ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի ատլետուհի Ելենա Իսինբաևան Instagram-ի իր բաժանորդներին ներկայացրել է «մաեստրոյի» ստեղծած նոր սանրվածքը՝ տեսանյութ հրապարակելով գեղեցկության սրահից:
«Փորձն ավարտված է, հիմա ես ճակատիս կարճ մազափունջ ունեմ։ Արդյունքը կրկին գերազանցեց սպասելիքները։ Մաեստրոն նոր բարձունք նվաճեց։ Երկար քննարկեցինք, բայց կարծում եմ՝ ինձ շատ է սազում» — ասել է Իսինբաևան։
View this post on Instagram
Մաեստրո Խաչատուրը խորհուրդ է տվել օգտատերերին չամաչել և «շարժել» սանրվածքը։
«Շարժումը կյանք է։ Հատկապես հիմա, երբ ցուրտ է և ջերմության կարիք կա։ Ահա թե ինչի հետ էր կապված այդ գաղափարը», - այսպես է մաեստրո Խաչատուրը բացատրել ձողով թռիչքի օլիմպիական կրկնակի չեմպիոնի սանրվածքը։
«Ի՜նչ սիրուն եք». Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկար է հրապարակել Եգիպտոսից
Ելենա Իսինբաևան բացօթյա մարզումների աշխարհի եռակի չեմպիոն է, փակ տարածքում աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: 2016 թվականի օգոստոսից աշխարհահռչակ մարզուհին, որը սահմանել է աշխարհի 28 ռեկորդ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային, որը մեղադրում է Ռուսաստանին 2014 թվականին չեխական Վրբետիցե գյուղում սպառազինությունների պահեստի պայթյունի հնարավոր մասնակցության համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք սատարում ենք մեր դաշնակցին՝ Չեխիայի Հանրապետությունը, իր տարածքում Ռուսաստանի չարամիտ գործողությունների դեմ պայքարի և հետաքննության հարցում: Այդ գործողությունները համապատասխանում են Ռուսաստանի վտանգավոր վարքագծի մոդելին»,- գործակալությանն ասել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «աջակցություն է հայտնում Վրբետիցեում պայթյունի ժամանակ զոհվածների մտերիմներին: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
Այսօր`ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար:
Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Պատասխան միջոցներ կընդունենք, որոնք կստիպեն այդ սադրանքի հեղինակներին գիտակցել մեր երկրների միջև հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը խախտելու պատասխանատվության իրական ծավալը։ Չի կարելի չնկատել նաև ամերիկյան հետքը: Փորձելով հաճոյանալ ԱՄՆ-ին՝ վերջերս Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Չեխիայի իշխանությունները գերազանցել են անգամ օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց տերերին»,– նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
ԱԳՆ-ից նշել են, որ դիվանագետներին արտաքսելու մասին որոշումն ընդունվել է «մերկապարանոց և մտացածին պատրվակներով»:
Հարկադրված միջոց է. Զախարովան մեկնաբանել է դիվանագետների արտաքսումը
Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:
Դիվանագետներին արտաքսելու պատճառով ՌԴ դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։
Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։
Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։