Դմիտրի Կոզակ

«Նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդականները բուռն զրույց են ունեցել

43
(Թարմացված է 12:57 13.01.2021)
Բեռլինում կայացել են «նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդականների բանակցությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik.«Նորմանդական քառյակի» քաղխորհդականների  հանդիպումը Բեռլինում օգտակար է եղել, վերջնական լուծումներ դեռևս չեն գտել, բայց պայմանավորվել են հանդիպել երկու շաբաթ հետո։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։

Կորոնավիրուսի համավարակը, ռուսական պատվիրակության կարծիքով, չի խանգարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղված բանակցային գործընթացին։

«Մեզ շատ չի խանգարում, որևէ սահմանափակում չկա։ Աստված տա, որ բոլորը առողջ լինեն այս բուռն զրույցից հետո»,-ասել է Կոզակը լրագրողներին։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել կարգավորման բոլոր դրույթների մասին։

«Ռուսաստանն առայժմ այնպիսի զգացողություն չունի, որ Կիևը հակամարտության ուժային լուծման ծրագրեր է կազմում։ Զինադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է»,-նշել է Կոզակն ու հավելել, որ Ուկրաինայի կողմից ուժային գործողությունները ինքնասպանություն կլինեին։

Քաղխորհրդականի կարծիքով՝ Գերմանիան և Ֆրանսիան պետք է լրջորեն մտահոգված լինեն Կիևի հետ Դոնբասի կարգավորման հարցով երկխոսության կառուցողականության հարցում։

«Նորմանդական ձևաչափով հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա տեսակոնֆերանսի ռեժիմով»,-նշել է Կոզակը։

Հիշեցնենք, որ «նորմանդական քառյակի»՝ վերջին երեք տարվա ընթացքում առաջին գագաթնաժողովում, որն անցկացվել է Փարիզում 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել և պայմանավորվել են հանդիպել չորս ամիս անց Բեռլինում, որպեսզի շարունակեն Դոնբասի իրադրության կարգավորմանն ուղղված աշխատանքը: Հայտարարության մեջ ասվում էր, որ Մինսկի համաձայնագրերը մնում են որպես հիմք՝ նորմանդական ձևաչափով աշխատելու համար, մինչև 2020 թվականի մարտի վերջ նախատեսվում է ուժերի բաժանում Դոնբասի երեք նոր կետերում:

Քաղաքական խորհրդականների վերջին հանդիպումը «նորմանդական ձևաչափով» տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Բեռլինում:

43
թեգերը:
Ֆրանսիա, Գերմանիա, Դոնբաս, Ռուսաստան, Ուկրաինա
Ըստ թեմայի
Ադրբեջանը մյուս երկրների համար շատ վատ օրինակ է ծառայել. Զատուլին
Ոչ միայն Ղարաբաղը․ գեներալ Իվաշովը խոսել է Ղրիմի հարցում Անկարայի քաղաքականության մասին
Թուրքիայում համաշխարհային պատերազմ է «եփվում»․ Վասերմանը կոչ է արել պատրաստվել վատագույնին
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը. օրակարգը հայտնի է

224
(Թարմացված է 20:04 25.01.2021)
Անցկացվում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին

224
թեգերը:
Զինված ուժեր, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել. վարչապետ
Ղարաբաղում գլխավոր խնդիրը լուծված է. Սլուցկին` Պուտինի գործողությունների մասին
Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ
ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ղեկավարը որոշել է Ղարաբաղ այցելել
Զարիֆն ու Լավրովը

Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ

36
(Թարմացված է 16:28 25.01.2021)
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպելու են Մոսկվայում, այնուհետև Զարիֆն այցելելու է Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:

«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրությունում:

Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ

Զարիֆն այժմ Ադրբեջանում է, իսկ հունվարի 27-ին նա կայցելի Հայաստան:

36
թեգերը:
Սերգեյ Լավրով, Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարարին
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը. ռուս փորձագետի դիտարկումները Զարիֆի այցի մասին
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները