ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կօգնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, կօգնի գտնել երկու` հայկական և ադրբեջանական կողմերի շահերից բխող լուծում, որ «չլինեն հաղթողներ ու պարտվողներ»։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
ԽՍՀՄ նախկին առաջնորդը վստահ է, որ հիմա, երբ մարտական գործողությունները դադարեցված են, կարևոր է դրա վրա կանգ չառնելը, նորից խնդիրը տասնամյակներով չլուծված չթողնել։
«Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, սակայն գլխավոր դերակատարները հակամարտության կողմերն են։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են կարգավորմանն ուղղված բանակցություններ անցկացնել։ Լուծումը պետք է բխի երկու կողմերի շահերից, առանց հաղթողների ո պարտվողների», - ասել է Գորբաչովը։
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերին:
«Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Այվազյանը խոսել է Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման մասին այն տարածքներում, որոնց ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվել։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածությունն այդ գործում։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգին։
Գնացածը կորած է. Մարտակերտում կովերն անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում
Ալեքսեյ Նավալնու ձերբակալման մասին հայտարարություններով արևմտյան երկրները փորձում են ուշադրությունը շեղել այն ճգնաժամից, որում հայտնվել է զարգացման լիբերալ մոդելը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հիմա կառչել Նավալնու` ՌԴ վերադարձի մասին երեկվա նորությունից։ Զգացվում է, թե ինչպիսի ուրախությամբ են մեկնաբանություններ գրում, ասես մեկը մյուսից կրկնօրինակած լինեն»,-ասաց Լավրովը։
Ռուսաստանի իշխանություններն Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակում ելնում են օրենսդրությունից, այլ ոչ «պարահանդես գնացող օրիորդի» պես` իրենց իմիջի մասին մտահոգությունից։
«Մենք, այնուամենայնիվ, պետք է նախևառաջ զբաղվենք մեր աշխատանքով։ Մեր աշխատանքը կայանում է նրանում, որ իրականացնենք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը», - հայտարարեց Լավրովը:
Նա հավելեց, որ «Նավալնու դեպքը արհեստական և միանգամայն ոչ իրավաչափ արտաքին քաղաքական հնչեղություն է ստացել», իսկ նրա ձերբակալությունը իրավապահ մարմինների իրավասության շրջանակում է»։
Պատասխանելով Նավալնու վերաբերյալ հերթական հարցին՝ ՌԴ արտործնախարարն ասաց, որ Գերմանիայի պատասխանները Ալեքսեյ Նավալնու գործով Ռուսաստանի հարցումներին` չեն պարունակում իրեղեն ապացույցներ թույնի հետքերով շշերի, թունաբանական եզրակացության պատճենների, կենսափորձանմուշների կամ դրանց անալիզի արդյունքների մասին: Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում ԳՖՀ-ն իրեն բռի կերպով է պահում Ռուսաստանի հետ. Մոսկվան այդ տոնով չի խոսելու։
Լավրովը նաև հիշեցրեց, որ հաղորդումներն այն մասին, որ Նավալնին օգոստոսի 20-ի թռիչքից առաջ Տոմսկի օդանավակայանում թեյ է խմել, նետվել էին հանրային տարածք, սակայն ավելի ուշ հեռացվել են: Դրանից հետո, հիշեցրեց նախարարը, «հայտնվեց շշի մասին վարկածը», որն այնուհետև հանդարտվեց և դրանից հետո ծագեց հագուստի մասին վարկածը:
«Իսկ բոլորովին վերջերս ասվեց (...), որ նրան նախկինում էլ էին փորձել թունավորել, բայց արդյունքում թունավորել էին Յուլյա Նավալնայային։ Եվ ահա, երբ նորանոր հրաշալի փաստերի կուտակումն այսպիսի ծավալ և արագություն է հավաքում, մեր՝ արտաքին քաղաքական գերատեսչության տեսանկյունից, միայն մեկ հարց է մնում․ պարոնայք գերմանացիներ, ֆրանսիացիներ, շվեդներ, կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունը և ներկայացրեք այն անալիզների արդյունքները, որոնք, ձեր պնդմամբ, պարունակում են ինչ-որ, ընդ որում՝ դեռևս անհայտ, քանի որ ՔԶԱԿ-ի ցուցակներում նշված չէ մարտական նյութ»,-նշեց Լավրովը։
Սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանին ապացույցներ ու փաստեր չեն ներկայացնում այն միջադեպերի վերաբերյալ, որոնցում նրան մեղադրում են։ Նա օրինակ բերեց փախստական Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը Լոնդոնում, Սոլսբերիում ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, միջամտությունը ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին:
Ռուսաստանի արտգործնախարարը աջակցություն հայտնեց ռուս լրագրողներին, որոնք հետապնդումների են ենթարկվել Լատվիայում և ասաց, որ միջազգային կառույցներից կոնկրետ գործողություններ է պահանջելու․
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատեց ԱՄՆ նախագահական ընտրությունների որոշ երևույթներ․ քվեաթերթիկները «բռնի ուժով» փոստով ուղարկվում էին ընտրողներին, իսկ սոցցանցերը միակողմանի հանրային կարծիք էին ձևավորում։
«Երբ երկու թեկնածուների համար ձայների ավելի քան տոկոսը փոստով ուղարկված ձայներն են, դա, գիտեք, բավականին լուրջ բան է․․․ «Կոճղերի վրա» քվեարկությունը գույնը կորցնում է ԱՄՆ-ում քվեարկության մեխանիզմի հետ համեմատելիս»,-ասաց Լավրովը։
ԱՄՆ-ում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տեխնոլոգիական հսկաների համար մրցակցությունը ոչ մի լումա չարժե, դա մտահոգություն է առաջացնում։
Ռուսաստանը ԱՄՆ-ի նոր վարչակազմից կոնկրետ առաջարկներ է սպասում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման և ռազմավարական կայունության երկխոսության վերաբերյալ:
Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանց նպատակը ՌԴ և ՉԺՀ սահմանները պաշտպանող ավիացիայի մարտունակությունն ապահովելն է։
Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ «հնգյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա, հենց որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը թույլ տա:
ՌԴ-ն Սիրիայում ԱՄՆ-ի հետ ռազմական բախումների մեջ չի մտնի, սակայն ամերիկյան կողմից խստորեն պահանջում է ուժ չկիրառել իշխանություններին պատկանող օբյեկտների դեմ։
Ուկրաինայի իշխանությունները պետք է ամոթ զգան այն բանի համար, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով համաձայնեցված գերիների փոխանակումը Կիևի և ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միջև ձգձգվում է՝ հումանիտար նկատառումների հետ չկապված պատճառներով:
Սերգեյ Լավրովի մոտ թեթև ձևով է ընթացել կորոնավիրուսային հիվանդությունը. հակամարմիններ կան։ Իսկ COVID-19-ի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին որոշումը Լավրովը կընդունի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո։
«Ես հակամարմիներ ունեմ, քանի որ թեթև ձևով տարել եմ կորոնավիրուսային վարակը, բայց լսել եմ, որ մասնագետներն անգամ նրանց, ովքել հիվանդացել-առողջացել են, խորհուրդ են տալիս այնուամենայնիվ պատվաստվել․․․ Ես այդ մասին երեկ լսեցի, կխորհրդակցեմ բժիշկների հետ»,-ասաց նախարարը 2020թ․-ի արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում։
Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով
Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար
Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ արեց զգացմունքային հայտարարություններ չանել
Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը․ Լավրովը մանրամասներ է հայտնել
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։