Վոլգոգրադ

Խոշոր հրդեհ Վոլգոգրադի շուկայում. 150 մարդու են տարհանել

32
(Թարմացված է 17:13 16.02.2021)
Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանի վարչակազմը շուկայի սեփականատիրոջ հետ կորոշի վնասի չափը:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի շուկայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է 2 հազար քառակուսի մետր։ Շուկայի տարածքում երթևեկությունը դադարեցվել է։ Շուկայից տարհանվել է մոտ 150 մարդ։

Պայթյուն Վլադիկավկազի սուպերմարկետում. դեպքի վայրում տղամարդ է հայտնաբերվել

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ձերժինսկի շրջանի վարչակազմը շուկայի սեփականատիրոջ հետ մոտ ժամանակներս կորոշի վնասի չափը:

Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը հաջողվել է մեկուսացնել 2000 քառակուսի մետր տարածքում:

Այս պահին հրդեհի դեմ պայքարում է շուրջ 80 մարդ և 20 միավոր տեխնիկա:

Մերձմոսկովյան Շչոլկովոյում առևտրի կենտրոն է փլուզվել

32
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Ջրհեղեղ Գերմանիայում. նավագնացությունը կաթվածահար է, բայց կա մեկ «բայց». վառ լուսանկարներ
Բենզինով շիշը նետել է նկուղ. Գուգարքում խանդի հողի վրա փորձել են տուն այրել
Մհեր Գրիգորյան

Հայտնի է` ինչ են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

65
(Թարմացված է 09:52 28.02.2021)
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների չորրորդը հանդիպումը կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երեկ Մոսկվայում կայացած հերթական հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստից հետո։

«Կողմերը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, այդ թվում` փոխադրումների ապահովման հարցերի վերաբերյալ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները։ Կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է ցուցակագրել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են վերոնշյալ փոխադրումների իրականացմանը» - ասել է Օվերչուկը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ հանդիպումը, որն արդեն չորրորդը կլինի, կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Օվերչուկը հավելել է, որ աշխատանքային խումբը որոշել է լրամշակել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով նախատեսված զեկույցի նախագիծը։

Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը կողմերի հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, կատարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնց կատարման համար պահանջվում է հատել այդ երկրների տարածքները։

Աշխատանքային խմբի երրորդ նիստում, որն ավարտվել է երեկ գիշերը, քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի դրույթները:

Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։

Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին:

65
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ալեքսեյ Օվերչուկ, Հայաստան, Ադրբեջան, Մհեր Գրիգորյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Թուրքիան, թեև փոքր, բայց տարաձայնություն ունի ՌԴ–ի հետ ղարաբաղյան հարցում. Պողոսյան
Մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սարգսյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

«Հնարավոր չէ գտնել»․ Ռուսաստանը հրթիռային զենքի նոր, գաղտնի կրիչներ է կառուցում

248
(Թարմացված է 23:58 26.02.2021)
Սպառազինության հեռանկարային համակարգերի նախագծի առաջին սերիական դիզել-էլեկտրական սուզանավերը նավատորմը կստանա 2022թ․-ին։ Մշակումն ավելի քան 20 տարի է տևել։  Այս սուզանավը կարող է գերճշգրիտ զենք կրել, իսկ դրա երթուղին շատ դժվար է բացահայտել։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

«Բարդ երեխան»

«Кронштадт» և «Великие Луки» սուզանավերը նախատեսում էին նավաստիներին փոխանցել 2021թ․-ին, սակայն, ինչպես բացատրեց «Адмиралтейские верфи» նավաշինական ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Բուզակովան՝ հակագործակալների հետ կապված խնդիրների պատճառով ժամկետները հրվեցին դեպի աջ։

Սեպտեմբերին Միավորված նավաշինական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Ռախմանովը հայտնել էր, որ երկու սերիական նավերի կառուցումը ուշացումով կավարտվի, քանի որ սարքավորումների մատակարարներից մեկը հետ է ընկել գրաֆիկից:

Ուշացումները նախագծին հետևում են հենց սկզբից։ Աշխատանքները սկսվել են դեռ 1990-ականների վերջից, երբ դրվեց գլխավոր նավի՝ «Սանկտ Պետերբուրգի» հիմքը։ Այն ջուրն իջեցրին 2004թ․-ին և պետք է Ռազմածովային նավատորմին ուղարկեին 2006թ․-ին։ Սակայն Հյուսիսային նավատորմը սուզանավը փորձնական շահագործման ընդունեց միայն 2010թ․-ին։

«Լադաներով» պատրաստվում էին փոխարինել 877 «Պալտուս» նախագծի հնացած «դիզելայինները»։ Նոր սուզանավերն ավելի փոքր, ուստի՝ ավելի քիչ նկատելի են հիդրոլոկատորների համար։ Ակուստիկ գաղտնիությունն ավելացնում է նաև հայրենական նավաշինարարության համար ոչ ստանդարտ միակորպուս սխեման։ Բացի այդ, «Լադաները» առաջին ռուսական սուզանավերն են, որոնք հեռանկարում կհագեցվեն օդից անկախ (անաէրոբ) ուժային համակարգով։

Պատերազմի մարտավարությունը կփոխեն. Ռուսաստանը նոր հարվածային ԱԹՍ ունի

Հնարավոր է՝ ժամկետները շարունակ հետաձգվում էին հենց բազմաթիվ նոր կոնստրուկտորական լուծումների և «երկաթի մեջ» դրանք իրագործելու բարդության պատճառով։ Այսպես, գլխավոր նավի փորձարկումների ընթացքում լուրջ խնդիրներ հայտնաբերեցին հիդրոակուստիկ համակարգի հետ, իսկ թիավարող էլեկտրաշարժիչի ոչ բավարար հզորությունը թույլ չէր տալիս ջրի տակ անհրաժեշտ արագություն զարգացնել։

Բայց Ռազմածովային նավատորմն այնուամենայնիվ սպասում էր դիզել-էլեկտրոնային սուզանավերին, ուստի «Լադաների» փոխարեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար պատվիրեցին ժամանակի փորձությունն անցած և լավ յուրացված վեց հատ 636 «Վարշավյանկա» նախագծի սուզանավ։

Վտանգավոր «ճստիկները»

Մասնագետների կարծիքով՝ «Լադա»-ներն ամենաժամանակակից և հեռանկարային հայրենական ոչ ատոմային սուզանավերն են։

Չնայած համեստ չափերին, դրանք աչքի են ընկնում բարձր բազմաֆունկցիոնալությամբ։ Ի վիճակի են դիմակայել սուզանավերին և վերջրյա նավերին, հարվածներ հասցնել ափի օբյեկտներին, ականային պատնեշներ դնել, պաշտպանել ափը դեսանտի իջեցումից, հատուկ նշանակության ստորաբաժանումներ կամ բեռներ տեղափոխել։

Գլխավոր արժանիքներն են բարձր ավտոմատիզացիան և ցածր աղմկոտությունը, դյուրաշարժությունն ու մանևրայնությունը, ինչը թույլ է տալիս դրանք արդյունավետ օգտագործել դիվերսիոն և հետախուզական օպերացիաներում։ Հագեցված են հզոր հիդրոակուստիկ համակարգով և երեք զգայուն ալեհավաքներով․ մեկը՝ նավի քթամասում, երկուսը՝ կողային հատվածներում։

Մոտ 1,8 հազար տոննա ջրատարողությամբ սուզանավի արագությունը հասնում է 20 հանգույցի։ Խորությունը՝ մինչև 350 մետրի։ Մինչդեռ անձնակազմի քանակը՝ ընդամենը 30 մարդ։

Ինչ վերաբերում է սպառազինությանը՝ ստանդարտ հագեցվածության «Լադաները» կրում են 533 տրամաչափի 18 տորպեդ և մոտ 20–ական։ Տորպեդային սարքերը հարմարեցված են նաև հականավային «Шквал» արագընթաց հրթիռ-տորպեդներով կրակելու համար, որոնք մինչև 300 կմ/ժ արագություն են հավաքում։ Եվ իհարկե «Լադաները», ինչպես բազմաթիվ ժամանակակից ռուսական նավեր, ունեն «Կալիբր» թևավոր հրթիռներ։

«Ոչնչացնելը դժվար կլինի». ամերիկացիները վերադառնում են հյուսիսային բունկեր

Առաջին երկու սերիական սուզանավերը կառուցում են առանց օդից անկախ էներգետիկ սարքավորման, քանի որ, Բուզակովի խոսքով, Ռուսաստանում այդպիսին դեռ չեն ստեղծել։ Բայց ընտանիքի մյուս նավերը կստանան դրանցից։

Անտեսանելի պահապանները

««Լադան» սուզանավերի միանգամայն նոր դաս է, որ հիմնված է նախորդ նախագծերի վրա,-ՌԻԱ Նովոստիին բացատրեց Նավատորմի աջակցության համառուսաստանյան շարժման նախագահ, առաջին կարգի կապիտան Միխայիլ Նենաշևը:-Վերջին 15-20 տարվա ընթացքում «Լադայի» վրա յուրացրել են մոտ 150 փորձնական-կոնստրուկտորական աշխատանք։ Ոչ մի նախագծում այսքան չի եղել։ Դա, ըստ էության, մեծ ստորջրյա լաբորատորիա է»։

Ինչպես ընդգծեց փորձագետը՝ նախորդ նախագծերի համեմատ «Լադաներն» ավելի շատ տորպեդներ են տեղավորում։ Բացառիկ տակտիկատեխնիկական բնութագրերի շնորհիվ ունակ են առաջադրանքներ կատարել բոլոր մարտավարական և ռազմավարական ուղղություններով։ Բացի այդ, կառուցվածքը թույլ է տալիս հրթիռային համակարգերի տեղակայում։

 «Այդ ԴԷՍՆ-երի աղմուկը համեմատելի է ծովի աղմուկի հետ, իսկ նոր հիդրոակուստիկան շատ ավելի մեծ տարածք է լսում, քանի մյուս նավերը,-պատմում է Նենաշևը,-դա շատ կարևոր է, քանի որ «Լադաների» բազան լինելու է Արկտիկայում։

Եվս մեկ առավելություն է համեստ չափսը, որը սուզանավին թույլէ տալիս ընթանալ ինչպես ծանծաղ ջրում, այնպես էլ մեծ խորությունների վրա։ Հավանական հակառակորդի ատոմային սուզանավերը ամեն տեղ չէ, որ կարող են տեղաշարժվել, իսկ ահա այնպիսի սուզանավերով, ինչպիսին «Լադա»-ն է, կարելի է մեծ հաջողությամբ պահպանել տարածքը։

«Նոնայի» փոխարեն «Լոտոս». Ռուսաստանը նորագույն ինքնագնաց թնդանոթ է փորձարկել

Ռուսական դիզելային սուզանավերը վաղուց ի վեր լավագույնն են ճանաչվել իրենց դասում։ 636,3 նախագծի վեց ԴԷՍՆ-ներ ծառայում են Սևծովյան նավատորմում, ևս վեցը մոտակա տարիներին կփոխանցվեն Խաղաղօվկիանոսյան նավատորմին․ երկու սուզանավ շուտով կտեղափոխվեն ծառայության մշտական վայրեր։ Անաղմուկ լինելու և գաղտնիության համար ՆԱՏՕ-ում դրանք անվանում են «Սև խոռոչներ»։ Սակայն «Լադաներն» է՛լ ավելի անաղմուկ են։ Գլխավոր «Սանկտ Պետերբուրգի» փորձարկումները ցույց տվեցին, որ գաղտնիության մակարդակով 677-րդ նախագիծը բավականին գերազանցում է «դիզելայինների» բոլոր նախորդ սերիաները։

248
թեգերը:
նավատորմ, Ռուսաստան, հրթիռաշինություն, հրթիռակիր
Ըստ թեմայի
«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ
Abrams տանկեր և այլ սպառազինություն․ ի՞նչ են անում ամերիկացիները Բելառուսի սահմանների մոտ
Պատասխան «Իսկանդերին». ինչո՞վ են աշխարհին սպառնում ԱՄՆ նոր հրթիռները
Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

0
(Թարմացված է 10:36 28.02.2021)
Արյունալի դեպքերից 33 տարի է անցել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սումգայիթյան ջարդերի զոհերի թիվը մի քանի հարյուր է։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Սումգայիթ, Հայաստան
Ըստ թեմայի
Այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, գոյություն չունի. Միրզոյան
Արցախն Աստծունն է. ինչպես հայ ուսուցչին հաջողվեց փրկվել ադրբեջանական գերությունից
Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները