Ուսանողները դասախոսության ժամանակ

Ռուսաստանի բուհեր ընդունվելը 5 անգամ հեշտացել է. ի՞նչ է տալիս սուպերծառայությունը

162
(Թարմացված է 20:54 10.02.2021)
«Ռոսսոտրուդնիչեստվոյում» պատմել են  օտարերկրյա դիմորդների համար ընդունելության արշավի միջանկյալ արդյունքների մասին։ Առաջին անգամ օտարերկրացիները կարող են ողջ ընտրությունն անցնել առցանց ռեժիմով։

Դանարա Կուրմանովա, Sputnik.

Ռուսաստանյան համալսարաններն ամեն տարի օտարերկրյա դիմորդների շարքում անվճար ուսուցման համար մրցութային ընտրություն են անցկացնում ՌԴ կառավարության քվոտայով։ Սակայն այս անգամ ընդունելության գործընթացը խիստ փոխվել է` առաջին անգամ Ռուսաստանում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրացիները կարող են ողջ ընթացակարգն անցնել առցանց՝ գրանցվելով հատուկ կրթական սուպերսերվիսում։

Ընդունելությունը մեկնարկել է հունվարի 20-ին և կավարտվի փետրվարի 20-ին։ «Ռոսսոտրուդնիչեստվոյում» ամենատարբեր պետություններից դիմորդների հայտերի մեծ հոսք են արձանագրել։ Ինչ է սուպերսերվիսն ու ինչպես է այն ԱՊՀ երկրների ուսանողների համար հեշտացնում ընդունելությունը՝ փորձել է պարզել Sputnik–ը։

Ինչ է տալիս սուպերծառայությունը

Սուպերսերվիսն առցանց հարթակ է, որի միջոցով օտարերկրա դիմորդները կարող են հայտեր ներկայացնել Ռուսաստանի ցանկացած բուհ ընդունվելու համար։ Ինչպես Sputnik–ի հետ զրույցում բացատրեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը՝ տվյալ մեխանիզմը գործում է մեկ պատուհանի սկզբունքով։

Ո՞վ է ուզում 2021/2022 թվականին սովորել Ռուսաստանում
© Sputnik / Shushanik Avdalyan
Ո՞վ է ուզում 2021/2022 թվականին սովորել Ռուսաստանում

«Դա օտարերկրյա քաղաքացիների ընդունելության միասնական համակարգ է։ Այս տարի այն փորձարկման փուլում է, իսկ տարեվերջին արդեն լիարժեք կգործարկվի»,– ասաց Շևցովը։

Այսօր սուպերսերվիսի շնորհիվ կարելի է ծրագրին մասնակցելու համար բոլոր փաստաթղթերը ներկայացնել տնից դուրս չգալով, բավական է միայն գրանցվել կայքում։ Շուտով ծառայությունը նաև լիարժեք տեղեկատվություն կտրամադրի Ռուսաստանի բոլոր քաղաքների և դրանց ենթակառուցվածքի մասին։ Բացի այդ, կայքում հրապարակվելու է աշխատանքի հայտարարություններ օտարերկրացիների համար ըստ իրենց մասնագիտությունների։ Այն ուսանողները, որոնք կցանկանան սովորելուն զուգահեռ գումար վաստակել, մասնագիտական աշխատանք կատարելու հնարավորություն կունենան։

210 հայ ուսանող Ռուսաստանում անվճար կրթություն ստանալու հնարավորություն կունենան

Ներկա պահին սուպերսերվիսը հասանելի է երկու լեզվով` ռուսերեն և անգլերեն։ Սակայն կայքը մշակողները ծրագրում են ավելացնել նաև այլ լեզուներ, որպեսզի օտարերկրյա պոտենցիալ դիմորդները ողջ անհրաժեշտ տեղեկությունը բուհերի, ինչպես նաև Ռուսաստանում կեցության և ուսման պայմանների մասին կարողանան ստանալ մայրենի լեզվով։

Նվազեցնում ենք թերություններն ու լուծում խնդիրները

Գլխավոր խնդիրը, որի հետ բախվում են օտարերկրյա ուսանողները, միգրացիոն քաղաքականության նրբություններն են։ Չէ՞ որ յուրաքանչյուր երկրի համար առանձին կանոններ են գործում. ոմանց վիզա է հարկավոր, ոմանց էլ բավական է միայն միգրացիոն հաշվառման կանգնել, բայց կարևոր է անել դա կոնկրետ ժամանակահատվածում։ Բոլոր այս հարցերի վերաբերյալ նախապես խորհրդատվություն ստանալ ևս հնարավոր կլինի սուպերսերվիսում։ 

Առցանց հարթակի գործարկումը բազմաթիվ խոչընդոտներ է վերացնում, որոնք երբեմն նախկինում ծառանում էին տաղանդավոր երիտասարների առաջ, նշում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մամուլի ծառայությունը։ Նախկինում ռուսաստանյան բուհ ընդունվելու համար անհրաժեշտ էր մասնակցել մրցույթի միջանկյալ փուլերին առնվազն 5 անգամ։ Սակայն ոչ բոլոր դիմորդներն են բնակվում քաղաքներում, որտեղ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղեր կան։ Ոմանք գյուղական տեղանքում են բնակվում, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր այց ֆինանսական ծախսեր է պահանջում։

Իսկ այսօր փաստաթղթեր հանձնել, թեստավորում անցնել ու տեսահարցազրույցի մասնակցել հնարավոր է նույնիսկ բջջային հեռախոսով` ներբեռնելով համապատասխան հավելվածը։

Թեպետ ոչ բոլոր պոտենցիալ ուսանողների համար է հարմար առցանց ձևաչափը, հատկապես եթե տանը թեստ հանձնելու համար պայմաններ չկան կամ խնդիրներ են առաջանում ինտերնետի հասանելիության հետ կապված։ «Սակայն պետք չէ մտահոգվել, մենք կթողնենք առկա ընդունելությանը մասնակցելու կարգավորումը, անպայման բոլորը տարբերակները հաշվի կառնվեն, – ասում է Պավել Շևցովը։ – Կարևորն այն է, որ ընտրություն անցնելու ընթացակարգը հարմար լինի»։

Համավարակի դրական կողմերը

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում սուպերսերվիսն ավելի քան 20 հազար հայտ է ստացել։ Դրանք շուրջ 40%–ը մերձավոր արտասահմանի երկրներից են։

«ԱՊՀ երկրներում ռուսական կրթության պահանջարկը միշտ էլ կայուն բարձր է եղել, սակայն այս անգամ աճ է գրանցվել նաև ամբողջ աշխարհում գրանցված համավարակի պայմանների հետ կապված,– ասում է Պավել Շևցովը։ – Ուսանողներն ուշադրություն են դարձնում, որ Ռուսաստանը կարողանում է հաջողությամբ հաղթահարել համավարակը (այդ են վկայում կորոնավիրուսի թվերը), կազմակերպել ուսումնական գործընթացը։ Այդ պատճառով Ռուսաստանում սովորելու հետաքրքրությունն ավելի է մեծացել, բայց կոնկրետ թվեր նշելը դեռ վաղ է, քանի որ ընդունելությունը դեռ չի ավարտվել»։

Օտարերկրյա ուսանողների կողմից պահանջված ուղղությունները կապված են բժշկության հետ։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից Sputnik–ին տրամադրած վիճակագրության համաձայն` սուպերսերվիսի ամենապահանջված ուղղությունների հնգյակում են «Բուժական գործ» և «Ատամնաբուժություն» մասնագիտությունները։

Ի դեպ, առցանց ընդունելության մասնակիցներից շատերն այն ուսանողներն են, որոնք արդեն սովորել են կամ սովորում են ռուսաստանյան բուհերում և ցանկանում են շարունակել ուսումը Ռուսաստանում։ Հայտերի ընդհանուր թվի 13%–ը, օրինակ, մագիստրական ծրագիրն է։ Տվյալ կատեգորիայում ընդունելության մասնակիցներից մեկը Վրաստանից Դանիիլ Նիկուլենկոն է։ Այսօր Դանիիլը ավարտում է ՌՈւԴՆ–ի (Ժողովորուդների բարեկամության ռուսաստանյան համալսարան) բակալավրիատն ու մագիստրատուրա է ցանկանում ընդունվել նույն մասնագիտությամբ և նույն համալսարանում։

«Որոշել եմ ուսումս շարունակել Ռուսաստանում, քանի որ ինձ դուր է գալիս դասավանդման համակարգը, այստեղ շատ ընկերներ ունեմ, – ասում է նա։ – Այդ պատճառով գրանցվել եմ սուպերսերվիսում և փաստաթղթերը ներկայացրել փետրվարի սկզբին։ Դա հարմար է. արագ գտա կայքը, հայտ լրացնելը հեշտ է, տեղեկություն ստանալու անհրաժեշտության դեպքում նշված են բոլոր կոնտակտները։ Հույս ունեմ, որ կանցնեմ ընտրությունն ու կշարունակեմ սովորել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում»։

162
թեգերը:
Ուսանող, բուհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ
«Վրան աշխատելու կարիք կա». բուհերի մասին վիճելի օրենքը կքննարկեն երեք շաբաթից
Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը
«Սպուտնիկ V»

«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին

44
Ռուսական պատվաստանյութի կիրառումն արդեն հավանության է արժանացել աշխարհի 45 երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսական «Սպուտնիկ V»-ն բարելավել է դիրքերը պատվաստանյութերի շարքում և արդեն 2-րդ տեղում է հավանության արժանացրած երկրների թվով։ «Սպուտնիկ V»-ն առաջ է անցել Pfizer-ից։ Տեղեկությունը նշված է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջում։

«Սպուտնիկ V»-ն կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութն է կարգավորիչների կողմից հավանությունների քանակով։ Շնորհակալություն ձեր վստահության համար»,- նշել են պատվաստանյութը ստեղծողները։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել բազմաթիվ երկրներում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում։

Աշխարհում հավանությունների թվով դեռևս առաջին տեղում է AstraZeneca պատվաստանյութը, որը թույլատրված է 49 երկրներում։ Հաջորդում է «Սպուտնիկ V»-ն․ այն հավանության է արժանացել 45 երկրներում։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Pfizer-ը (43 երկիր)։ Այնուհետև հաջորդում են Moderna պատվաստանյութը (19 երկիր), ինչպես նաև չինական 3 պատվաստանյութեր՝ Sinopharm (18), Sinovac (16), CanSino (4): Ութերորդ տեղը զբաղեցնում է Johnson & Johnson պատվաստանյութը․ այն հավանության է արժանացել ընդամենը 4 երկրներում:

Այժմ «Սպուտնիկ V»-ի կիրառումը թույլատրված է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիա-Հերցեգովինա), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում (Մոնտենեգրո), Սենթ Վինսենթ և Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում ու Իրաքում։

«Սպուտնիկ V»-ն գրանցած 45 երկրների ընդհանուր բնակչության թիվն ավելի քան 1.2 միլիարդ է։

Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

Արտասահմանյան շուկաներում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջխաղացմամբ զբաղվում է Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ վստահությունը ռուսական պատվաստանյութի նկատմամբ աճում է, քանի որ այն կողմնակի ազդեցություններ չունի ու ալերգիա չի առաջացնում։

Պատվաստանյութը ստեղծվել է մարդու՝ ուսումնասիրված ու ստուգված ադենովիրուսային վեկտորների հարթակի վրա, որոնց կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը։

44
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, աշխարհ, Ռուսաստան, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Համատեղ զորավարժություն, արխիվային լուսանկար

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

321
Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ ֆոնին ավելանում է ՀՀ–ի ու ՌԴ–ի զորքերի միացյալ խմբավորման դերը, որի հիմնական նպատակը այդ երկրներից մեկի վրա հարձակման կանխարգելումն է և պետական սահմանի պաշտպանությունը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

Հայաստանն ու Ռուսաստանը հավատարիմ են իրենց դաշնակցային պարտավորություններին և շարունակում են ամրապնդել Հարավային Կովկասի անվտանգության ընդհանուր սահմանագիծը՝ երկու երկրների զորքերի միացյալ խմբավորման զորավարժությունների ձևաչափով:

Մարտի 2-4-ը ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) զորամասերը, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանը, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերը։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը։ Բացի այդ, վարժանքի նպատակն էր նպաստել հրամանատարական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովմանը։

Դրան զուգահեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստականության պլանները և զորքերի կիրառման հավանական տարբերակները, ազգային բանակի բարեփոխումները, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակներ և նպատակներ: Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ր հակառակորդի դեմ են զորավարժություններ կազմակերպվում և մարտական կիրառման պլաններ մշակվում։

Պատճառը դժվար թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացասական կանխատեսումը լինի, այն է` Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է խաղաղության ոչ շահավետ պայմանների պատճառով, բայց Կովկասում, անշուշտ, պետք է վառոդը չոր պահել։ Իսկ Հայաստանում տարաբաղադրիչ խմբավորման զորքերը պետք է լինեն մարտունակ, լավ պատրաստված և ամենաժամանակակից սպառազինություններով ու տեխնիկայով հագեցած։ Զորքերի միացյալ խմբավորման (ԶՄԽ) ամրապնդման լավագույն մեթոդը համատեղ զորավարժություններն են միասնական տեղեկատվական տարածքում, նույնատիպ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և կապի միջոցներով մարտավարական փոխգործակցության մշակումը:

Հայ-ռուսական համատեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն ինտեգրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամենամյա զորավարժություններին և ներառում է տասնյակ համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ զորավարժություններին հայկական ստորաբաժանումների իրավահավասար մասնակցությունը հաստատում է ազգային բանակի աճող մարտական հնարավորությունները:

Պետք է հաշվի առնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր աշխարհաքաղաքական խաղում ձգտում է տարբեր ձևերով օգտագործել Կովկասում առկա խնդիրներն ու հակասությունները, ցանկացած հարմար պատրվակով սրել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում (դրա հաստատումն է Թուրքիայի վերջին «եղբայրական» մասնակցությունը Ղարաբաղում ռազմական գործողություններին)։

2020 թվականի աշնան դասերը

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները բացահայտեցին հայկական բանակի և ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք խոցելի կետերը։ Մեծ քանակով արդյունավետ զենք և ժամանակակից տեխնիկա ունենալը (ՀՀ ԶՈւ-ն ստանում է ՌԴ արտադրության ամենաժամանակակից զենքերը ներռուսական գներով) դեռ բավարար չէ, պետք է կարողանալ այդ ամենին պրոֆեսիոնալ կերպով տիրապետել, բարձրացնել կատարողական և ֆինանսական կարգապահությունը, զորքերի ընդհանուր կազմակերպվածությունը (ներառյալ կազմակերպչական-զորահավաքային ոլորտը)։

Անհրաժեշտ է հստակ վերլուծել արտաքին քաղաքական իրադրությունը և ժամանակին կատարել վերադաս հրամանատարության հրամանները, առանց ինքնագործունեության և ինքնավստահության իրականացնել այն ծրագրերը, որոնք նախապես և հանգամանորեն մշակվել են իրադրության սրման բոլոր դեպքերի համար: Ցանկացած պատերազմ 90%-ով բաղկացած է լոգիստիկայից և նախնական կազմակերպչական միջոցառումներից (զորավարժություններից)։

Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ դեպքի համար Հայաստանն ու Ռուսաստանն ունեն զորքերի հատուկ (միացյալ) խմբավորում՝ միավորված կառավարման համակարգով և գործողությունների պլաններով, ինչը թույլ է տալիս ավելի առավել ճշգրիտ և բազմատարբերակ ձևով հետ մղել սպառնալիքները։ Ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները կանոնավոր կերպով տագնապի ազդանշանով հարյուր կմ-անոց երթեր են կատարում դեպի Բաղրամյան զորավարժարան՝ ՀՀ ՊՆ զորքերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման վայր:

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

Զորավարժությունների համար սցենարներ հորինել պետք չէ, չէ՞ որ հարևանությամբ պարբերաբար անցկացվում են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի», «Ձմեռ-2021»-ի տիպի զորավարժություններ, որոնց նպատակն է շտաբային պլանավորման համատեղելիության հասնելը, Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների համակարգումը զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ գործողություններում: Ադրբեջանա-թուրքական նման փոխգործակցությունը վառ արտահայտված հակահայկական ուղղվածություն ունի և շատ մտահոգիչ է Ռուսաստանի համար։ Ազգային անվտանգության խնդիրների լուծման ուղիների մասին Երևանի և Բաքվի պատկերացումները տարբեր են, և հնարավոր են ողբերգական անցյալի կրկնություններ։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական փոխգործակցությունը բազմաչափ է։ Երևանը Մոսկվայից խոշորագույն ռազմական օգնություն ստացողների եռյակում է, և միայն այդ պատճառով է, որ տիրապետում է սպառազինությունների նորագույն նմուշներին՝ բարձր ճշգտության և 100 տոկոսով հուսալի «Իսկանդեր-Մ» ՕՏՏՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա համալիրներ և կապի միջոցներ:

Դաշնակցային հարաբերություններ

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016 թ․-ին՝ կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության առկա և հեռանկարային սպառնալիքները հետ մղելու համար: Միացյալ խմբավորման հիմնական նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա հարձակման կանխարգելումն է, պետական սահմանի պաշտպանությունը։

Խմբավորումը ղեկավարում է միացյալ հրամանատարությունը։ Զորքերի ծավալման և կիրառման որոշումը համատեղ ընդունում են երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները: Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարին կամ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետին (Ռուսաստանի և Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ)։

Զորքերի համատեղ խմբավորման մասին համաձայնագիրը կարգավորում է կողմերի պատասխանատվությունն ու լիազորությունները պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքում, վերաբերում է ուժային կառույցներին, սահմանային, մաքսային կառույցներին և չի դիպչում Հայաստանի պետական անկախությանը, քաղաքական ինստիտուտներին: ԶՄԽ-ի կազմում ներառված ստորաբաժանումներն ապահովվում (ֆինանսավորվում) են այն պետությունների միջոցների հաշվին, որոնց բանակներին նրանք պատկանում են։

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

ԶՄԽ-ի արդյունավետությունը հսկայական նախնական աշխատանքի օրինաչափ շարունակությունն է։ Նկատենք, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների իրավապայմանագրային բազայում շուրջ 200 համաձայնագիր կա, որոնց նպատակներն են երկու պետությունների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը, միջազգային կապերի զարգացումը, ուժային կառույցների միասնական օպերատիվ տարածքը։

ԶՄԽ-ի մասին համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի վերաբերում այլ միջազգային պայմանագրերով Մոսկվայի և Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ավելի վաղ փոխգործակցության այս համակարգը ստուգվել է Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։

321
թեգերը:
զորք, Զորավարժություններ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը

0
Իտալացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն այնքան էլ չեն տառապում կորոնավիրուսային սահմանափակումներից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:

Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:

Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:

Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։

Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3  տարեկան է։

Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

0
թեգերը:
Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը