ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՌԴ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Լենինգրադի մարզում ձյան մաքրմամբ զբաղվողի վրա կրակողին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ներքին գործերի վարչությանը։
«Խանութի 36-ամյա տերը, որը դժգոհ է մնացել ձնամաքրման աշխատանքներից, ձյունը ծածկել էր ապօրինի տեղադրված գովազդային ցուցանակը, տրավմատիկ ատրճանակից կրակել է մաքրման աշխատանքներով զբաղվող 50-ամյա տղամարդու վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել Ռոմանովկա ավանում։
Տուժածը ոտքի վնասվածք է ստացել։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի թշնամիները փորձում են խաթարել դրա նկատմամբ վստահությունն աշխարհում, քանի որ այն լավագույններից է, ու նրանք պարզապես վախենում են դրանից։ Նման կարծիք է հայտնել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
«Կարծում եմ՝ կարելի է խոսել ոչ միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային ճանաչման, այլև աշխարհում մեր առաջատար լինելու մասին․.. Մենք պետք է լինենք համեստ, բայց ազնիվ։ Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերից մեկը, ու դա ռուս գիտնականների մեծ սխրանքն է, պետք է հպարտանալ դրանով», - ասել է Դմիտրիևը Ռուսաստանի պատմական ընկերության հարթակում վիրուսաբանության բնագավառում Ռուսաստանի առաջատարության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը:
«Ռուսաստանի բազմաթիվ թշնամիներ փորձել են խարխլել Ռուսաստանի նկատմամբ վստահությունը, բայց մենք հասկանում ենք, որ նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում ռուսական պատվաստանյութի նկատմամբ վստահությունը խաթարելու համար, քանի որ այն լավագույններից է աշխարհում, ու նրանք պարզապես վախենում են այդ պատվաստուկից», - վստահ է նա:
Lancet գիտական ամսագիրն ավելի վաղ հրապարակել էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների III փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արդյունավետության, իմունոգենության ու անվտանգության բարձր ցուցանիշներ է ցույց տվել։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս:
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Այն ապահովում է լիարժեք պաշտպանություն նոր կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերից: «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել ավելի քան 30 երկրներում: Այն երկրների ընդհանուր բնակչությունը, որտեղ գրանցված է ռուսական պատվաստանյութը, գերազանցում է 1,1 միլիարդը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում են որպես ներքին և հույս ունեն, որ իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասվում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։