Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Նրանց որևէ առիթ է պետք, եթե չկա՝ կհորինեն. Զախարովան՝ հավանական պատժամիջոցների մասին

88
(Թարմացված է 14:12 03.02.2021)
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնու գործի կապակցությամբ Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, հայտարարել է, որ նման քայլերի համար այդ երկրներին առիթ պետք չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք թքած ունեն հարցի էության վրա, դա հաստատ է։ Նրանց որևէ առիթ է պետք։ Եթե կա, նրանք այն դուրս կբերեն ամենամութ անկյունից, եթե չկա՝ կհորինեն կամ կստեղծեն: Սա մարտավարություն է, որը եղել է 2020թ․-ին, 2016-ին, 2011-ին։ Զսպման փորձի այս քաղաքականությունն իրականացվում է արդեն երկար տարիներ։ Եվ մենք տեսնում ենք, որ նրանք միանգամայն տարբեր առիթներ են օգտագործում։ Նրանց պետք չէ իմանալ իրականությունը, խորանալ հարցի էության մեջ, հասկանալ», — ասել Է դիվանագետը «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել չեղարկել Նավալնու պայմանական ժամկետը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել 3,5 տարի ժամկետով բանտարկությամբ՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Դրանից հետո շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել նրան։

Եվրոպան փորձում է փրկել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու իր ապագան

Ավելի վաղ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին ԱԳՆ-ն խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ այդ թեմայով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները կարծես «պատճենահանող սարքից են գալիս»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում մտադիր չեն ականջալուր լինել Նավալնիի մասին արտերկրից հնչող հայտարարություններին:

Դատարաններն արդեն երեք անգամ քննել են Նավալնու պայմանական ժամկետը իրական ժամկետով փոխարինելու մասին ՊԿԴԾ-ի(Պատժի կատարման դաշնային ծառայություն) հայտերը և ամեն անգամ մերժել են՝ միայն երկարացնելով փորձաշրջանը։ Բայց միայն վերջին երեք տարիների ընթացքում, ըստ ՊԿԴԾ-ի, Նավալնին առնվազն 60 անգամ չի ներկայացել քրեակատարողական տեսչությանը (նա պարտավոր է դա անել ամիսը երկու անգամ) և բազմաթիվ վարչական պատիժներ է ստացել՝ խոշոր տուգանքներից մինչև ձերբակալություններ:

Այդ փաստերից յուրաքանչյուրն առանձին-առանձին և բոլորը միասին, ըստ օրենքի, դատապարտյալին սպառնում են զրկել ժամկետը պայամանական անցկացնելու արտոնությունից։ Այդ միջոցը Ռուսաստանում բավականին հաճախ է կիրառվում․ միայն նախորդ տարի պայմանական ժամկետն իրականով են փոխարինել 11,3 հազար, իսկ 2019թ․-ին՝ ավելի քան 15 հազար մարդու դեպքում։

Պնդումները, թե Նավալնուն հետապնդում են բացառապես քաղաքական գործունեության համար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերքել է. Ստրասբուրգը «Իվ Ռոշե»-ի գործով քաղաքական ենթատեքստ չի հայտնաբերել (հենց այդ գործով էր բողոք ներկայացվել), թեև տնային կալանքի համար փոխհատուցման որոշում է կայացվել, որն ամբողջությամբ վճարվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից:

88
թեգերը:
Մարիա Զախարովա, Ռուսաստան, պատժամիջոցներ, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը
ՄԱԿ-ը Երևանի և Բաքվի հետ կհամաձայնեցնի գնահատող առաքելության գործուղումը Ղարաբաղ. Զախարովա
Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

0
Ռուսաստանի ԶՈւ կոշտ գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ կաշկանդված են ուժերի և միջոցների մանևրի հարցում։

Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի հրթիռային, հրետանային և դեսանտային նավերի տեղափոխությունը Սև ծով, ցույց է տալիս Ռուսաստանի պատրաստականությունը` օպերատիվ կերպով կասեցնելու ցանկացած սպառնալիք հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ։ Եթե համեմատենք Սև ծովը շախմատի խաղատախտակի հետ, ապա ՌԴ–ն ավելի շատ խաղաքարեր ունի, և դրանք զգալիորեն արդյունավետ են Արևմուտքի առաջարկած ռազմական–ռազմավարական խաղում։

Կասպից նավատորմի 15 նավերից կազմված խումբը ապրիլի 17–ի առավոտյան Կերչի նեղուցով անցել է Ղրիմի կամրջի տակով և ուղևորվել Սև ծովի կոնկրետ շրջան։ Ջոկատը կատարել է միջնավատորմյան անցում, հաղթահարել Վոլգա–Դոն ջրանցքի 13 ջրարգելակ և անցել Սևծովյան նավատորմի օպերատիվ ենթակայության տակ։

Նույն օրը Բոսֆորի նեղուցից Սև ծով են մտել Հյուսիային նավատորմի երկու մեծ դեսանտային նավեր` «Ալեքսանդր Օտրակովսկին» և «Կոնդոպոգան», ավելի ուշ` Բալթյան նավատորմի ևս երկու նմանատիպ նավ։

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի ուժերը Սևծովյան նավատորմի (ՍՆ) հետ փոխազդեցությամբ մասնակցում են լայնածավալ զորախաղերի` պայմանավորված պատասխանատվության գոտում բարդ իրադրությամբ։ Եվ կարող են «Կալիբր» թևավոր հրթիռներով «լիբիական սցենար» կամ «փոթորիկ անապատում» իրագործել 2000 կմ շառավղով, այսինքն ոչնչացնել ագրեսորին ցանկացած եվրոպական երկրի տարածքում։

Բայդենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

Ներգրավված են նաև Սևծովյան և Կասպից նավատորմերի ծովային հետևակի և առափնյա զորքերի ստորաբաժանումները։ Ռուսաստանի հարավարևմտյան ափերի մոտ են նետվել Օդային–դեսանտային զորքերի երեք դիվիզիաներ և համազորային ուժեր, Հարավային ռազմական օկրուգի հարվածային ավիացիան։ Ղրիմի զորքերի խմբավորումը ցամաքում և օդում մշակում է հնարավոր հակառակորդի ծովային և օդային դեսանտների «թեժ հանդիպում»։

Արևմուտքի ճնշման պատասխանը

Արևելյան Եվրոպայում ընթանում են ԱՄՆ բանակի Defender Europe 21  զորավարժությունները` 26 երկրների 30 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Սևծովյան շրջանում ակտիվ փուլը նախատեսված է մայիսին։ Այդ ընթացքում կժամանեն բրիտանական մարտական նավերը` ականակիր և հետախուզանավ` զինված ամերիկյան հակահրթիռային «Գարպուն» հրթիռներով, Sea Wolf զենիթահրթիռային համալիրներով։ Հայտնի է, որ բրիտանական ռազմածովային ուժերի նավերը սևծովյան ջրային տարածությունում պատրաստ են աջակցել F-35 բազմաթիրախային կործանիչ–ռմբակոծիչներին Միջերկրական ծովում գտնվող «Եղիսաբեթ թագուհի» ավիակրից։

Դոնբասում իրավիճակի լուրջ սրման ֆոնին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները Ուկրաինային սադրանքների են դրդում նաև Ղրիմի հարցում։

Ռուսաստանի զինված ուժերը կանխարգելիչ կերպով կասեցնում են Ղրիմի ափերի և Կերչի նեղուցի (կամրջի) նկատմամբ «Եվրոպայի պաշտպանների» բոլոր մոտեցումները: Պլանային զորավարժությունների հետ կապված` Ռուսաստանը 2021թ–ի ապրիլի 21–ից հոկտեմբերի 31–ը փակում է Սև ծովի մի քանի շրջաններն օտարերկրյա ռազմածովային ուժերի համար։

Խոսքը երեք նավարկելի հատվածների մասին է. Ղրիմի հարավային ափի մոտ (Սևաստոպոլից մինչև Գուրզուֆ), Կերչի թերակղզու ափերի մոտ և Ղրիմի արևմտյան ծովային հատվածում։ Նշենք, որ բոլոր սահմանափակումները գործում են Ռուսաստանի տարածքային ջրերի ներսում, խստորեն համապատասխանում են միջազգային կանոններին և չեն խոչընդոտում Կերչի նեղուցում քաղաքացիական նավագնացությանը։

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

«Ճգնաժամային տարածաշրջանում» Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ–ի ստանդարտ զորավարժություններին Ռուսաստանը պատասխանում է Ղրիմի ափերի մոտ հզորագույն նավային հարվածային խմբավորում ստեղծելով, որը հագեցած է գերճշգրիտ թևավոր հրթիռներով, ՍՆ և Հարավային ռազմական օկրուգի «օդային ռազմանավատորմ» ձևավորելով և համոզիչ կերպով ցուցադրում է իր հնարավորությունները։

Ավելի վաղ Սև ծովի ջրային տարածության վրա մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի և Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները. Սու–24Մ և Սու–34 ճակատային ռմբակոծիչները, Սու–27ՍՄ և Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչները մշակում են հրթիռների գործարկում և ծովային թիրախների ռմբակոծություն հնարավորինս ցածր բարձրությունների վրա, ինչպես նաև լուծում Սևծովյան նավատորմի նավերը ծածկելու և ուղեկցելու խնդիր։

Ռուսաստանի Զինված ուժերի ընդգծված գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ սահմանափակ են ուժերի և միջոցների զորախաղում։ Defender Europe 21–ի պլանները հավանաբար կարիք կլինի շտկել, բայց ՆԱՏՕ–ի «ավագ գործընկերների» հեղինակությունը կտուժի։ Այստեղից էլ` Պենտագոնի տագնապալի հայտարարությունները «նավագնացության ազատությունը» ոտնահարելու մասին։ Ակնհայտ է, որ հոկտեմբերին տարածաշրջանային իրավիճակը կկարգավորվի։

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

0
թեգերը:
ՆԱՏՕ, Սև ծով, նավատորմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞
Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Սուպեր Ժորիկը նոր ռեկորդներ է սահմանում

8
(Թարմացված է 23:04 19.04.2021)
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը մոտ 30 մլն դիտում է գրանցել։ Հումորիստը շտապել է հետևորդներին ուրախացնել նորությամբ և տեսահոլովակով։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ սուպեր Ժորիկը, ռեկորդներ է սահմանում նոր՝ «Չաո-Չաո» տեահոլովակով։ Այն ընդամենը մեկ շաբաթում գրանցել է ավելի քան 30 միլիոն դիտում: Հումորիստը որոշել է Instagram-ում իր հետևորդներին ուրախացնել՝ տեղադրելով տեսահոլովակի իր տարբերակը։

«Ընկերներ, սուպեր Ժորիկն արդեն 30 միլիոն դիտում ունի։ Շնորհակալություն նման ակտիվության համար։ Ամբողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում լիցքավորվեք այդ պարի էներգիայով»,- գրել է նա։

Օգտատերերը բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել։

«Իմ երեխաներն են ձեր դիտումներն ապահովում», «Բավական է Միշան հոնքը բարձրացնի, համարը պատրաստ է», «Դիտումներից միլիոնն իմն է», «Աստղը ցնցվա՞ծ է», «Միջին վիճակագրական վագր»։

Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում հանդես գալու տարիներին: Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է տարեկան 2,2 մլն դոլար:

8
թեգերը:
տեսահոլովակ, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները պարտքերի դիմաց զիջել են իրենց վերջին ֆիլմի իրավունքները
«Ցավոք, հասկանում է». Մարտիրոսյանը խոսել է կնոջ հայերենի իմացության ու հայերի պաթոսի մասին
«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել