Դմիտրի Պեսկով

«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

870
(Թարմացված է 14:37 01.03.2021)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեմային:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Կրեմլին բավարարել են Երևանից հնչող հայտարարությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին։ ՌԻԱ Նովոստին այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնվեց», - ասել է նա։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի` վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:  Նիկոլ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։

Նրա խոսքով` վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:

870
թեգերը:
Իսկանդեր, Դմիտրի Պեսկով, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը ճեղքեց Հայաստանը․ ի՞նչ են ասում Ռուսաստանում
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»
«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին
Դմիտրի Պեսկով

ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը

334
(Թարմացված է 14:01 17.05.2021)
Լրագրողները Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակին հարցրել են` ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ եռակողմ պայմանավորվածությունները կատարվեն առանց այլընտրանքի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և իրավիճակը շտկելու համար», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին և ռազմական օգնություն խնդրել, քանի որ Սյունիքի մարզը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։

Հարցին, թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել:

«Ես հստակ չեմ կարող ասել։ Բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Բանակցությունները մեկնարկել են ժամանակին. հայտնի է` ովքեր են մասնակցում հայկական կողմից

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

334
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ սահմանների լարվածության թեման են քննարկել Արա Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը
Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել. Փաշինյան
Ռուսաստան, արխիվային լուսանկար

Եկատերինբուրգում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, 3-ը մահացել են. տեսանյութ

62
(Թարմացված է 13:19 17.05.2021)
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ նախազգուշական կրակոցը ոչ մի ազդեցություն չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եկատերինբուրգում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, երեքը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է E1.RU–ն։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ իրավապահները վնասազերծ են տղամարդուն։

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

«Երբ դեպքի վայր հասած իրավապահները փորձել են ձերբակալել կասկածյալին, դանակով զինված տղամարդը փորձել է հարձակվել ՆԳՆ ներկայացուցիչների վրա։ Իրավապահները ստիպված զենք են կիրառել»,-հայտնել է Սվերդլովսկի մարզի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայության պետ Վալերի Գորելիխը։

Նրա խոսքով՝ նախազգուշական կրակոցը ոչ մի ազդեցություն չի գործել հարձակվողի վրա։

Տղամարդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Քրեական հետախուզության քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը, հարցաքննում ականատեսներին։

Ինչպես է զենք գնել Կազանում դպրոցի վրա հարձակված ուսանողը. տեսանյութ

62
թեգերը:
Ոստիկանություն, դանակ, Եկատերինբուրգ, Ռուսաստան
Տոնոմետր

Կանգնեցրեք «լուռ մարդասպանին»․ Հայաստանում մահերի 50%-ի պատճառը սրտի հիվանդություններն են

0
Մասնագետների նպատակն է նվազեցնել մահացության ցուցանիշը, հատկապես երիտասարդների շրջանում։ Լրջագույն ռիսկի գործոն է զարկերակային գերճնշումը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Ինչպես գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում գերակշռում են սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերը։

Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ ցուցանիշը 50 տոկոսից բարձր է։ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում բնակչության 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում, ինչը լրջագույն ռիսկի գործոն է։ Հենց զարկերակային գերճնշումով են պայմանավորված սրտանոթային ընդհանուր մահացությունները։

Զելվեյանի խոսքով՝ զարկերակային գերճնշում ունեցողների 73% -ը տեղյակ է դրա մասին, 68% -ը բուժում է անցնում: Բուժում ստացողների գրեթե 40% -ը հասել է նպատակին՝ 140/90 մմ-ից ցածր։

Մասնագետը վստահ է, եթե կարողանան ճիշտ ժամանակին կանխարգելել և հսկել զարկերակային գերճնշումը, կունենան սրտանոթային պատահարների և բարդությունների նվազեցում:

«Դրան «լուռ մարդասպան» են կոչում, քանի որ զարկերակային գերճնշման պարագայում յուրաքանչյուր 10 միլիմետրի բարձրացումը կրկնապատկում է սրտանոթային պատահարների քանակը»,- նշեց նա:

Զարկերակային գերճնշումը վերահսկելու և բուժելու համար 42% -ը օրական օգտագործում է մեկ դեղահաբ, 35% -ը՝ 2 դեղահաբ, 22% -ը` 3 դեղահաբ:

Միևնույն ժամանակ, վերջին տվյալների համաձայն, հիվանդության երիտասարդացում չկա: Ախտանիշները հիմնականում հայտնվում են 35 տարեկանից հետո: 50 տարեկանից բարձր տարիքային խմբում յուրաքանչյուր երրորդը տառապում է արյան բարձր ճնշմամբ, 60 տարեկան հասակում ՝ երկուսից մեկը:

Զելվեյանը նշեց, որ «դարի մարդասպանին» կանգնեցնելու համար որոշակի ծրագրեր են մշակվել։ Օրինակ` այս ամռանը կիրականացվի սքրինինգային ծրագիր բնակչության շրջանում զարկերակային գերճնշումը հայտնաբերելու համար։ Հայ բժիշկները պատրաստվում են տեղի բնակչությանը ապացուցել, որ այս հիվանդությունը, չնայած վտանգավոր է, բայց դատավճիռ չէ։

Սրտաբանը նշում է՝ այս հիվանդության դեպքում գրագետ բուժում է պետք, միայն դեղահաբով հարցը չի լուծվի, պետք է բժշկի հետ շփման մեջ լինել, այլապես կարող է գա մի փուլ, որ դեղամիջոցն այլևս չօգնի:

Բժիշկը խորհուրդ է տալիս ֆիզիկական ակտիվ կյանք վարել, նվազեցնել սննդակարգում աղի, ճարպերի, քաղցրի, ալկոհոլի օգտագործումը, բացառել ծխախոտը, ուշադրություն դարձնել հոգեկան հանգստությանը, ուշադիր լինել առողջության հանդեպ, գանգատների դեպքում էլ անմիջապես բժշկի դիմել։

0