Հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիր

«Հաշվի ենք առել բոլոր սպառնալիքները»․ ինչպիսին կլինի Ռուսաստանի նոր օդային զենքը

355

Տու-160 և Տու-95 ռազմավարական հրթիռակիրներն առայժմ մնում են Ռուսաստանի միջուկային եռամիասնության գլխավոր օդային փաստարկը, սակայն, չնայած կանոնավոր արդիականացմանը, դրանց ռեսուրսը սահմանափակ է: Այդ մեքենաներին փոխարինելու կգա հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրը (ՀԱ ՀԱՀ - ПАК ДА)։ Պաշտպանության նախարարությունն արդեն կողմնորոշվել է դրա տեսքի հարցում, իսկ շարժիչի փորձարկումներին ձեռնամուխ կլինեն 2021-ին։ Այն մասին, թե ինչպիսին կլինի նոր «ստրատեգը»՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում:

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Սավառնող թևը

Պաշտպանության նախարարությունում ակնկալում են, որ ՀԱՀ -ը շարք կմտնի գործող պետական ծրագրի շրջանակներում, այսինքն ՝ մինչև 2027-ի վերջը։ Զինվորականները հաստատել են նոր ինքնաթիռի էսքիզը, համաձայնեցրել են դրա առանձնահատկությունները և ստորագրել են արտադրության համար անհրաժեշտ բոլոր պայմանագրային փաստաթղթերը։

Ռմբակոծիչի փորձնական նմուշը կառուցելու մեկնարկի մասին հայտնի է դարձել անցած տարվա մայիսին, իսկ դեկտեմբերին տեղեկություն տարածվեց դրա համար հավաքված առաջին շարժիչի մասին: «ОДК-Кузнецов» ձեռնարկության կառավարիչ-տնօրեն Ալեքսեյ Սոբոլևը պատմել է, որ «ՌԴ արտադրանք» ինդեքսով ուժային կայանքը ստեղծվել է «երկաթի մեջ» և պատրաստվում է ստենդային փորձարկումների, որոնք նախատեսվում են տարեսկզբին:

Զուգահեռաբար հավաքում են ևս մի քանի շարժիչներ․ դրանք կփորձարկվեն ինչպես բարձրության պայմանները վերարտադրող ստենդի վրա, այնպես էլ թռչող լաբորատորիայում։

Նախագիծը գաղտնի է, բաց հասանելիությամբ տեղեկատվությունը դեռ շատ քիչ է։  Հայտնի է, որ հեռանկարային ինքնաթիռում լայնորեն կիրառել են, այսպես կոչված, սթելս-տեխնոլոգիաներ։ Ավելի հզոր, արդյունավետ և տնտեսող շարժիչները թռիչքի տևողությունը կավելացնեն մինչև 30 ժամ (Տու-160-ի դեպքում՝ 25 ժամ):

Կոնստրուկտորներն ընտրել են ֆյուզելյաժի (ինքնաթիռի կորպուսի) մեկ այլ սխեմա՝ ՀԱ ՀԱՀ -ն ստեղծվում է «թռչող թևի» սկզբունքով։ Դա կընդլայնի մարտական հնարավորությունները և կբարելավի մանևրայնությունը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու Վլադիմիր Պոպովը, նման կառուցվածքը ենթադրում է նաև ցածր տեսանելիություն:

Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ

«Ֆյուզելյաժ, որպես այդպիսին, չկա, բեռը հավասարաչափ բաշխված է թևի վրա,-ասում է նա,-կախովի սարքավորումներ չեն լինի, օդակլանող-արտամղող սարքերը խորը կթաքցնեն ներսում, իսկ թևի լայն հետևամասը ծածկելու են տաք արտանետվող գազերը: Բացի այդ, կառուցվածքը թույլ կտա ավելի շատ վառելիք, զինամթերք և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ վերցնել»։

Կատարելագործված «միջուկը»

ՀԱ ՀԱՀ-ն հագեցած է ամենաժամանակակից էլեկտրոնիկայով, ընդ որում՝ մի քանի տասնամյակի համար արդիականացման հնարավորությամբ։

«Նախկինում էլ այդպես է եղել, մեր «Տու-95» «ստրատեգները» գոյություն ունեն արդեն կես դարից ավելի, բայց դրանք մինչև օրս լուծում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները», — ընդգծել է Պոպովը: Էլեկտրոնային սարքավորումները և ավտոմատացված համակարգերը զգալիորեն կբարձրացնեն մանևրայնությունը և կթեթևացնեն ինքնաթիռի կառավարումը:

«Անգլիացիները ժամանակին ունեցել են «Վուլկան» ռազմավարական ռմբակոծիչ, որը կառուցվել է «թռչող թևի» սխեմայով, — հիշեցնում է Պոպովը,-բայց դրանից հրաժարվել են, այդ թվում՝ օդաչուական կառավարման բարդության պատճառով։ Չէ՞ որ այդ ժամանակ միայն ձեռքով կառավարում կար։ Իսկ ՀԱ ՀԱՀ -ում շատ գործողություններ կատարվելու են ինքնակառավարմամբ»։

Ֆյուզելյաժի պատրաստման համար կօգտագործվեն նորագույն համաձուլվածքներ և համակցություններ։ Վերջին տասնամյակների ընթացքում գիտնականները բավական առաջ են շարժվել նվազ տեսանելիություն և ավելի մեծ ամրություն ունեցող ավիացիոն նյութերի բնագավառում, ինչը շատ կարևոր է, երբ անհրաժեշտ է օդ բարձրացնել մի քանի հարյուր տոննա մետաղ, թռչել դրա հետ, մանևրել և դիմակայել մեծ ծանրաբեռնվածությանը:

Միևնույն ժամանակ փորձագետները վստահ են, որ հեռանկարային ռմբակոծիչը, ամենայն հավանականությամբ, կպատրաստվի մինչձայնային՝ մոտ հազար կմ/ժ հածանավային արագությամբ, առավելագույնը՝ գրեթե ձայնի արագությամբ:

«Երբ կայունացուցիչ չկա, դժվար է փոխհատուցել տարբեր վայրասլաց կամ պտուտակային պահերը»,-պարզաբանել է Պոպովը,-բայց կոնստրուկտորները որոշակի փոխզիջում են գտել։ «Թռչող թևի» մեծ մակերևույթը թույլ կտա գործել ցածր բարձրությունների վրա և մանևրայնություն պահպանել երկրի մոտ, իսկ 20 կմ բարձրության վրա, որտեղ օդը խիստ նոսր է, թևը բավարար ամբարձիչ ուժ կստեղծի: Ռմբակոծիչը կարող է չափազանց ցածր թռչել՝ տեղանքի ռելիեֆը շրջանցելով, հարվածներ հասցնել «դարան»- ից, ինչպես նաև արդյունավետ գրոհել հակառակորդի վրա ստրատոսֆերային շերտերից»։

Սառը պատերազմի վետերանները

Սակայն հեռանկարային «ստրատեգի» սերիական արտադրության և զորքերին զանգվածային մատակարարման մասին դեռ վաղ է խոսել։ Առայժմ շարունակվում է ժամանակի փորձությունն անցած հրթիռակիրների կատարելագործումը։ Այսպես, 2021-ին պետք է սկսվեն խորը արդիականացված Տու-160Մ ռմբակոծիչների մատակարարումները օդատիեզերական ուժերին: Առաջիկա յոթ տարվա ընթացքում նման մեքենաների ավիապարկը կաճի մեկուկես անգամ:

Նորացված «Սպիտակ կարապները» ստեղծում են աշխարհի ամենահզոր և խոշոր գերձայնային Տու-160 ինքնաթիռների հիման վրա, որոնք 1970-ականներին մշակվել են որպես պատասխան ամերիկյան B-1 Lancer գերձայնային ռմբակոծիչին: ԽՍՀՄ Ռազմաօդային ուժերը 1992-ին 35 այդպիսի մեքենա ունեին։ Միության փլուզումից հետո 19-ը բաժին հասավ Ուկրաինային: Ռուսաստան վերադարձնել հաջողվել է միայն 8-ը, մնացածը Կիևը որպես թափոն է օգտագործել։

Ռուսաստանում Տու-160-ի արտադրության վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2015-ին: Շարային ռմբակոծիչի հիմքի վրա կառուցված առաջին փորձնական հրթիռակիրը օդ է բարձրացել անցյալ տարվա փետրվարին:  Բոլոր հաջորդները  զրոյից կկառուցվեն։ Դրանք կստանան NK-32-02 նոր շարժիչներ, որոնք 1000 կմ-ով կմեծացնեն թռիչքի երկարությունը: Մշակվել են նաև ժամանակակից բորտային համակարգեր, հսկողության և տեղորոշման միջոցներ, ՌԷՊ համալիրներ և սպառազինության կառավարման համակարգ։

Ռազմավարական ավիացիայի ևս մեկ հնաբնակ է Տու-95 ռմբակոծիչը։ «Արջը», ինչպես նրան անվանում էին ՆԱՏՕ-ում, շարքերում է 1950-ականներից։ Արդիականացված Տու-95ՄՍ-ն թողարկում են 1981-ից. դա աշխարհում միակ և ամենաարագընթաց տուրբոպտուտակային ինքնաթիռն է: Հրթիռակրի առավելագույն արագությունը 830 կմ/ժ է։ Ինքնաթիռը վերցնում է ավելի քան 20 տոննա մարտական բեռ և այն տեղափոխում է տասը հազար կիլոմետր:

Ռուսաստանում սկսել են գերձայնային զենքով երկու սուզանավերի կառուցումը

Ամռանն առաջին թռիչքը կատարեց արդիականացված Տու-95ՄՍՄ «արջը»։ Ինչպես և գերձայնային «հարյուվաթսուներորդները», Տու-95-ը կհամալրեն սպառազինության նորագույն համալիրով և բորտային սարքավորումներով։ Ինքնաթիռը կստանա ավելի հզոր ուժային կայանքներ՝ ավելացված ռեսուրսով։ Ըստ մշակողների՝ արդիականացումից հետո Տու-95-ի մարտական բնութագրերը կրկնակի կաճեն։

355
թեգերը:
սպառազինություն, ինքնաթիռ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան գերձայնային արագություն է զարգացրել
Ով է ստեղծել «Ավանգարդ» գերձայնային զենքը. Պուտինը հայտնել է գիտնականի անունը
100 միլիոնանոց պարադոքս․ ինչու է F-35-ի պոչը պոկվում գերձայնային արագության ժամանակ
Վլադիմիր Պուտին

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները

172
(Թարմացված է 16:20 15.01.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով ժողով է անցկացրել երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովի մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Նշվում է, որ ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության արդիական հացերը։

Ժողովին մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական գործունեության, էկոլոգիայի ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում

172
թեգերը:
Արցախ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Անվտանգության խորհուրդ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում
Հիմնական բանակցողը Փաշինյանն ու Ալիևն են, Պուտինն ընդամենը միջնորդ է. Աբովյան
Rossiya ընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

86
(Թարմացված է 16:19 15.01.2021)
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն իր ֆեյսբուքյան էջում։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար առաջարկվում է դիմել ավիաընկերությանը:

Վրացական ավիաընկերությունը ժամանակավոր չարտերային չվերթեր է իրականացնում Երևանով Մոսկվա

86
Ըստ թեմայի
Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. առնվազն 50 զոհ կա
Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Մոսկվայից և Կալուգայից` Երևան ու Գյումրի. հայտնի են առաջիկա չվերթերի օրերը
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել