Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը

Մոսկվայում ավարտվել է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

550
(Թարմացված է 19:41 11.01.2021)
Տեղեկացվում է, որ երեք երկների ղեկավարների բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ։ Կրեմլի պաշտոնական կայքը քննարկումներրից որոշ մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այն տևել է ավելի քանի 3 ժամ։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը, ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ եռակողմ հանդիպման արդյունքում նոր հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հետագa զարգացման համար։ Նրա խոսքով` այն կնպաստի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի զարգացմանը։

Ի՞նչ են պահանջում Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվածները. հայտնի է պահանջագրի տեքստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԼՂ հարցով։

Այսօր առավոտյան Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որպեսզի խափանեին նրա թռիչքը, սակայն Փաշինյանին հաջողվեց հասնել օդանավակայան և մեկնել Մոսկվա։

550
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում
Ի՞նչ են պահանջում Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվածները. հայտնի է պահանջագրի տեքստը
Արմեն Սարգսյանը փորձում է քաղաքական գործընթացները տեղափոխել նախագահական նստավայր
Արա Այվազյան, Սերգեյ Լավրով. արխիվային լուսանկար

Գերիների վերադարձ և այլ թեմաներ․ Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

54
(Թարմացված է 20:59 18.01.2021)
Եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում առաջնահերթ է ռազմագերիների, պատանդների անվտանգ վերադարձը հայրենիք։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերին:

«Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարար Այվազյանը խոսել է Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման մասին այն տարածքներում, որոնց ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվել։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածությունն այդ գործում։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգին։

Գնացածը կորած է. Մարտակերտում կովերն անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում

54
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Արա Այվազյան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Աժ-ում փակ դռների հետևում քննարկել են գերիների վերադարձի հարցը
Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը․ Լավրովը մանրամասներ է հայտնել
Սերգեյ Լավրով. արխիվային լուսանկար

Մենք «պարահանդես գնացող օրիորդ» չենք. Լավրովի հայտարարություններից կարևորագույնները

231
ՌԴ արտգործնախարարի մամուլի ասուլիսը տևեց մոտ երեք ժամ։ Այդ ընթացքում նա Արցախի իրավիճակի վերաբերյալ կարևոր հարցերի պատասխանեց, մի քանի անգամ անդրադարձավ Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցին, ինչպես նաև ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններին։

Մենք «պարահանդես գնացող օրիորդ» չենք

Ալեքսեյ Նավալնու ձերբակալման մասին հայտարարություններով արևմտյան երկրները փորձում են ուշադրությունը շեղել այն ճգնաժամից, որում հայտնվել է զարգացման լիբերալ մոդելը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հիմա կառչել Նավալնու` ՌԴ վերադարձի մասին երեկվա նորությունից։ Զգացվում է, թե ինչպիսի ուրախությամբ են մեկնաբանություններ գրում, ասես մեկը մյուսից կրկնօրինակած լինեն»,-ասաց Լավրովը։

Ռուսաստանի իշխանություններն Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակում ելնում են օրենսդրությունից, այլ ոչ «պարահանդես գնացող օրիորդի» պես` իրենց իմիջի մասին մտահոգությունից։

«Մենք, այնուամենայնիվ, պետք է նախևառաջ զբաղվենք մեր աշխատանքով։ Մեր աշխատանքը կայանում է նրանում, որ իրականացնենք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը», - հայտարարեց Լավրովը:

Նա հավելեց, որ «Նավալնու դեպքը արհեստական և միանգամայն ոչ իրավաչափ արտաքին քաղաքական հնչեղություն է ստացել», իսկ նրա ձերբակալությունը իրավապահ մարմինների իրավասության շրջանակում է»։

Պատասխանելով Նավալնու վերաբերյալ հերթական հարցին՝ ՌԴ արտործնախարարն ասաց, որ Գերմանիայի պատասխանները Ալեքսեյ Նավալնու գործով Ռուսաստանի հարցումներին` չեն պարունակում իրեղեն ապացույցներ թույնի հետքերով շշերի, թունաբանական եզրակացության պատճենների, կենսափորձանմուշների կամ դրանց անալիզի արդյունքների մասին: Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում ԳՖՀ-ն իրեն բռի կերպով է պահում Ռուսաստանի հետ. Մոսկվան այդ տոնով չի խոսելու։

Լավրովը նաև հիշեցրեց, որ հաղորդումներն այն մասին, որ Նավալնին օգոստոսի 20-ի թռիչքից առաջ Տոմսկի օդանավակայանում թեյ է խմել, նետվել էին հանրային տարածք, սակայն ավելի ուշ հեռացվել են: Դրանից հետո, հիշեցրեց նախարարը, «հայտնվեց շշի մասին վարկածը», որն այնուհետև հանդարտվեց և դրանից հետո ծագեց հագուստի մասին վարկածը:

«Իսկ բոլորովին վերջերս ասվեց (...), որ նրան նախկինում էլ էին փորձել թունավորել, բայց արդյունքում թունավորել էին Յուլյա Նավալնայային։ Եվ ահա, երբ նորանոր հրաշալի փաստերի կուտակումն այսպիսի ծավալ և արագություն է հավաքում, մեր՝ արտաքին քաղաքական գերատեսչության տեսանկյունից, միայն մեկ հարց է մնում․ պարոնայք գերմանացիներ, ֆրանսիացիներ, շվեդներ, կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունը և ներկայացրեք այն անալիզների արդյունքները, որոնք, ձեր պնդմամբ, պարունակում են ինչ-որ, ընդ որում՝ դեռևս անհայտ, քանի որ ՔԶԱԿ-ի ցուցակներում նշված չէ մարտական նյութ»,-նշեց Լավրովը։

Սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանին ապացույցներ ու փաստեր չեն ներկայացնում այն միջադեպերի վերաբերյալ, որոնցում նրան մեղադրում են։ Նա օրինակ բերեց փախստական Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը Լոնդոնում, Սոլսբերիում ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, միջամտությունը ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին:

Baltnews.lv–ի և Sputnik Լատվիայի լրագրողների հետ կապված իրավիճակի մասին

Ռուսաստանի արտգործնախարարը աջակցություն հայտնեց ռուս լրագրողներին, որոնք հետապնդումների են ենթարկվել Լատվիայում և ասաց, որ միջազգային կառույցներից կոնկրետ գործողություններ է պահանջելու․

  • Ուզում ենք գործի դնել մեխանիզմներ, որոնք պետք է խախտում անողից «ձեռք չքաշեն», քանի դեռ խախտումը չի դադարեցվել։
  • Շարունակում ենք միջազգային կառույցներից խելամիտ գործողություններ պահանջել, զուգահեռաբար ուզում ենք ներգրավել ոչ պետական կազմակերպությունները, հնարավոր է` դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան
  • Կօգտագործենք հայրենակիցների իրավունքների պաշտպանության հիմնադրամը, որը կօգնի նաև լրագրողներին
  • Sputnik-ը վայելում է մեր լիակատար աջակցությունը և հայտնի է արևմտյան գործընկերներին

ԱՄՆ նախագահական ընտրությունների տարօրինակ կողմերը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատեց ԱՄՆ նախագահական ընտրությունների որոշ երևույթներ․ քվեաթերթիկները «բռնի ուժով» փոստով ուղարկվում էին ընտրողներին, իսկ սոցցանցերը միակողմանի հանրային կարծիք էին ձևավորում։

«Երբ երկու թեկնածուների համար ձայների ավելի քան տոկոսը փոստով ուղարկված ձայներն են, դա, գիտեք, բավականին լուրջ բան է․․․ «Կոճղերի վրա» քվեարկությունը գույնը կորցնում է ԱՄՆ-ում քվեարկության մեխանիզմի հետ համեմատելիս»,-ասաց Լավրովը։

ԱՄՆ-ում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տեխնոլոգիական հսկաների համար մրցակցությունը ոչ մի լումա չարժե, դա մտահոգություն է առաջացնում։

Այլ հարցեր

Ռուսաստանը ԱՄՆ-ի նոր վարչակազմից կոնկրետ առաջարկներ է սպասում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման և ռազմավարական կայունության երկխոսության վերաբերյալ:

Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանց նպատակը ՌԴ և ՉԺՀ սահմանները պաշտպանող ավիացիայի մարտունակությունն ապահովելն է։

Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ «հնգյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա, հենց որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը թույլ տա:

ՌԴ-ն Սիրիայում ԱՄՆ-ի հետ ռազմական բախումների մեջ չի մտնի, սակայն ամերիկյան կողմից խստորեն պահանջում է ուժ չկիրառել իշխանություններին պատկանող օբյեկտների դեմ։

Ուկրաինայի իշխանությունները պետք է ամոթ զգան այն բանի համար, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով համաձայնեցված գերիների փոխանակումը Կիևի և ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միջև ձգձգվում է՝ հումանիտար նկատառումների հետ չկապված պատճառներով:

Լավրովը հիվանդ է եղել կորոնավիրուսով

Սերգեյ Լավրովի մոտ թեթև ձևով է ընթացել կորոնավիրուսային հիվանդությունը. հակամարմիններ կան։ Իսկ COVID-19-ի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին որոշումը Լավրովը կընդունի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո։

«Ես հակամարմիներ ունեմ, քանի որ թեթև ձևով տարել եմ կորոնավիրուսային վարակը, բայց լսել եմ, որ մասնագետներն անգամ նրանց, ովքել հիվանդացել-առողջացել են, խորհուրդ են տալիս այնուամենայնիվ պատվաստվել․․․ Ես այդ մասին երեկ լսեցի, կխորհրդակցեմ բժիշկների հետ»,-ասաց նախարարը 2020թ․-ի արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում։

Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով

Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ արեց զգացմունքային հայտարարություններ չանել

Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը․ Լավրովը մանրամասներ է հայտնել

Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը

231
թեգերը:
կորոնավիրուս, Ալեքսեյ Նավալնի, ԱՄՆ, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Լավրովը Արա Այվազյանի հետ քննարկել է հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը
Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով