Շաուրմա

Անվճար շաուրմա՝ 5 ստացողների համար․ հայ սրճարանատերը հիացրել է Չելյաբինսկի բնակիչներին

289
(Թարմացված է 11:58 10.01.2021)
Հիմա դասերի ժամանակ ձեռք են բարձրացնում նույնիսկ ամենածույլ աշակերտները, քանի որ օրագրի մեջ նշված լավ գնահատականի համար հայկական սրճարանում կարելի է անվճար համեղ շաուրմա ուտել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Չելյաբինսկի բնակիչ, գործարար Հովհաննես Հովհաննիսյանն արտասովոր ակցիա է իրականացնում․ օրագրում հայտնված «չորսերի» ու «հինգերի» համար դպրոցականները կարող են նրա սրճարանում անվճար շաուրմա ուտել։  

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

Ճիշտ է՝ անվճար շաուրմա վաստակելու համար անհրաժեշտ է մեկ օրում միանգամից երեք գնահատական ստանալ։ Իսկ միայն մեկ լավ գնահատականն աշակերտի համար զեղչ կապահովի։ Mash տելեգրամ ալիքը փոխանցում է, որ դեռ տոներից առաջ օրագրերով երեխաների հերթ էր գոյանում այստեղ։

Այս արտասովոր մտահաղացումը Հովհաննեսի գլխում ծնվել է, երբ մի անգամ երեք դպրոցական նրա սրճարան էին մտել ու սկսել փողը հաշվել՝ մի շաուրմա գնելու համար։

«Երեխաները հաճախ են մտնում, կարկանդակ կամ այլ բան են գնում։ Իսկ երբ շատ փող չեն ունենում, թեյ են վերցնում՝ պարզապես տաքանալու համար։ Հուզվեցի, երբ մի օր երեքով մտել ու մանրն էին հաշվում՝ շաուրմա գնելու համար», - պատմում է սրճարանի սեփականատերը։

Հիմա գրեթե ամբողջ Չելյաբինսկը գիտի նրա ակցիայի մասին։ Նրա մոտ գալիս են ոչ միայն տեղացի երեխաները, այլ նաև այլ շրջաններից․ նրանց ծնողներն են բերում։

«Հարցը 100-150 ռուբլին չէ, պարզապես երեխաներն ուրախանում են ու ձգտում սովորել», - ասում է Հովհաննեսը։

Քաղաքի բնակիչները հավանել են նրա նախաձեռնությունը, իսկ ոմանք էլ տխրում են, որ իրենց դպրոցական տարիներին նման բան չի եղել։ Հայ սրճարանատերը հույս ունի, որ այլ հաստատություններ էլ կմիանան իրենց ակցիային։  

289
թեգերը:
հայ, Ռուսաստան, շաուրմա, Աշակերտ, գնահատական
Ըստ թեմայի
Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ
Սերգեյ Լավրով

Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով

120
(Թարմացված է 15:16 18.01.2021)
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը, որում նրանք արձագանքել էին ՀՀ արտգործնախարարի՝ Ստեփանակերտ կատարած այցին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատճառ չի տեսնում, որ Հայաստանի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղ չայցելեն։ Նա այդ մասին ասել է այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի՝ Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։ Ալիևն ասել էր, որ պետք է վերջ տալ դրան, թե չէ Հայաստանն ավելի շատ կզղջա դրա համար։

Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանի ու Արցախի հայերի կապը պետք է պահպանվի, ու բոլորը համամիտ են այդ հարցում։

«Եվ եթե բոլորը համամիտ են, ապա այնպիսի պատճառներ չեմ տեսնում, որոնք պետք է խանգարեն այդ մակարդակով շփումներին։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, ինչը ոչ մի բացասական հույզեր չի առաջացնում Բաքվում։ Տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ», - ավելացրել է Լավրովը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

120
թեգերը:
Սերգեյ Լավրով, Արցախ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Լավրովը Արա Այվազյանի հետ քննարկել է հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

119
(Թարմացված է 14:53 18.01.2021)
Նախարարի կարծիքով՝ բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադարձը թույլ կտա ավելի արագ լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, որոշվել է շրջանցել այն ու հետո լուծել։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում նորից տարածաշրջան կայցելեն (վերջին անգամ նրանք նախորդ տարվա դեկտեմբերի էին Երևան ու Բաքու այցելել – խմբ. )։

«Այն տարածքը, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Հիմա մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության կազմակերպման մանրամասները», - ավելացրել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Արցախում ու տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերեն։  Սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են հարցեր, որոնք բխում են կարգավիճակի շուրջ եղած հակասություններից։ Երևանի ու Բաքվի միջև առկա այդ հակասությունների պատճառով երեք երկրների առաջնորդները որոշել են շրջանցել այդ կարգավիճակի հարցը։

Լավրովը կարծում է՝ որքան արագ բոլոր համայնքները սովորական կյանքի վերադառնան, այնքան ավելի արագ կարելի կլինի լուծել կարգավիճակի հարցը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

119
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Արցախ, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Շուտով Էրդողանը կհեռացվի իր թիմի կողմից. Դավութօղլու
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը
Эдуард Агаджанян

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից

9
(Թարմացված է 17:18 18.01.2021)
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր աշխատակազմը պետք է ղեկավարի Արսեն Թորոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։

9