Խաչատուրյան քույրերը

Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով

130
(Թարմացված է 18:32 23.03.2021)
Խաչատուրյան քույրերի գործը քննվում է արդեն մոտ երկու տարի։ Հանցագործության պահին աղջիկները 19, 18 ու 16 տարեկան էին:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Խաչատուրյան երեք քույրերը տուժող են ճանաչվել իրենց հոր դեմ հարուցված սեռական բռնության մասին գործով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Պարշինը։

«Քիչ առաջ ավարտվեց Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հետաքննության որոշմանը ծանոթանալու գործընթացը։ Մեր պաշտպանյալները պաշտոնապես տուժող են ճանաչվել», - ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ բոլոր քույրերին արդեն ծանոթացրել են իրենց հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման հետ։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) ,հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժող կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

 

130
թեգերը:
Բռնություն, փաստաբան, Դատարան, Մոսկվա, հայր, Խաչատուրյան քույրեր
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (93)
Ըստ թեմայի
Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ քրգործ է հարուցվել սեռական ոտնձգությունների և ծեծի համար
Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը «Forbes»-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում է

347
(Թարմացված է 20:23 21.04.2021)
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի կարողությունը 2020 թվականի արդյունքների համեմատ աճել է 32 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում, որը կազմել է «Forbes» պարբերականը (№5, 2021):

Forbes-ի գնահատմամբ` Սամվել Կարապետյանը 3,3 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով 46-րդ տեղն է զբաղեցրել ռուսաստանցի գործարարների ցանկում: Այսպիսով, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի կարողությունը 2020 թվականի արդյունքների համեմատ աճել է 32 տոկոսով։

Սամվել Կարապետյանը հայտնվել է ռուսական անշարժ գույքի արքաների եռյակում

Կարապետյանը «Forbes»-ի ամենահարուստ գործարարների ցանկում է 2011 թվականից։ Վարկանիշում 200 անուն է ընդգրկված։ Ավելի վաղ նա միլիարդատերերի (Forbes world ' s Billionaires List) համաշխարհային վարկանիշում զբաղեցրել էր 925-րդ տեղը:

«Արարատ լեռը Հայաստանում». ի՞նչ է Սամվել Կարապետյանը նվիրել Մոսկվայի հայկական եկեղեցուն

«Տաշիրը» ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական-շինարարական խումբ է, որի կազմում են ընդգրկված Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գործող շուրջ 200 ընկերություններ և ձեռնարկություններ: Հիմնադրվել է 1999թ.–ին և ավելի քան 20 տարի շարունակ ավելացնում է ակտիվները ռուսական շինարարության և զարգացման շուկայում, ընդ որում` հաջողությամբ բիզնես է ծավալում ֆինանսական և էներգետիկ ոլորտներում, արդյունաբերության, ռիթեյլի, ռեստորանային բիզնեսի և այլ ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեություն է ծավալում Ռուսաստանի և արտերկրի 51 քաղաքում։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում

347
թեգերը:
վարկանիշ, մեծահարուստ, «Տաշիր» ընկերությունների խումբ, Սամվել Կարապետյան, Ռուսաստան
Վլադիմիր Պուտին

Դոնբասյան ակնարկներն ու Լուկաշենկոյի պաշտպանությունը․ փորձագետները՝ Պուտինի ուղերձի մասին

81
(Թարմացված է 22:56 21.04.2021)
Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Արևմուտքի լռությունը Բելառուսում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձերի առիթով և պատմել սադրանքներին համարժեք պատասխան տալու պատրաստակամության մասին։

Ալեքսեյ Ստեֆանով, Մարիա Նաումենկո

Ուկրաինական մասը

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումները՝ ուղղված սադրանքների կազմակերպիչներին, որոնք սպառնում են Ռուսաստանի անվտանգության շահերին, առաջին հերթին վերաբերում են Ուկրաինային։

«Ռուսաստանը դադարել է խաղալ այն կանոններով, որոնք նրա համար սահմանել են։ Մոսկվան կարծում է, որ շատերն աշխարհում ռազմական ճանապարհով են հարցերը լուծում, բայց ավելի լավ կլինի` պայմանավորվեն։ Ով չի ուզում պայմանավորվել և այրում է բոլոր կամուրջները, նա պետք է հասկանա, որ պատասխանը կլինի արագ և համարժեք։ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը կապված է տարբեր պատժամիջոցների հետ Ղրիմի և Դոնբասի պատճառով։ Ռուսաստանին պարտադրել են կանոններ, բայց այդ ժամանակներն ավարտվել են, և նախագահն այդ մասին ուղիղ ասել է», - կարծում է փորձագետը։

Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել է տվել, որ ցանկացած ռազմական սադրանք կուղեկցվի պատասխան միջոցներով, իսկ Ուկրաինայի ներկա իշխանությանը փաստի առաջ են կանգնեցրել նրա գործընկերները․ Լեոնկովի խոսքով՝ նրանք պետք է պատերազմեն։ Չէ՞ որ Ուկրաինայում մեծ փողեր են ծախսել, զինծառայողներ են պատրաստել։

Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

Փորձագետի կարծիքով՝ պատահական չէ, որ Զելենսկին հանկարծ խոսել է Դոնբասում մարտական շփման գծում Պուտինի հետ հանդիպման մասին, բայց այդ հանդիպումը չի կայանա, նա պետք է հանդիպի Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների հետ և նրանց հետ երկխոսություն վարի։

ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին

«Եթե Պուտինը ուղերձի ընթացքում կոնկրետ բաներ չի հայտարարել Դոնբասի և Ուկրաինայի մասին, ապա պետք չէ դա ընդունել որպես թուլություն», - վստահ է Լեոնկովը։

Հեղաշրջում Բելառուսում

Պուտինի ուղերձում հատուկ ուշադրություն է դարձվել բելառուսական խնդրին։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի բելառուսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նիկոլայ Մեժևիչի գնահատականով՝ ՌԴ առաջնորդը հասկացնել է տվել, թե հատկապես ինչպես է պատրաստվել պետական հեղաշրջումը Բելառուսում։

«Վլադիմիր Պուտինը փաստեց, որ հիմա հասկանալի է՝ ինչու է Արևմուտքը հրաժարվում համագործակցել Ռուսաստանի հետ կիբեռանվտանգության ոլորտում․ Բելառուսում պետհեղաշրջումը ենթադրել է, որ աշխատանք է տարվել նաև համացանցում։ Իսկապես, գլոբալ աշխարհում անվտանգության համակարգ ստեղծելու համար բավական է երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ջանքերը, բայց ամերիկացիները չեն ուզում համագործակցել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ նրա դաշնակիցների, ո՛չ Չինաստանի հետ։ Ուստի աշխարհն այնտեղ է, որտեղ գտնվում է», - կարծում է Նիկոլայ Մեժևիչը։

Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին

Փորձագետը չի կասկածում, որ Վաշինգտոնն առնչություն ունի Բելառուսում բռնի իշխանության փորձին։
«Ես չեմ հավատա, որ Լիտվայի հետախուզությունը կարող է ինքնուրույն նման որոշում կայացնել։ Կամ նույնիսկ Լեհաստանի։ Ակնհայտ ամերիկյան ձեռագիր է, որովհետև անհնար է մյուս գերտերությունների մոտ հետաքրքրություն առաջացնել։ Իսկ նախագահներին հեռացնելը վերջին երկու հարյուր տարիներին ամերիկացիների սիրելի զբաղմունքն է։ Ոչ մի նոր բան», - ասել է մասնագետը։

Կորոնավիրուս, ԶՈւ, ՌԴ–ի արտաքին թշնամիներ, Արցախ և Սիրիա. Պուտինի ելույթի հիմնական կետերը

81
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Դոնբաս, Վլադիմիր Պուտին
Ղրիմում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել

Ղրիմում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել

0
(Թարմացված է 14:01 22.04.2021)
Զորավարժությունների ակտիվ փուլում մշակվում են հրթիռաավիացիոն հարվածները, անօդաչու ավիացիայի և թևավոր հրթիռների կիրառումը:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերն այսօր վարժանքներ են սկսել Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ղրիմում մեկնարկած վարժանքների ակտիվ փուլին մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ, գործի է դրված 1,2 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա ռուսական ռազմակայանի, Սևծովյան նավատորմի, Կասպիական նավատորմի և օդուժի միավորումների կազմից: Այդ թվում՝ ավելի քան 40 մարտական նավ և 20 ապահովման նավ», - տեղեկացրել է ՊՆ–ն։

Դոնբասյան ակնարկներն ու Լուկաշենկոյի պաշտպանությունը․ փորձագետները՝ Պուտինի ուղերձի մասին

Զորավարժություններին ներկա է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Վարժանքների ակտիվ փուլից առաջ նա ուղղաթիռով մեկնել է զորքերի տեղակայման շրջան և լսել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի զեկույցը:

Վարժանքների ընթացքում մշակվում են հրթիռաավիացիոն հարվածներն ու դրանց հետմղումը, անօդաչու ավիացիայի և թևավոր հրթիռների կիրառումը, ինչպես նաև դրանց դեմ պայքարը ՀՕՊ միջոցներով:

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

0
թեգերը:
Սերգեյ Շոյգու, Զորավարժություններ, Ղրիմ
Ըստ թեմայի
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը
ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում