Մարիա Խաչատուրյան

Կրտսեր Խաչատուրյանի պաշտպանները դատարանում կպայքարեն, որ նա շփվի քույրերի հետ

84
(Թարմացված է 15:16 20.02.2021)
Հետաքննությունը հանցագործության կատարման պահին Մարիային անմեղսունակ է ճանաչել։ Նրա գործն առանձին վարույթ են ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 20 փերվարի - Sputnik. Խաչատրյան քույրերից կրտսերի պաշտպանությունը բողոք է ներկայացրել ավելի վաղ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ ու պնդում է, որ քույրերի հետ շփման արգելքը չեղյալ հայտարարվի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Յարոսլավ Պակուլինը:

«Մենք բողոք ենք ներկայացրել «որոշակի գործողությունների արգելք» խափանման միջոցի դեմ։ Մենք անարդար ենք համարում քույրերի հետ շփվելու արգելքը, քանի որ նրանք ընտանիքի անդամներ են։ Հետաքննությունն ու դատն արդեն մի քանի տարի է` շարունակվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։

Խաչատուրյանի քույրերին դատարանի որոշմամբ արգելվում է մասնակցել զանգվածային միջոցառումների, օգտվել ինտերնետից ու շփվել փաստաբանների (բացի որևէ մեկի), նաև միմյանց հետ: 2020 թվականի նոյեմբերին դատարանը մեղադրյալներին թույլատրել է շփվել մոր հետ։

Ավելի վաղ Կրեստինա և Անգելինա Խաչատուրյան ավագ քույրերի գործը ատենակալների ընտրության փուլում Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ուղարկվել էր Գլխավոր դատախազություն։ Այն ժամանակ տուժողները հայտարարել էին, որ հանցագործության դրդապատճառը, որն այժմ մեղադրական եզրակացության մեջ նշվում է որպես «հոր բռնի գործողություններ», հստակեցում ու ստուգում է պահանջում:

Հանցագործության կատարման պահին անմեղսունակ ճանաչվելու պատճառով կրտսեր քրոջ գործն առանձնացվել է։ Բուտիրսկի դատարանը ուղարկել է նրա գործը նաև դատախազություն։

2020 թվականի վերջին Միխայիլ Խաչատրյանի հարազատները հանդես եկան զոհվածի նկատմամբ (դա հնարավոր է օրենքով), քրեական գործ հարուցել նախաձեռնությամբ։ Նրանք հույս ունեն, որ դա կօգներ հերքել դուստրերի նկատմամբ ֆիզիկական եւ սեռական բռնության մեղադրանքները։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժողների կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

«Այս կողմ շրջվիր, ուռո՛դ». ինչպես է Խաչատուրյանը «դաստիարակում» դուստրերին. տեսանյութ

84
թեգերը:
պաշտպան, Դատարան, Խաչատուրյան քույրեր
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (91)
Ըստ թեմայի
ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
Խաչատուրյան քույրերի գործը ՌԴ գլխավոր դատախազությանն է փոխանցվելու. պաշտպան
Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները
«Սպուտնիկ V»

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

5
(Թարմացված է 19:08 26.02.2021)
Lancet գիտական ամսագիրն ավելի վաղ հրապարակել էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի թշնամիները փորձում են խաթարել դրա նկատմամբ վստահությունն աշխարհում, քանի որ այն լավագույններից է, ու նրանք պարզապես վախենում են դրանից։ Նման կարծիք է  հայտնել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Կարծում եմ՝ կարելի է խոսել ոչ միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային ճանաչման, այլև աշխարհում մեր առաջատար լինելու մասին․.. Մենք պետք է լինենք համեստ, բայց ազնիվ։ Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերից մեկը, ու դա ռուս գիտնականների մեծ սխրանքն է, պետք է հպարտանալ դրանով», - ասել է Դմիտրիևը Ռուսաստանի պատմական ընկերության հարթակում վիրուսաբանության բնագավառում Ռուսաստանի առաջատարության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը:

«Ռուսաստանի բազմաթիվ թշնամիներ փորձել են խարխլել Ռուսաստանի նկատմամբ վստահությունը, բայց մենք հասկանում ենք, որ նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում ռուսական պատվաստանյութի նկատմամբ վստահությունը խաթարելու համար, քանի որ այն լավագույններից է աշխարհում, ու նրանք պարզապես վախենում են այդ պատվաստուկից», - վստահ է նա:

Lancet գիտական ամսագիրն ավելի վաղ հրապարակել էր «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների III փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արդյունավետության, իմունոգենության ու անվտանգության բարձր ցուցանիշներ է ցույց տվել։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս:

Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը

Այն ապահովում է լիարժեք պաշտպանություն նոր կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերից: «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել ավելի քան 30 երկրներում: Այն երկրների ընդհանուր բնակչությունը, որտեղ գրանցված է ռուսական պատվաստանյութը, գերազանցում է 1,1 միլիարդը։

5
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
Պատվաստանյութերի դեֆիցիտը ստիպել է ԵՄ–ին ուշադրություն դարձնել «Սպուտնիկ V»–ին
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
Վալենտինա Մատվիենկո

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով. Մատվիենկո

38
Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Ռուսաստանում համարում են երկրի ներքին գործը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում են որպես ներքին և հույս ունեն, որ իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասվում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

38
թեգերը:
Ռուսաստան, Արարատ Միրզոյան, Հայաստան, Վալենտինա Մատվիենկո
Ըստ թեմայի
Բանակը ոչ մի անօրինական հրաման չի կարող կատարել. Մանուկյանը ընդվզման կոչ է անում բանակին
«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել
Պեսկովը ներկայացրել է հայկական ու ռուսական կողմերի հաղորդագրությունների տարբերությունները
Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր աթոռն իշխանություններին կոչ է անում բանակի որդեգրած մտահոգ կեցվածքից հետևություն անել

2
(Թարմացված է 19:35 26.02.2021)
Հոգևորականները Մայր Աթոռում ժողով են գումարել` անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և մտահոգությունն է հայտնելով իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է զգուշավորություն դրսևորել հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հորդորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները։ Գերագույն հոգևոր խորհուրդն այժմ էլ վերահաստատում է առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռի արտահայտած դիրքորոշումները։

«Օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում ԱԺ-ին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևություններն անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի»,–նշված է խորհրդի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, հորդորում են ժողովրդին պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։ Հորդորում են իրավապահներին` զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից։

Խորհուրդն արձանագրել է նաև, որ պատերազմի հետևանքով հայրենիքում տիրում է քաղաքական ծանր իրադրություն, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները։ Բացի այդ, խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում  իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

2
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բանակ, Վարչապետ, Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
«Անհետաձգելի գործեր ունեի».ԿԳՄՍ նախարարը` վարչապետի հանրահավաքին չմասնակցելու մասին
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել