ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Մոսկվայի շինարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը «Շինարարության ոլորտում միասնական պատվիրատու» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի համապատասխան հրամանն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց-հարթակում։
Արցախի Հանրապետությունը նոր արտգործնախարար ունի
«Կարեն Գասպարի Հովհաննիսյանին «Շինարարության ոլորտում միասնական պատվիրատու» ընկերության գլխավոր տնօրեն նշանակել 3 տարի ժամկետով», - նշված է փաստաթղթում։
Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում
Կարեն Հովհաննիսյանը 2019 թվականի հունվարին ստանձնել էր Մոսկվայի շինարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2014-ից 2018 թվականներին եղել է Մոսկվայի «Քաղաքացիական շինարարության կառավարում» ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալը։
Մասիս Մայիլյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։
Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:
Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:
«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրությունում:
Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ
Զարիֆն այժմ Ադրբեջանում է, իսկ հունվարի 27-ին նա կայցելի Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։