Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա

Ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին. Գալկինը փակագծեր է բացել

115
(Թարմացված է 14:06 08.01.2021)
Հումորիստն արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց Պուգաչովայի և չի էլ հիշում ինչպիսին էր ինքը մինչև երգչուհու հետ ծանոթանալը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը պատմել է, թե ինչպես է իրեն և երգչուհի Ալլա Պուգաչովային հաջողվում 9 տարի շարունակ երջանիկ լինել ամուսնական կյանքում։ Այս մասին նա պատմել է Արման Դավլեթյարովի հետ YouTube-ի նոր թողարկման ժամանակ։

Արտիստի խոսքով ՝ առաջին հերթին պետք է սիրել կողակցին և չխաբել միմյանց, նաև պետք չէ զուգընկերոջը համախոհ համարել։ «Բոլորը գիտեն, որ կիրքն արագ է անցնում.  ցանկացած կիրք։ Ես հավատում եմ, որ մարդու հանդեպ զգացմունքները, սերը տարիների ընթացքում չեն նվազում ու չեն կորում։ Տարիները միայն ամրացնում են զգացմունքները», - ասել է նա։

Գալկինը նշել է, որ շնորհակալ է կնոջը, որ հանդուրժում է իր պահվածքը։ Նա արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց Պուգաչովայի և այնքան էլ չի հիշում իրեն մինչև երգչուհու հետ ծանոթանալը։

Հումորիստը հավելել է, որ այժմ կինը ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը` դստեր և որդու հետ, բայց «ավել ձեռքը չի վերցնում, թեև կարող է»: Նա նշել է, որ կինը լավ տնային տնտեսուհին է և համեղ է պատրաստում: Գալկինը հիշել է, որ երբ իրենք ապրում էին Մոսկվայի բնակարանում, տնային աշխատողներ չունեին։ Տնային աշխատողներ սկսեցին պահել սեփական տուն տեղափոխվելուց և երեխաների ի հայտ գալուց հետո։

Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան

115
թեգերը:
ամուսնություն, Ալլա Պուգաչովա, Մաքսիմ Գալկին
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը. օրակարգը հայտնի է

225
(Թարմացված է 20:04 25.01.2021)
Անցկացվում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին

225
թեգերը:
Զինված ուժեր, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել. վարչապետ
Ղարաբաղում գլխավոր խնդիրը լուծված է. Սլուցկին` Պուտինի գործողությունների մասին
Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ
ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ղեկավարը որոշել է Ղարաբաղ այցելել
Զարիֆն ու Լավրովը

Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ

36
(Թարմացված է 16:28 25.01.2021)
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպելու են Մոսկվայում, այնուհետև Զարիֆն այցելելու է Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:

«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրությունում:

Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ

Զարիֆն այժմ Ադրբեջանում է, իսկ հունվարի 27-ին նա կայցելի Հայաստան:

36
թեգերը:
Սերգեյ Լավրով, Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարարին
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը. ռուս փորձագետի դիտարկումները Զարիֆի այցի մասին
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները