Վիտալի Միլոնով

Ռուս դիվանագետին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Միլոնովի` ԼՂ–ի մասին հայտարարությունների պատճառով

479
(Թարմացված է 21:36 26.01.2021)
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն Ադրբեջանի «սև ցուցակում» է ընդգրկվել Արցախ այցելելու պատճառով։ Սակայն Բաքուն դրանով չի սահմանափակվել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը (դեսպանին ժամանակավորապես փոխարինողը. խմբ.) կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արտահայտությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պետդումայի «Единая Россия» (Միասնական Ռուսաստան) իշխող կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովը հայկական «Դիրքորոշում» հաղորդման եթերում որոշ արտահայտություններ է թույլ տվել, որը դուր չի եկել Բաքվին։ Նա մասնավորապես ասել է. «Լուրջ սխալների պատճառով հինավուրց հայկական հողն անցել է վայրենիներին, որոնք կռվում են նույնիսկ դիակների դեմ»։

«Միլոնովն անընդունելի արտահայտություններ է օգտագործել Ադրբեջանի պետության և ժողովրդի հասցեին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում Միլոնովի արարքը ևս մեկ սադրիչ քայլ են անվանել: Ըստ հաղորդագրության` Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հավատացրել է, որ պատգամավորի կարծիքը չի արտացոլում Մոսկվայի պաշտոնական կարծիքը։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն Ադրբեջանի «սև ցուցակում» էր ընդգրկվել Արցախ այցելելու պատճառով։ Նա պատերազմի օրերին այցելել էր ոչ միայն Ստեփանակերտ և Շուշի, այլև մեկնել էր առաջնագիծ։

Ադրբեջանցիները Արցախ այցելելու համար սպառնում են Միլոնովի ընտանիքին

479
Ըստ թեմայի
Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ սահմանազատում չի եղել․ որ քարտեզի մասին է խոսում Ավինյանը
Արցախն Աստծունն է. ինչպես հայ ուսուցչին հաջողվեց փրկվել ադրբեջանական գերությունից
«Խոշտանգեք սպանելուց առաջ». Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների հայատյաց գրառումները
Կոնստանտին Զատուլին

Ռուսական զենքն ինքն իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին

9
(Թարմացված է 16:25 03.03.2021)
Ռուս պատգամավորը համոզված է, որ ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։

Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:

Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։

«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։

«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության  և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։

 «Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։

 «Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։

ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

Հեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

9
թեգերը:
Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր, Արցախյան պատերազմ, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

93
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

93
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

0
Տեսագրությունում երևում է, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, իսկ Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակել են, որպեսզի ՀՀ վարչապետի ավտոշարասյունն անցնի այդ հատվածով։
0