Մարիա Զախարովա

Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին վերադարձնելու համար. Զախարովա

73
(Թարմացված է 19:07 11.02.2021)
Ռուսաստանը շարունակում է գերիների հարցի լուծման օպտիմալ տարբերակ համարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է գերիների հարցի լուծման օպտիմալ տարբերակ համարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը։ Նա ընդգծել է, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է, այդ մասին խոսել է նախագահն ու արտգործնախարարության ղեկավարը։

«Մենք աշխատում ենք թե հայ, թե ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահ անձնակազմի տեղակայման ուղղությամբ։ Վերջերս ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների հերթական փոխանակումը, տուն վերադարձան մեկ ադրբեջանցի ու հինգ հայ»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հայտնված հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 9-ից ի վեր, տուն են վերադարձել 69 հայ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա

73
թեգերը:
Ռուսաստան, գերի, Մարիա Զախարովա, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Հարցը կլուծվի. Կոպիրկինը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին
Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին
«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները

422
(Թարմացված է 21:37 25.02.2021)
Ըստ վարչապետի մամուլի ծառայության՝ Պուտինն աջակցություն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման տող չկա։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընդհանուր բովանդակությունը Կրեմլի պաշտոնական կայքում և Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տարբեր ձևակերպումներ է ստացել, ինչն արդեն համացանցի օգտատերերի ուշադրությանն է արժանացել ու քննարկումների պատճառ դարձել։

«Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը: Ռուսաստանի պետության ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։

Վարչապետի մամուլի ծառայությունը կայացած հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ «փոքր-ինչ» այլ ձևակերպում է արել։

«Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»,- նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից ստացվում է, որ ՌԴ նախագահն իր աջակցությունն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման տող չկա։

Sputnik Արմենիան ձևակերպման փոփոխության վերաբերյալ մեկնաբանություն փորձեց ստանալ վարչապետի մամուլի ծառայությունից։ Սակայն Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը

422
թեգերը:
Հայաստան, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
«Գնում եմ կառավարություն, նիստ կանենք և որոշում կկայացնենք». Փաշինյանն ավարտեց երթը
Աղբամաններ, նստարաններ, բարիկադներ․ Մանուկյանի կոչով ընդդիմադիրները փակում են ԱԺ–ի մուտքը
ԳՇ պետը շարունակում է մնալ իր պաշտոնում. ի՞նչ քայլեր են պահանջվում ՀՀ նախագահից
Նիկոլ Փաշինյան, Վլադիրմիր Պուտին. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին

415
(Թարմացված է 20:15 25.02.2021)
Տեղեկացվում է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում... Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին», -ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

415
թեգերը:
հեռախոսազրույց, Ռուսաստան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Կստորագրի՞ արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

0
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Artsakhpress.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
Ավանեսյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»,- շեշտել է Ավանեսյանը։

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո