Անապա

Անապայի ափին հարյուրավոր թռչուններ ու դելֆիններ են սատկել. տեսանյութ

101
(Թարմացված է 17:49 16.02.2021)
Գիտնականները փորձում են հասկանալ ափամերձ քաղաքներում թռչունների և դելֆինների զանգվածային անկման պատճառները:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Սև ծովի ափին թռչունների և դելֆինների զանգվածային անկում է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է 5-tv-ն:

Անապայի ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հայտնաբերվել են նաև կենդանիներ, որոնցից մի քանիսը հազիվ են շարժվում։

Իրավիճակը նույնն է նաև սևծովյան այլ քաղաքների, մասնավորապես Գելենջիկի և Ղրիմի ափերին:

Ղազախստանում կովին բազմահարկ շենքի տանիք են բարձրացրել. տեսանյութ

Մասնագետները դեռ չեն կարողանում հասկանալ կենդանիների ու թռչունների զանգվածային անկման պատճառը։ Ենթադրություններ կան, որ անոմալ ցրտերի պատճառով ձկները ծովի հատակն են իջել, և թռչունները սատկում են սովից:

Խոշոր հրդեհ Վոլգոգրադի շուկայում. 150 մարդու են տարհանել

101
թեգերը:
տեսանյութ, դելֆին, թռչուն, Անապա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Թաիլանդի ափերի մոտ սև դելֆին է սատկել. նրա փորից 8 կգ պոլիէթիլային տոպրակ են հանել
Նոր Զելանդիայում ավելի քան հարյուր դելֆին ափ են նետվել. տեսանյութ
Վշտահար էգ դելֆինը հրում է անշունչ ձագին. սրտաճմլիկ լուսանկար Ավստրալիայից
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները

842
(Թարմացված է 21:37 25.02.2021)
Ըստ վարչապետի մամուլի ծառայության՝ Պուտինն աջակցություն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման տող չկա։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընդհանուր բովանդակությունը Կրեմլի պաշտոնական կայքում և Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տարբեր ձևակերպումներ է ստացել, ինչն արդեն համացանցի օգտատերերի ուշադրությանն է արժանացել ու քննարկումների պատճառ դարձել։

«Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը: Ռուսաստանի պետության ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։

Վարչապետի մամուլի ծառայությունը կայացած հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ «փոքր-ինչ» այլ ձևակերպում է արել։

«Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»,- նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից ստացվում է, որ ՌԴ նախագահն իր աջակցությունն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման տող չկա։

Sputnik Արմենիան ձևակերպման փոփոխության վերաբերյալ մեկնաբանություն փորձեց ստանալ վարչապետի մամուլի ծառայությունից։ Սակայն Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը

842
թեգերը:
Հայաստան, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
«Գնում եմ կառավարություն, նիստ կանենք և որոշում կկայացնենք». Փաշինյանն ավարտեց երթը
Աղբամաններ, նստարաններ, բարիկադներ․ Մանուկյանի կոչով ընդդիմադիրները փակում են ԱԺ–ի մուտքը
ԳՇ պետը շարունակում է մնալ իր պաշտոնում. ի՞նչ քայլեր են պահանջվում ՀՀ նախագահից
Նիկոլ Փաշինյան, Վլադիրմիր Պուտին. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին

494
(Թարմացված է 20:15 25.02.2021)
Տեղեկացվում է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում... Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին», -ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

494
թեգերը:
հեռախոսազրույց, Ռուսաստան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Կստորագրի՞ արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը
Ընդդիմության ակցիան Բաղրամյան պողոտայում. 26 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան

5
(Թարմացված է 13:34 26.02.2021)
Հարցին՝ ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժմ իրեն լիովին արդարացնում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։

Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։

Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։

«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։

Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։

«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։

Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

5