Արխիվային լուսանկար

Պատերազմին վերջ դնելու հարցում Պուտինի անձնական դերի մասին բոլորը պետք է հիշեն. Պեսկով

113
(Թարմացված է 10:14 30.03.2021)
Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պատմականորեն լավ հարաբերություններ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ղարաբաղում պատերազմին վերջ դնելու հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերի մասին բոլորը պետք է հիշեն։ Այդ մասին «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հիանալի, վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ` հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Դրանք կարող ենք բազմաթիվ շերտեր ունենալ, որոնք փոխադարձ շահ են ներկայացնում։ Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ են։

Մենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանի համար բավական օգտակար են։ Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցածին... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու հարցում պետք է բոլորը հիշեն»,-ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

113
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Բայդենը չի պատասխանել Պուտինի առաջարկն ընդունել–չընդունելու մասին հարցին. տեսանյութ
Պուտինի ջանքերի շնորհիվ սահմանային վանքերի անվտանգությունն ապահովված է․ Գարեգին Բ
«Ոչ մի տարբերություն»․ Պեսկովը խոսել է Վլադիմիր Պուտինի պատվաստման մասին
Արմեն Ղևոնդյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խորհրդակցություն է ունեցել ռուս գործընկերոջ հետ

19
(Թարմացված է 19:16 15.04.2021)
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալները կայացած խորհրդակցության արդյունքները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:

«Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշված բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ կայացած հանդիպմանը:

19
թեգերը:
Արա Այվազյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ռուսաստան, Հայաստան
Վալենտինա Մատվինեկոն ընդունել է Արարատ Միրզոյանին

Միրզոյանը հանդիպել է Մատվիենկոյի հետ ու ոսկե մեդալ հանձնել. քննարկվել են կարևոր հարցեր

35
(Թարմացված է 16:12 15.04.2021)
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերություններին վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Նա վստահություն է հայտնել, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:

«Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց», – նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ տարբեր ոլորտներում:

Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին

«Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:

35
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Վալենտինա Մատվիենկո, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
Ռուսաստանյան խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

30
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

30
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ