Ամերիկյան M1A1 Abrams տանկ

«Ռուսաստանի ճանապարհները նրանց կսպանեն»․ ամերիկացիները հիասթափվել են սեփական տանկերից

396
Abrams տանկերի հնարավարությունները, ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, Եվրոպայում սահմանափակ են, հատկապես՝ արևելյան թևում։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Պենտագոնում ահազանգում են․ հայտնի Abrams տանկերը՝ ամերիկյան բանակի գլխավոր հարվածային ուժը, պատրաստ չեն Ռուսաստանի հետ զինված հակամարտությանը։ Պարզվել է, որ վերջին մոդիֆիկացիան հարմարեցված չէ Արևելյան Եվրոպայում մարտական գործողությունների համար։ Ինչն է այդ մեքենայի խնդիրը՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Չափազանց ծանր են

M1 Abrams-ը ԱՄՆ-ի ցամաքային ուժերի սպառազինության թվում է արդեն ավելի քան 40 տարի։ 1980թ․-ից սկսած ավելի քան տասը հազար այսպիսի տանկ է արտադրվել, մոտ վեց հազարն այս պահին գործող են։ «Աբրամսները» կռվել են Իրաքում, Աֆղանստանում, Եմենում և իրենց լավ են ցուցաբերել մարտադաշտում․ զրահապաշտպանությունը բավականացնում էր հակառակորդի հակատանկային միջոցների կրակին դեմառդեմ դիմադրելու, իսկ զենքի հզորությունը՝ ցանկացած թիրախի վստահ ոչնչացման համար։

«Աբրամսները» բազմիցս նորացվել են՝ ուժեղացրել են զրահածածկը, նախագծում նոր լուծումներ են ներդրվել, կատարելագործել են տանկային սարքավորումները։ Սակայն այդ ամենը զգալիորեն ծանրացրել է տանկը։ Անցած տարվա ամռանից գործածվող վերջին՝ M1A2 SEP V3 մոդիֆիկացիայի մարտական զանգվածը մոտենում է 68 տոննայի, ինչը համեմատելի է Երկրորդ համաշխարհայինի տարիների «Tiger-II» ծանր գերմանական տանկի հետ։ Պենտագոնի փորձագետների կարծիքով՝ դա լրջորեն բարդացնում է շահագործումը։

«Abrams M1A2 SEP V3 տանկերի արդիականացման ծրագիրը կասկած է հարուցում,-ասված Է ԱՄՆ-ի Շահագործման փորձարկումների և գնահատման վարչության (Operational test and evaluation) վերջին զեկույցում,-մեքենայի զանգվածի զգալի աճը նվազեցնում է շարժունակությունը: Տակտիկական կամուրջները չեն դիմանում M1A2 SEP V3-ին, մարտական վերանորոգման և տարհանման մեքենաները և նույնիսկ ծանր բանակային տրանսպորտային տեխնիկան չեն կարողանում տեղափոխել դրանք»։

Չափսերի հարց է

Այս ամենը, ամերիկացի փորձագետների կարծիքով, սահմանափակում է «Աբրամսների» հնարավորությունները Եվրոպայում, հատկապես՝ արևելյան թևում։ Փորձագետները նշում են, որ տեղի կամուրջներն ու ճանապարհները նախատեսված չեն այդքան ծանր տեխնիկայի համար։ Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի դեպքում տանկային բրիգադների մարտական խմբերը պետք է արագ կերպով հսկայական տարածություններ հաղթահարեն։ Եվ հենզ զրահատեխնիկայի լոգիստիկան կարող է գլխավոր խոչընդոտ դառնալ Պենտագոնի ռազմագետների համար։

ԱՄՆ–ՌԴ հարաբերությունները կհարթվե՞ն. ինչ կփոխի ՌՀՍ պայմանագրի երկարաձգումը

Այժմ «Աբրամսները» քաշով զիջում են միայն գերմանական Leopard 2A7-ին (68,5 տոննա)։ Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի երկու ամենահզոր պետությունները Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում հազիվ թե կարողանան ակտիվ հարձակողական գործողություններ իրականացնել։ Արևելաեվրոպական երկրների տրանսպորտային ենթակառուցվածքի ամրապնդման պլանները ՆԱՏՕ-ում բարձրաձայնել են դեռևս 2017-ին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ պետք է վերանայել ճանապարհների և կամուրջների նկատմամբ պահանջները:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին լրացուցիչ ուժերի ծավալման ժամանակ առաջացած խնդիրների մասին: Այսպես, ամերիկյան ծանր զրահատեխնիկան Լեհաստան տեղափոխելու ժամանակ որոշ մարտական մեքենաներ պարզապես  չէին տեղավորվում երկաթուղային կայարաններում։ Մասնավորապես, Լեհական Կովալևո-Պոմորսկ քաղաքում կառամատույցին մոտենալիս քիչ էր մնում շարքից հանեին մի քանի տանկ, որոնք կառչել էին երկաթբետոնե կոնստրուկցիայի հենարաններից:

Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները

Բացի այդ, հնարավոր է բարդություններ առաջանան «Աբրամսները» ԱՄՆ-ից տեղափոխելիս։ Ամերիկյան ամենախոշոր բեռնատար ռազմական-տրանսպորտային C-5 ինքնաթիռում տեղավորվում է միայն մեկ արդիականացված տանկ։ Նշենք, որ ռուսական տեխնիկայի մարտական զանգվածի նկատմամբ պահանջներն շատ ավելի խիստ են. նորագույն Т-90М-ը կշռում է ընդամենը 48 տոննա, իսկ հեռանկարային Т-14 «Արմատան»-ն՝ մոտ 55 տոննա:

Երրորդ մոդիֆիկացիան

M1A2 SEP V3-ը ծանրացել է բազմաթիվ բարելավումների ու մշակումների արդյունքում։ Օժանդակ ուժային կայանքն այժմ զրահապատ է և տեղակայված է հետնամասում․ դա արել են, որպեսզի ավելացնեն մեքենայի պաշտպանվածությունը մոտ տարածությունում խոշոր տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև փոքր տրամաչափի ավտոմատ զենքերից:

SEP մոդիֆիկացիան հայտնվել է Իրաքի պատերազմից հետո։ Մարտական գործողությունները ցույց են տվել, որ քաղաքային կառուցապատման պայմաններում զրահատեխնիկան խիստ խոցելի է շենքերի վերին հարկերից գնդակոծման դեպքում։ Շատ վտանգավոր են ճամփեզրերին տեղադրվող ինքնաշենք պայթուցիկ սարքերը։

Ուստի M1A2 SEP V3-ի դեպքում լրջորեն ավելացրել են դիմային զրահի հաստությունը, ավելացրել են կառուցվածքի կայունությունը ականների պայթյունների նկատմամբ։ Ակտիվ պաշտպանության Trophy իսրայելական համակարգն ունակ է խոցել տանկին մոտեցող ցանկացած մինչձայնային զինամթերք։ Բայց մեքենայի քաշը կտրուկ ավելացել է։

Նախորդ տարբերակների մարտական հավաքածուն ֆուգասային զինամթերք չի ներառել։ Համարվում էր, որ դրանց փոխարինում են մանրագնդակային և բազմանպատակային ռումբերը։ Արդյունքում «եռյակը» ստացավ M1147 զինամթերք՝ հագեցած ծրագրավորվող պայթուցիչով, որն օգտագործվում են որպես շրապնել (կլոր փամփուշտներով լիցքավորված հրանոթային արկ-խմբ.) բետոնածակիչ կամ ֆուգասային մարտական բաղկացուցիչով։

Պատմական փորձը

Դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է General Dynamics Land Systems կոնցեռնի հետ 4,62 միլիարդ դոլար պայմանագրի մասին՝ Abrams տանկերը մինչև M1A2 SEP V3 մակարդակի մոդեռնիզացնելու համար։ Ինչպես երևում է՝ գեներալներին չեն շփոթեցնում վաշինգտոնյան վերլուծաբանների նախազգուշացումները։ Կամ էլ նրանք պատրաստվում են ավելորդ քաշի խնդիրը լուծել նոր, հատուկ տրանսպորտային միջոցներ ստեղծելով։

Ինչպես հայտնի է՝ ռուսական ճանապարհները հաճախ են խանգարել օտար նվաճողներին։ 1941թ․-ի աշնանը ցեխն ու խորհրդային ճանապարհային ենթակառուցվածքի առանձնահատկությունները լրջորեն արգելակեցին վերմախտի տանկային «սեպերի» առաջխաղացումը դեպի Մոսկվա։ Հետագայում Հիտլերի զորահարմանատարներն իրենց բոլոր անհաջողությունները վերագրեցին վատ ճանապարհներին։

«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին

«Առավոտյան բավականին արագ ենք ընթանում, հետո նորից սկսվոմ են ճանապարհային տանջանքները,- «Հաղթանակների ստվերում» գրքում հիշում է գերմանացի դաշտային վիրաբույժ Հանս Կիլիանը։-Ճանապարհները լրիվ հեղեղված են ու ցեխի մեջ կորած, հրետանին էլ իր հերթին մի լավ գնդակոծել է գրոհի երթուղին։ Պայթած արկերի փոսերը, որոնց խորությունը որևէ մեկին հայտնի չէ, պռնկեպռունկ լցված են ցեխով։ Պետք է անշտապ ընթանալ և անընդհատ ուշադիր լինել, որ դրանցից մեկի մեջ չընկնես»։

Արժե, որ Պենտագոնի զորահրամանտարները հիշեն նախորդ նվաճողների ագրեսիվ պատերազմների անհաջող փորձի մասին։ Թեև Խորհրդային Միությունն այլևս չկա, Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր երկիրը՝ անկանխատեսելի կլիմայով։

396
թեգերը:
Ճանապարհ, Պենտագոն, Ռուսաստան, ԱՄՆ, տանկ
Ըստ թեմայի
Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը
«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը
«Ամեն ինչ դրան էր տանում»․ ինչո՞ւ է ամերիկյան ծովային հետևակը հայտնվել Հյուսիսում
Երգչուհի Մաքսիմ

Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

421
38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

421
թեգերը:
կոմա, բժիշկ, Ալսու
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն ասել է` ովքեր կլինեն «Եդինայա Ռոսիայի» ցուցակի առաջին հնգյակում

309
(Թարմացված է 21:01 19.06.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հանդես է եկել ծրագրային հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 19-ին, հանդես գալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության հոբելյանական 20-րդ համագումարում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ անձանց անունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի վարկածով՝ այդ ցուցակում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, «Համառուսական ազգային ճակատի» (ОНФ) կենտրոնական շտաբի համանախագահ, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելնա Շմելևան և ՌԴ-ի երեխայի իրավունքների հարցով լիազոր Աննա Կուզնեցովան, ինչպես նաև թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Նախագահը խոսել է կուսակցության կազմը նորացնելու, երիտասարդներին ներգրավելու մասին։

«Կարևոր է, որ կուսակցությունը ձգտում է թարմացման, իր շարքերը համալրում է ոչ թե պլանային բաշխմամբ, ոչ թե անկետաներով, այլ հենվում է նրանց վրա, ովքեր իրենց դրսևորում են գործում, կենդանի աշխատանքում, այդ թվում՝ համաճարակի շրջանում պատասխանատվություն է վերցնում, վերցրել իր վրա, գնում է այնտեղ, որտեղ մասնակցություն և օգնություն է անհրաժեշտ, որտեղ կոնկրետ մարդու ուժերն են անհրաժեշտ, նրա գիտելիքը, հանրությանը ծառայելու ցանկությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

Պուտինը հիշեցրել է նաև, որ «Եդինայա Ռոսիան» ազդեցիկ կուսակցություն է և պահանջները նրանից հատկապես շատ են լինելու։

«Ձեզնից, բնականաբար, հատուկ պահանջներ կլինեն։ Եվ դա արդարացի է։ Դուք ազդեցիկ քաղաքական կուսակցություն եք, նշանակում է՝ պատասխանատու եք ամեն ինչի համար»,-ասել է Պուտինը։

Ուստի, ինչպես ավելացրել է ՌԴ նախագահը, «պետք է պատրաստ լինել ոչ միայն հարմար, շահեկան թեմաներով խոսակցության, այլև տհաճ գնահատականների»։

Պետդումայի պատգամավորների ընտրությունները կկայանան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: Դուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով. տեղերի կեսը՝ 225–ը, ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսը՝ 225–ը, միամանդատ ընտրատարածքներով։

Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Պուտինի հետ

309
թեգերը:
Պետդումա, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները

305
(Թարմացված է 08:01 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.03%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 08։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1997-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե (54.03%),

«Հայաստան» դաշինքը՝ 265 185 (20.97%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 65 936 (5.21%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 065 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 401 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 487 (1.54)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

305
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել