Ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգ

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

203
(Թարմացված է 00:07 16.03.2021)

ԱՄՆ ցամաքային զորքերը շուտով նոր հրետանային զինամթերք կստանան։ Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) համար նախատեսված ER GMLRS կառավարվող արկն արդեն փորձարկումներ է անցել և խոցել 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը: Պենտագոնում համոզված են՝ դա ամենևին էլ սահմանագիծ չէ։ Այդ զենքի հեռանկարների և ռուսական անալոգների մասին՝ «ՌԻԱ Նովոստի»-ի նյութում։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

«Ոսկե» ռումբեր

Ցամաքային զորքերում ժամանակակից հեռահար սպառազինության պակասը ԱՄՆ բանակի հրամանատարության վաղեմի գլխացավանքն է։ Այնտեղ բացահայտորեն ընդունում են, որ Ռուսաստանից բավականին հետ են մնում ինչպես փողային, այնպես էլ ռեակտիվ հրետանու հարցում։

Կայանք
© Photo : Public Domain / U.S. Army Corps of Engineers, photographer not specified or unknown : Clear Air Force Station Alaska

«Մեր նոր կառավարվող ռեակտիվ արկը զգալիորեն կավելացնի հրթիռակոծության հեռահարությունը»,- հայտնել Է Lockheed Martin հրթիռային ստորաբաժանման փոխնախագահ Գաիլյա Քեմպբելը: - Փորձարկումների ընթացքում հաջողվել է ցանկալի ցուցանիշների հասնել թռիչքի ամբողջ հետագծով, թիրախը խոցել նախատեսված հեռավորության վրա և կարգավորել HIMARS ծրագրային ապահովումը: Բացի այդ, լրամշակելուց հետո զինամթերքը հնարավոր կլինի օգտագործել նաև ավելի հին՝ M270 ՀԿՌՀ-ների վրա»։

Քեմփբելի խոսքով՝ հետագա փորձարկումներում անհրաժեշտ է հասնել ռեկորդային հեռահարության՝ 150 կմ։ Եթե ստացվի, ամերիկյան ՀԿՌՀ-ները կդառնան աշխարհի ամենահեռահարները։ Սակայն հազիվ թե հեռանկարում արկերն իսկապես զանգվածային դառնան։ Մինչև 60 կմ կրակային հեռահարությամբ սովորական տարբերակի արժեքը 100 հազար դոլար է։ Ակնհայտ է, որ կատարելագործվածը Պենտագոնի վրա էլ ավելի թանկ կնստի։

ER GMLRS-ը (Enhanced Range Guided MLRS) 227 մմ տրամաչափի կառավարվող ռեակտիվ արկ է, կասետային կամ մոնոբլոկային մարտական մասով: Ուղղորդման համակարգը՝ իներցիալ և արբանյակային։ Կիրառումը՝ եզակի փոքր չափի օբյեկտների, օրինակ՝ տանկերի խոցում կամ փոքր խմբային թիրախների ոչնչացում ճշգրիտ համազարկով: Այժմ ԱՄՆ բանակի զինանոցներում մոտ 50 հազար GMLRS կա։ Թե քանի  արդիականացված արկ են պատրաստվում գնել, դեռ չեն հայտնում, սակայն հայտնի է, որ արտադրության մեկնարկը նախատեսված է 2023-ին։

Առավելությունները ցամաքում

Ամերիկացիները փորձում են ուժեղացնել նաև փողային հրետանին։ Նախորդ տարվա մարտին հեռանկարային ինքնագնաց ERCA (Extended Range Canon Artillery) հաուբիցը փորձարկումների ժամանակ թիրախը խոցեց 65 կմ հեռավորության վրա՝ երկու անգամ ավելի հեռու, քան ԱՄՆ բանակի հիմնական ՀԻԿ-ը՝ M109-ը։ Կրակը վարել են XM907 155 միլիմետրանոց 58 տրամաչափի զենքից, երկու տիպի արկերով՝ կառավարվող Excalibur-ից, որն արդեն սպառազինության մաս է, և փորձնական, մեծացված հեռահարության ակտիվ-ռեակտիվ XM1113-ից։ Երկուսն էլ հաջողությամբ խոցել են փոքր չափի թիրախները։

«Դա ամեն ինչ կկործանի». ինչով է Պենտագոնը պատրաստվում «զսպել» Ռուսաստանին

Պատահական չէ, որ Վաշինգտոնում լուրջ ուշադրություն են սկսել դարձնել հրետանուն։ 2017թ․-ի դեկտեմբերին ազդեցիկ RAND ամերիկյան հետազոտական կենտրոնը, որը նախորդ դարի կեսերից ի վեր խորհրդատվություն է տրամադրում Պենտագոնին ազգային անվտանգության հարցերով, հրապարակել էլ Ռուսաստանի զինուժի մարտական հնարավորությունների վերլուծությունը։ Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ պատերազմի դեպքում Ռուսաստանը կփորձի առավելագույն վնաս հասցնել հակառակորդի ցամաքային զորքերին՝ նրանց հետ անմիջական կրակային շփման մեջ չմտնելով։ Լայնորեն կկիրառվեն հարվածներ թևերին, խուսանավում և արգելափակում։

«Ռուսները առավելագույնս ներգրավում են հրետանին,-զգուշացրել էր RAND-ը,-դրանում նրանք առավելություն ունեն արևմտյան բանակների նկատմամբ։ Օրինակ՝ ամերիկյան ցամաքային զորքերի բրիգադում ընդամենը մեկ հրետանային գումարտակ կա։ Ռուսական զորամասերում և միավորումներում կրակային աջակցության ստորաբաժանումները անհամեմատ ավելի շատ են։ Երեք մոտոհրաձգային և մեկ տանկային գումարտակից բաղկացած մոտոհրաձգային բրիգադին հաճախ ուժեղացնելու համար տրամադրում են երկու գումարտակ ինքնագնաց և մեկ գումարտակ ռեակտիվ հրետանի։ «Դեմառդեմ» մարտի դեպքում ամերիկյան բրիգադը կբախվի ավելի մեծ թվով  հրանոթներ և ՀԿՌՀ-ներ ունեցող հակառակորդի, որն ի վիճակի է ռազմամթերքի առավել լայն տեսականի  օգտագործել և ավելի հեռու հարվածել»։

Լրջորեն հետ են մնում

Ամերիկացիներն այստեղ իսկապես վազող-հասնողի դերում են։ 2016թ․-ից ի վեր ռուսական բանակին են մատակարարվում 300 մմ տրամաչափի «Торнадо-С» արդիականացված ՀԿՌՀ-ները, որոնք նախատեսված են խմբակային թիրախների (կենդանի ուժ, ոչ զրահապատ, թեթև զրահապատ և զրահապատ տեխնիկա) հեռավոր մատույցներին, տակտիկական թիրախներ, զենիթային համակարգեր, կայանված ուղղաթիռներ, հրամանատարական կետեր, կապի հանգույցներ, ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքներ խոցելու համար։ Հեռահարությունը՝ 120 կմ, իսկ հեռանկարում, ինչպես խոստացել է Պաշտպանության նախարարությունը՝ 200։ Հիշեցնենք՝ ամերիկյան HIMARS-ի հեռահարությունն ընդամենը 80 կմ է։ 

Անգամ պակաս ժամանակակից «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կառավարվող արկերով 100 կմ հեռավորություն են խոցում։ Այո, ամերիկյան ՀԿՌՀ-ները կարելի է օգտագործել որպես փոքր հեռահարության ATACMS օպերատիվ-տակտիկական բալիստիկ հրթիռների գործարման համակարգեր։ Դրանց հեռահարությունը 300 կմ է։ Սակայն «Իսկանդեր-Մ» ՕՏՀՀ-ն թիրախները խոցում է 500 կմ հեռավորությունից։ Բացի այդ, Ռուսաստանը ՀԿՌՀ-ների առավել լայն տեսականի ունի։

Բացի ծանր, 300 մմ-անոց «Սմերչերից» և «Տորնադո-Ս»-ից, ցամաքային զորքերում կան 122 մմ-անոց «Գրադ»-ներ և «Տորնադո-Գ»-եր՝ 42 կմ կրակային հեռահարությամբ, և 220 մմ-անոց «Ուրագան»-ներ, որոնք խոցում են 36 կմ-ի վրա։ ՌՔԿ պաշտպանության զորքերում կան ՏՕՍ-1 և ՏՕՍ-2 ծանր կրականետային համակարգեր․ ըստ էության, դրանք մերձակա գործողության ՀԿՌՀ-ներ են՝ մինչև 6 կմ հեռահարությամբ։

Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում

Իսկ ամերիկացիներն առայժմ ունեն  ընդամենը 227 մմ-անոց HIMARS-ներ և M270-ներ՝ կառավարվող արկի 60 կմ հեռահարությամբ (երկու անգամ պակաս, քան «Տորնադո-Ս»-ը), ոչ կառավարվող արկի դեպքում՝ 40 կմ։ Նմանատիպ իրավիճակ է նաև փողային հրետանու հարցում։ Անգամ ամերիկյան հիմնական ՀԻԿ-ի՝ M109A7-ի նորագույն մոդիֆիկացիան բեկորաֆուգասային արկով խոցում է 22 կմ հեռավորությամբ։ Ռուսական «Մստա-Ս»-ը, որը դեռ ԽՍՀՄ-ի տարիներին է ստեղծվել, հարվածում է 25 կմ, ընդ որում՝ առավել մեծ արագաձգությամբ։ Իսկ հեռանկարային «Կոալիցիա» ՀԻԿ-ն ունակ է կառավարվող արկերով թիրախներ ոչնչացնել մինչև 80 կմ հեռավորության վրա։

203
թեգերը:
հրետանի, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում
Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը
«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին
Ջո Բայդեն ու Վլադիմիր Պուտին. արխիվային լուսանկար

Արդյունքը նախապես հայտնի է. ի՞նչ չի լինի Ժնևի գագաթնաժողովից հետո

69

Միջազգային հանրության ու փորձագետների ուշադրությունը գամված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի առաջիկա բանակցություններին: Վերլուծաբանները կանխատեսում են, թե այդ հանդիպման արդյունքում ինչ փոփոխություններ կլինեն։ Մինչդեռ ՌԻԱ Նովոստիի հեղինակը մտորում է՝ ինչ պետք չէ ակնկալել այդ բանակցություններից։

Արդեն վաղը Ժնևում Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ հերթական նախագահի հետ։ Ջո Բայդենը ՌԴ նախագահի համար կդառնա Սպիտակ տան տերերից թվով հինգերորդ զրուցակիցը։ Երկու տասնամյակում Պուտինը տասնյակ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահների հետ (ամենից հաճախ նա գործ է ունեցել Ջորջ Բուշ-կրտսերի հետ), սակայն ԱՄՆ ղեկավարների յուրաքանչյուր փոփոխության հետ երկու երկրների հարաբերությունները միայն վատացել են: Այո, Բուշն ասում էր, որ տեսել է Վլադիմիր Պուտինի հոգին, իսկ Բայդենը ապամարդկայնացնում է Ռուսաստանի նախագահին. հոգին չեմ տեսնում, մարդասպանի եմ տեսնում, բայց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վատացել է՝ անկախ ամերիկյան նախագահների ազգանունների փոփոխությունից (Թրամփի կազուսը, որը պատրաստվում էր «Պուտինի հետ լեզու գտնել», միայն ընդգծեց դա)։ Պատճառն այն է, որ փլուզման եզրին հայտնված Ռուսաստանը վերականգնվել է, իսկ ուժեղ ու անկախ տերությունը, որը վերջին երեք դարերի ընթացքում լրջագույն կերպով ազդել է համաշխարհային գործերի վրա, պետք չէ նրանց, ովքեր իրենց գլոբալ աշխարհակարգի ճարտարապետներ և շինարարներ են համարում։

Առավել ևս այն պայմաններում, երբ ինքնանշանակ ճարտարապետի իրավասությունն ու լիազորությունները ավելի ու ավելի հաճախ կասկածի տակ են առվում, ընդ որում՝ ոչ միայն աշխարհում, այլև հենց տանը։ Իսկ ճարտարապետը որպես իր հեղինակության պահպանման միջոցներից մեկը ընտրել է հակառակորդի դիվականացումը, խոսքը Ռուսաստանի և անձամբ Պուտինի մասին է։ 2013-ից հետո (Սնոուդենի փախուստն ու Սիրիային հարվածելուց ամերիկացիների հրաժարվելը) Արևմուտքում Պուտինին դարձրին գլխավոր համաշխարհային չարագործ՝ Ուկրաինան ու Սկրիպալները, կիբեռգրոհներն ու Նավալնին միայն «ժողովրդավարության գլխավոր սպառնալիքի» կերպարն ամբողջականացնելու նոր գծեր էին։

Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

Թրամփի «ռուսական կապերի» ու «ամերիկյան ընտրություններին միջամտելու» հետ կապված ֆանտասմագորիկ պատմությունը լավագույնս ցույց է տալիս ամերիկյան իսթեբլիշմենթի՝ իր և աշխարհի, Ռուսաստանի և Պուտինի մասին պատկերացումների ոչ ադեկվատ լինելը։ Այս պայմաններում ի՞նչ կարող է տալ վերևներում կայանալիք հանդիպումը։

Երկխոսություն հանուն երկխոսության. այո, դա արդեն քիչ չէ, հատկապես այն պայմաններում,երբ երկու երկրների հարաբերություններն ապամոնտաժվել են մինչև 80-ականների սկզբի, այսինքն՝ սառը պատերազմի վերջին սառնամանիքների մակարդակը։ Պարզ շփման պակասը, այսինքն՝ խոսակցությունների ու բանակցությունների պակասն իսկապես կա, և երկխոսության վերսկսումը կարելի է միայն ողջունել։ Այո, դա կլինի շատ ծանր ու ոչ արդյունավետ երկխոսություն: Բայց, ինչպես ասում են, չեղածից լավ է։

Ե՛վ Կրեմլը, և՛ Սպիտակ տունը բազմիցս ընդգծել են, որ Ժնևի գագաթնաժողովի հետ կապված ոչ մի պատրանք ու հույս չունեն, և դա ճիշտ է: Թեև ինքնըստինքյան նման նվազեցված ակնկալիքներն ակամայից նպաստում են, որ հետո նույնիսկ շատ համեստ արդյունքները որպես հաջողություն ներկայացվեն։ Բայց այստեղ արդեն խոսքն առաջին հերթին ամերիկյան ներքաղաքական իրավիճակի առանձնահատկությունների մասին է։

ԱՄՆ-ում վերջին տարիներին հանուն ներքաղաքական պայքարի չափազանց շատ բան է կառուցվել Ռուսաստանի ու Պուտինի շուրջ, ու այժմ Բայդենի վարչակազմին պարզապես ձեռնտու կլինի Ժնևի գագաթնաժողովի արդյունքները որպես իր հաջողությունը ներկայացնել: Ընդ որում՝ բանակցությունների իրական բովանդակությունն ու արդյունքը ոչ մի նշանակություն չեն ունենա, միևնույն է, դրանք գաղտնի կմնան, այնպես որ ամերիկյան վարչակազմը կկարողանա դրանք իր օգտին մեկնաբանել:

Հասկանալի է, որ բացառապես ներքին լսարանի համար՝ Թրամփի ծաղրին դիմակայելու համար, որը բաց չի թողնի «քնկոտ Ջոյի» թուլությունն ու ոչ ադեկվատությունը (նույնպես իրականության հետ որևէ կապ չունեցող) ծաղրելու հնարավորությունը։

Ուստի կարևոր է ոչ թե այն, ինչ իրականում կարող է տալ Ժնևյան գագաթաժողովը, այլ այն, ինչ հաստատ չի լինի։ Իսկ ի՞նչ չի լինի Ժնևում:

Երկու երկրների հարաբերություններում սկզբունքային փոփոխությունների հույս չի լինի, քանի որ և՛ օբյեկտիվ, և՛ աճող աշխարհաքաղաքական հակասությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամը (որի ընթացքում չափազանց շատ բան էր կապված Ռուսաստանի հետ) բացառում են որևէ նկատելի տաքացումը։ Հիմա հույս չկա ու Ժնևից հետո չի հայտնվի։ Դեսպանների վերադարձն ու դիվանագիտական առաքելությունների աշխատանքի որոշ սահմանափակումների վերացումը երկկողմ հարաբերություններում միակ դրական փոփոխությունն է, որը կարելի է ակնկալել գագաթնաժողովից:

Չկան պատրանքներ հակառակորդի ռազմավարական գծի փոփոխության վերաբերյալ. Ռուսաստանը հաստատ դրանք չունի, իսկ ԱՄՆ-ն ավելի շուտ ձևացնում է, քան իրապես հավատում է իր ունակությանը նույնիսկ ոչ թե փոխել, այլ էապես շտկել Մոսկվայի կուրսը։ Հատկապես Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին եռանկյունում ուժերի հավասարակշռության առումով։ Առավել ևս, որ այստեղ ԱՄՆ-ն մոլագար համառությամբ շարունակում է կրակել սեփական ոտքին՝ փորձելով «դեմոկրատների միասնական ճակատ» կառուցել Ռուսաստանի և Չինաստանի դեմ։

Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը

Նույն կերպ չկան պատրանքներ նաև Ուկրաինայի համար ճակատամարտի վերաբերյալ․ այստեղ փոխզիջման հնարավորությունները պարզապես բացակայում են: Գլոբալիստական տրամադրված ամերիկյան էլիտան մինչև վերջ կօգտագործի ուկրաինական գործոնը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, Ռուսաստանին զսպելու համար, այսինքն՝ կփորձի շանտաժի ենթարկել և սպառնալ ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցմամբ և պատմական ռուսական տարածքների աշխարհաքաղաքական պատկանելության փոփոխությամբ։

Ուկրաինայի իրական ատլանտացման անհնարինության ըմբռնումը Վաշինգտոնի եռանդի վրա չի ազդում, այլ ավելի ռիսկային է դարձնում ամերիկյան խաղը։ Այն, որ ինչ-որ պահի դա կարող է հանգեցնել ուկրաինական պետականության վերացմանը, ամերիկացիներին այնքան էլ չի մտահոգում։ Նախ նրանք այնքան էլ չեն հավատում նման բաներին, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի դեմ ուկրաինական խաղաքարտը խաղարկելուց մարտավարական օգուտը նրանց համար խամրեցնում է հնարավոր ռազմավարական կորուստները։

Եվ ամենակարևորը, որ չի լինի Ժնևում։ Վստահություն չի լինի, իսկ առանց դրա ընդհանրապես անհնար է որևէ պայմանավորվածության հասնել։ Ընդ որում՝ երկու կողմից էլ վստահություն չկա, այսինքն՝ դա շատ ուժեղ փոխադարձ զգացում է։ Հակասությունները մի շարք հարցերի շուրջ սկզբունքային բնույթ են կրում և պայմանավորված են ծնվող աշխարհակարգում Ռուսաստանի և ԱՄՆ-ի տեղի մասին միանգամայն տարբեր պատկերացումներով։

Առանց վստահության, պատրանքների ու հույսերի անհնա՞ր է հարաբերություններ կառուցել։ Իսկ ինչո՞ւ, հենց նման պայմաններում է նոր աշխարհ ծնվում: Բայդենի նկատմամբ Պուտինի առավելությունն այն է, որ նա աշխատում է այդ ուղղությամբ՝ ռազմավարական շեշտը դնելով ապագայի արդեն նշմարվող ուրվագծերի վրա, իսկ քնկոտ Ջոն փորձում է երկարացնել հեռացող աշխարհակարգի կյանքը։

69
թեգերը:
Ժնև, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին
Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում
Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը
Հայկական բանակի զինվորները մարտական հերթապահության ժամանակ

ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին

194
Բանակի վերազինման թեման Հայաստանում դեռ արդիական է։ Կան մի շարք ուղղություններ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի ռազմական ներուժի ավելացմանը, զինանոցի նորացմանը և համալրմանը, և կան մի քանի գերակա ուղղություններ, որոնց վրա պետք է շեշտը դնել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի նախագահի տեղակալ Կոնստանտին Սիվկովը։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայկական բանակը ոչ թե վերածննդի կարիք ունի, ինչպես սիրում են շատերն ասել, այլ վերազինման։ Հայկական բանակը չի ջախջախվել, որ խոսենք դրա վերածննդի մասին։

Ինչ վերաբերում է արդիականացմանը, նախ և առաջ անհրաժեշտ է արմատապես ուժեղացնել հետախուզական համակարգի հնարավորությունները, ու անել դա բոլոր մակարդակներում՝ սկսած մարտավարականից, վերջացրած օպերատիվ և ռազմավարական մակարդակով։ Մարտավարական մակարդակում պետք է ուշադրություն դարձնել հակամարտկոցային պայքարին։ Դա հակառակորդի հրետանու տեղակայման կետերի հայտնաբերումն է՝ այդ կետերին հետագա հարվածներ հասցնելու համար։

Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Հայաստանն անօդաչու ավիացիայի զարգացման կարիք ունի։ Երկրի ԶՈւ-ն այսօր հագեցած է սեփական արտադրության անօդաչու սարքերով, որը կարելի է և պետք է ընդլայնել։ Բացի այդ պետք է ռուսական դրոններ գնել՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն արտադրում է միջին և ծանր դասի դրոնների մի քանի տեսակ, մինչդեռ Հայաստանը հիմնականում թեթև անօդաչու թռչող սարքեր ունի։

Սիվկովը նաև նշեց, որ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ներուժ կա։ Ընդհանուր առմամբ, պետք է անօդաչու թռչող սարքերի քանակը հասցնել մինչև հարյուր միավոր, ընդ որում՝ պետք է տարբեր դասի ԱԹՍ-ներ լինեն ինչպես հետախուզության խնդիրների լուծման համար, այնպես էլ հարվածներ հասցնելու։

Սիվկովը ևս մեկ կարևոր ուղղություն է համարում փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության միջոցները։ Խոսքն առաջին հերթին «Պանցիր-Ս» կամ «Տունգուսկա» զենիթահրթիռային համալիրների մասին է։ Վերջինս թեև մի փոքր հնացած համակարգ է, այնուամենայնիվ, պահպանում է իր արդյունավետությունն ու արդիականությունը:

«Հայաստանը պետք է թարմացնի և ավելացնի տանկերի պարկը։ Հիմա դրա հիմքը կազմում են ավելի վաղ թողարկված Տ-72 տանկերը։ Այսօր դրանք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Պետք է կա՛մ խորը արդիականացում անցկացնել մինչև Տ-72Բ3-ի մակարդակ, կա՛մ Տ-90 տանկեր գնել», - կարծում է նա։

Այդ բոլոր խնդիրների լուծումն անշուշտ մեծ ծախսեր է պահանջում։ Բայց Սիվկովը վստահ է, որ ցանկության և քաղաքական կամքի դեպքում այդ միջոցները կգտնվեն։ Նա վստահ է, որ հնարավոր աղբյուրներից մեկը որոշ մեծահարուստների գրպաններն են, այն մարդկանց, որոնք բավական անհասկանալի ու ոչ թափանցիկ պայմաններում են մեծահարուստ դարձել։

Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները

Մայիսին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ հայկական բանակի արդիականացումը կանդրադառնա բոլոր ոլորտներին՝ օրենսդրական, կառուցվածքային, բուհերի համակարգ։ Նրա խոսքով՝ պետք է ադապտացնել բանակը Հայաստանի ու տարածաշրջանի նոր ռազմաքաղաքական իրավիճակին։ Այդ խնդրի լուծման առանցքային գործընկերը Ռուսաստանն է, որի հետ, Հարությունյանի խոսքով, արդեն սկսվել են զինանոցը համալրելու ինտենսիվ աշխատանքները:

194
թեգերը:
Ռուսաստան, ռուս, Բանակ, Հայաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ
Փաշինյանն այցելել է սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց
Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

40
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

40
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան