորիայի շրջանավարտ ու Մարիինյան թատրոնի արտիստ կա։ Սակայն մասնակիցների մեծ մասը երաժշտության հետ կապ չունեցող մարդիկ են՝ բժիշկներ, քիմիկոսներ, տնային տնտեսուհիներ և նույնիսկ ՆԳՆ պաշտոնաթող գնդապետ։

«Ты супер» մրցույթի 4-րդ եթերաշրջանի քասթինգը սկսվել է. մանրամասներ

Ինչպես միշտ, մրցույթը կվարեն Վադիմ Տակմենևը և Անաստասիա Պակը, իսկ ժյուրիի անդամների անունները պրոդյուսերները դեռ գաղտնի են պահում: Ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք նույնն են, ինչ երեխաների համար նախատեսված մրցույթում։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ընտրական և եզրափակիչ: Բեմում ելույթ ունենալուց հետո «սպասման գոտի» կարող են անցնել ժյուրիի անդամների երեք կամ չորս «այո»–ի արժանացած մասնակիցները: Իսկ եթե մրցավարներից ոչ մեկը կանաչ կոճակը չսեղմի, ձայները կիսվեն, կամ մասնակցի օգտին կքվեարկի ժյուրիի միայն մեկ անդամ, վոկալիստը ստիպված կլինի լքել նախագիծը:

«Ты супер! 60+» շոուն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական լրատվական գործակալությունը՝ լուսավորության նախարարության աջակցությամբ։

«Ты супер! Суперсезон»–ի եզրափակիչի բոլոր երեխաներին բնակարան նվիրեցին

Լրահոս
0