Արխիվային լուսանկար

Եվրոպան Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի է մտցրել, բայց դա նրան չի ուրախացնում

67
(Թարմացված է 23:45 10.02.2021)
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները լավ ժամանակներ չեն ապրում։ Եվրոպացիների ձեռնարկած հակառուսական արշավի նոր փուլը նրանց համար ակնհայտորեն անբարենպաստ դասավորվեց։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Փետրվարի 9-ին Եվրախորհրդարանում սկսվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների քննարկումը։ Նախատեսվում է, որ դրանք կդիտարկվեն փետրվարի 22-ին, ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում: Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ սպասվում է, որ սահմանափակումները կարող են ավելի լայն և ավելի խիստ լինել, քան արդեն սովորական դարձած և շատ ցածր արդյունավետությունն ապացուցած անհատական և կորպորատիվ սահմանափակումները:

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները պատմության մեջ ամենածանր ճգնաժամն են ապրում։ Հիմա փորձագետներն իրավիճակը նույնիսկ ավելի տխուր են գնահատում, քան 2010-ականների կեսերին, երբ թվում էր, թե ավելի վատ ուղղակի լինել չի կարող։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Մոսկվա, որը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին, արևմուտքում ահավոր ձախողում է ճանաչվել։ Եվրոպական ԶԼՄ-ները շարունակում են ծամծմել այն թեման, թե որքան թույլ տեսք ուներ նա Սերգեյ Լավրովի կողքին և ինչպես է Ռուսաստանի ղեկավարությունը, լրագրողների կարծիքով, ամեն ինչ արել՝ Եվրոպային և նրա ներկայացուցչին վիրավորելու համար:

Եվրոպացիների մեկնաբանություններում նշմարվող շփոթությունն անհիմն չէ։ Մոսկվան իրոք հրաժարվել է վարվեցողության սովորական մոդելից և իր վրա է վերցրել այն դերը, որը մինչև վերջերս անփոփոխ խաղում էին արևմտյան գործընկերները։

2014թ․-ից ի վեր կողմերի միջև դիմակայությունը կառուցվում էր միևնույն սխեմայով․ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում էր սարսափելի մեղքերի մեջ, Ռուսաստանը, զսպվածություն պահպանելով, հետ էր մղում հարձակումները։ Այնուհետև Մոսկվայի դեմ իբրև «պատիժ» հերթական պատժամիջոցներն էին սահմանվում, ինչին հետևում էին համաչափ կամ ոչ համաչափ պատասխան միջոցառումներ։ Այդպիսով ԱՄՆ-ն և ԵՄ-ն կառավարում էին դիմակայության լծակը՝ իրենց համար ցանկալի պահին օգտագործելով այն Ռուսաստանի դեմ, որն այդ սխեմայում պարզապես արձագանքում էր մարտահրավերներին։

Այլևս չենք հանդուրժելու․ Եվրամիությունը հրաժարվում է դոլարից

Իհարկե, բավականաչափ քաղաքական ուժեր կային, որոնք իրերի նման դրությունն ընկալում էին իբրև Մոսկվայի թուլություն, որը չափազանց շատ կախում ունի Արևմուտքի հետ համագործակցությունից և, որպես հետևանք, ստիպված է կուլ տալ վիրավորանքները, փոխանակ ոմանց մեկընդմիշտ դաս տա և հետ սովորեցնի իր հանդեպ վերևից ներքև քամահրական վերաբերմունքից։

Ասյ անգամ էլ ամեն ինչ սկսվեց սովորական դարձած սցենարով, երբ Եվրոպան շրջապտույտի մեջ դրեց ռուս բլոգերին մարտական թունավոր նյութով թունավորելու զարմանահրաշ պատմությունը։ Անմիջապես հասկանալի դարձավ, որ «Կրեմլի նախորդ հանցագործությունները» սպառել են իրենց ներուժը, և առջևում դիմակայության նոր շրջադարձ է։

Ճիշտ է, միաժամանակ ակնարկներ հայտնվեցին, որ այս անգամ իրադարձությունները կարող են նոր սցենարով ընթանալ, քանի որ Ռուսաստանը տեղի ունեցածին անսովոր կոշտ արձագանքեց։ ԱԳՆ-ի հաստատված ձևակերպումները անցած բոլոր ամիսների ընթացքում ոչ երկիմաստ ակնարկում էին, որ Մոսկվան կատաղած է Եվրոպայի սադրանքից։

Սակայն սահմանի մյուս կողմում կա՛մ մոռացել էին դիվանագիտական լեզվի նրբությունները, կամ էլ որոշել էին, որ դրանք դատարկ խոսքեր են, որոնք գործի այդպես էլ չեն վերածվի, բայց այնտեղ մեծ անակնկալ դարձավ, որ ռուսական կողմը պատրաստ է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և ինքն էլ գնալ սրացման։ Մոսկվայում Բորելի ֆիասկոն, որը, բացի տերերի խիստ կտրուկ հռետորաբանությունից, իր հետ տարավ երեք եվրոպացի դիվանագետներին Ռուսաստանից վտարելու մասին լուրը, այդ առումով նրանց համար ամպրոպ էր պարզ երկնքում։

Արդյունքում Եվրոպան ստիպված է հենց ընթացքի ժամանակ վերանայել գործողությունների ամբողջ ռազմավարությունը, որն առայժմ այնքան էլ լավ չի ստացվում։ Ռուս դիվանագետների պատասխան վտարումն էլ պակաս ազդեցիկ տեսք ունի, քանի որ արձագանք է ուրիշի նախաձեռնությանը, այսինքն՝ նրանք խաղում են այն դերը, որը նախկինում անփոփոխ կերպով Ռուսաստանի վրա էին գցում։

Եվրոպան փորձում է փրկել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու իր ապագան

Արևմուտքի կողմից «սխալ ռեժիմների» «դաստիարակության» ամբողջ թեման՝ պատժամիջոցների, անվերջ խրատախոսություններ կարդալու և այլ միջոցներով, ներառյալ՝ մարդասիրական ռմբակոծությունները, հիմնված է պարզ դրույթի վրա. մենք իրավունք ունենք սովորեցնել ուրիշներին, որովհետև մենք ավելի զարգացած ենք, բարեկեցիկ և հաջողակ, իսկ մենք այդպիսին ենք, քանի որ ունենք ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և խոսքի ազատություն։

Այս պնդման երկրորդ մասը բացահայտ սուտ է, բայց առաջին մասի հետ իսկապես դժվար է վիճել։ Իսկ դա, բնականաբար, ազդում է նաև միջազգային համագործակցության առանձնահատկությունների վրա, որտեղ Եվրոպան և ԱՄՆ-ն գրեթե միշտ ավելի շահավետ դիրքում են և հակառակորդի վրա ճնշում գործադրելու ավելի շատ հնարավորություն ունեն։

Միայն թե հենց հիմա Եվրոպան խոցելի վիճակում է հայտնվել, ինչի արդյունքում հակառուսական արշավի նոր փուլը նրա համար անսպասելիորեն ոչ բարենպաստ ստացվեց։

Ամբողջ աշխարհին պարզ է, որ ԵՄ-ին Ռուսաստանից երկու բան է խիստ հարկավոր․ «Հյուսիսային հոսք 2»-ը և «Սպուտնիկ V»-ն։ Կարելի է նույնիսկ փակագծերից դուրս թողնել այն, որ ոչ դեմոկրատական ռեժիմը, պարզվեց, գիտական և տեխնոլոգիական առումով ավելի զարգացած է, քան ժողովրդավարության լուսատուները, այն էլ այնքան բարդ և պետությունից բարձրագույն իրավասություններ պահանջող ոլորտում, ինչպիսին է պատվաստանյութի ստեղծումը։

«Սպուտնիկ V» աշխարհում առաջինը գրանցված պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ
© Photo : РФПИ и Центр имени Гамалеи

Կարևոր է, որ ի հայտ եկավ և ընդհանուրի սեփականությունը դարձավ Եվրոպայի ծայրահեղ և հենց այդ պատճառով վրդովեցուցիչ կախվածությունը Մոսկվայից։ Ընդ որում Ռուսաստանի համար, որքան էլ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը այդ երկու ծրագրերի շուրջ, բայց այդքան կենսական կարևորություն չունի․ գազն էլ ուղարկելու տեղ կգտնվի, «Սպուտնիկ V»-ն էլ ուրիշ ցանկացողներ կան։

Մի կողմից պետք է շարունակել (քանի որ սկսել են, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն էլ ճնշում են) Ռուսաստանում ներքին իրավիճակի ապակայունացման արշավը՝ օգտագործելով հակապետական ընդդիմությանը։ Մյուս կողմից՝ պետք է ինչ-որ կերպ պահպանել դեմքը, որը զգալիորեն տուժել Է Մոսկվայի ներկայիս քայլերից հետո, իսկ դա նշանակում է՝ ռուսների համար իսկապես ազդեցիկ միջոցառումներ ձեռնարկել։

Երրորդ կողմից՝ չի կարելի չափն անցնել, որպեսզի չձախողվեն գազատարի շինարարությունը և համագործակցությունը «Սպուտնիկ V»-ի հարցում․ իսկ այստեղ թե Վաշինգտոնն իր հերթին շատ լուրջ շահեր ունի, թե Կրեմլի համբերությունն է ակնհայտորեն սպառվում։

«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Կարելի է հասկանալ, որ Եվրոպան, որը հոգնել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի ստվերում մնալուց և նրան հնազանդվելուց, ուզում է ինքնուրույն աշխարհաքաղաքական խաղ խաղալ։ Միայն թե պարզվեց, որ նա ակնհայտորեն պատրաստ չէ հավասարի հետ խաղալ և պատրաստ չէ խաղադրույքների կտրուկ բարձրացմանը։ Եվ հիմա խաղասեղանին նրա սեփական ապագան է։

67
թեգերը:
ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Ռուսաստանի ճանապարհները նրանց կսպանեն»․ ամերիկացիները հիասթափվել են սեփական տանկերից
ԱՄՆ-ը չի վերացնի պատժամիջոցները, Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Բայդեն
Հակառակ էֆեկտ․ ԱՄՆ-ն սեփական պատժամիջոցներով թուլացնում է դոլարի դիրքերը
Սերգեյ Բեզրուկով

Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել

677
(Թարմացված է 22:05 06.03.2021)
Ռուս դերասանի կերպարանափոխության տաղանդի մասին, որը նրա համար քիչ էր մնում` ճակատագրական դառնա, պատմել է նրա ընկեր ու գործընկեր Դմիտրի Դյուժևը:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովն այնքան է խորացել դերերից մեկի մեջ, որ քիչ է մնացել մահանա հանդիսատեսի աչքի առաջ։ Գաղտնի կուլիսային միջադեպի մասին հայտնի է դարձել ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։

Մարտի 6-ին «Իմ հերոսը» հաղորդման հյուրն էր Դմիտրի Դյուժևը։ Նա հիացմունքով խոսել է Սերգեյ Բեզրուկովի մասին: «Բրիգադա» սերիալի գործընկերը պատմել է այն պահերից մեկի մասին, երբ Սաշա Բելովի դերակատարը թատերական ներկայացման ժամանակ սրտի նոպա է ունեցել:

Դյուժևի խոսքով՝ նա ոչ մի անգամ բեմի վրա Բեզրուկովի պես դերասանի չի հանդիպել։

«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ, նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է ու դրանից քչին չի համաձայնում», – հայտարարել է Դյուժեւը:

Ինքը՝ ժողովրդական արտիստը, չի հերքել գործընկերոջ խոսքերը՝ նշելով, որ ապրում է թատրոնով։

Դեմի Մուրն ուղղակի անճանաչելի է․ դերասանուհին նոր լուսանկարով է պատասխանել քննադատությանը

Ավելի վաղ 47-ամյա Բեզրուկովը խոստովանել էր, որ առողջական խնդիրներ ունի։

Հայտնի դերասանն ասել է նաև, որ թատրոնն իրեն մեծ կինոյի պես եկամուտներ չի բերում։ Բայց նա շարունակում է բեմ դուրս գալ, քանի որ այնտեղ հատուկ հոգեկան վերելք է ապրում։

Շիրվինդտի երևանյան արկածները, կամ ինչու հայտնի դերասանն այլևս սալորի օղի չի խմում

677
թեգերը:
Սերգեյ Բեզրուկով, Թատրոն, կաթված, դերասան
Ըստ թեմայի
«Յան»–երը շատանում են. Պետրոսյանն ու Գալուստյանը համալրել են Պուտինի վստահված անձանց ցուցակը
Սկանդալ Վիսոցկու գերեզմանի հուշարձանի շուրջ. երգչի որդին պատասխանել է դերասանին
Անեչկա, շնորհակալություն. Սերգեյ Բեզրուկովը կրկին հայրացել է
Արխիվային լուսանկար

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ պատվաստանյութը

108
(Թարմացված է 21:42 06.03.2021)
Լրագրողը Ֆաուչիին հարցրել է` նա պատվաստում կաներ ռուսական «Սպուտնիկո՞վ», թե՞ չինական պատվաստանյութով։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ԱՄՆ -ի գլխավոր վարակաբան, նախագահ Ջո Բայդենի խորհրդական Էնթոնի Ֆաուչին հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում գովել է COVID - 19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Նա նշել է, որ «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ տվյալները գոհացուցիչ են։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողը հարցրել է Ֆաուչիին` նա պատվաստում կաներ ռուսական «Սպուտնիկ V»-ո՞վ թե՞ չինական պատվաստանյութով։ «Սպուտնիկի» մասին իմ իմացած տվյալները բավականին լավն են։ Ես չունեմ բավարար տեղեկություն չինական պատվաստանյութի մասին, քանի որ նրանք ունեն երկու կամ երեք տարբեր պատվաստանյութեր: Այնպես որ, ես ուշադիր չեմ հետևել դրանց արդյունավետությանը։ Բայց ռուսական տվյալները վատը չեն», - պատասխանել է Ֆաուչին, որին հեռուսալիքն անվանում է ԱՄՆ-ի առաջատար գիտնական։

Ֆաուչին նաև ասել է, որ իրեն չեն անհանգստացնում պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին խոսակցությունները։ Ես սա ասում եմ այն պատճառով, որ ԱՄՆ-ում Pfizer ու Moderna պատվաստանյութերի փորձարկումները ցույց են տվել, որ դրանց արդյունավետությունը 94-ից 95% է ու նվազագույն ռեակտիվ դիմադրություն: Առաջին չափաբաժնից հետո ձեռքի որոշակի ցավ է հայտնվում, որը տևում է մոտ 24 ժամ։ Երկրորդ չափաբաժինն ավելի ռեակտիվ է։ Հայտնվում է 21 օրվա ընթացքում Pfizer-ի դեպքում ու 28 օրվա ընթացքում Moderna-ի համար: Երկրորդ դեղաչափից հետո հայտնվում է հոգնածության, ցավի, սարսուռի ախտանշաններ ու հնարավոր է փոքր ջերմություն», - ասել է համաճարակաբանը։

«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին

Նրա խոսքով՝ մարդկանց մեծամասնության մոտ դա տևում է մոտ 24 ժամ։ «Ոմանց մոտ դա կարող է մի քիչ ավելի երկար տևել, բայց մեծամասամբ այդ ախտանշաններն անցնում են 24 ժամ հետո», - ասել է նա:

Ֆաուչին նաև ասել է, որ Հունաստան տուրիստական ուղևորությունների վերաբերյալ իր հանձնարարականը կախված կլինի Հունաստանում վարակման մակարդակից:

«Եթե Հունաստանում վարակի մակարդակը զգալի նվազի ու հույները պատվաստվեն, որպեսզի սահմանափակեն վարակի բռնկումները, կարծում եմ, որ աստիճանաբար ուղևորությունները կթույլատրվեն ու խորհուրդ կտրվեն», - ասել է նա։

Պատասխանելով Հունաստանի մասին հարցին, Ֆաուչին շեշտել է, որ բոլորն ուզում են վերադառնալ բնականոն կյանքին, ու շատ մարդիկ (այդ թվում նաև ինքը) կարծում են, որ Հունաստանն ամենագեղեցիկ վայրերից է ճանապարհորդության համար։

Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

Նշենք, որ երկայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիայի եւ Հերցեգովինայի էնտիտեն), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում, Սենտ Վինսենտում եւ Գրենադինում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում եւ Այլուրիում Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում եւ Իրաքում: 45 երկրների (որոնցում գրանցված է "Սպուտնիկ V" պատվաստանյութը) բնակչության ընդհանուր թիվը գերազանցել է 1,2 միլիարդը:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

108
թեգերը:
բժիշկ, վարակ, ԱՄՆ, Ռուսաստան, պատվաստանյութ, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Արցախում խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ-V»-ի երկրորդ բաղադրիչով ավարտվել է
Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
Եվրոպան հանկարծ սկսեց վստահել «Սպուտնիկ V»-ին
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Карета скорой помощи на месте вызова

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

0
«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում։ Մեքենայի 33–ամյա վարորդը տեղում է մահացել, իսկ 33–ամյա ուղևորը հիվանդանոցում ուշքի չգալով է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այսօր` մարտի 7–ին, ժամը 04:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։

0
թեգերը:
Երևան, Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար