ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հայտնի երգիծաբան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram–ի իր էջում հրապարակել է կարճ տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է պարում նրա կինը`հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան։
Երգչուհի Լոլիտան 6–րդ անգամ է ամուսնացել
71-ամյա երգչուհին երկար սպիտակ զգեստով և հարմարավետ կոշիկներով է ներկայացել տոնական երեկույթին, հետո սկսել է պարել «Կինո» խմբի «Տեսել ենք գիշերը» («Видели ночь») երգի տակ։
Посмотреть эту публикацию в Instagram
Բազմաթիվ օգտատերեր հավանել են նրա պարը և այս անգամ չեն քննադատել երգչուհու հագուստը կամ պահվածքը, հակառակը` գրել են, որ հիացած են։
«Առաջին անգամը կներեմ, երկրորդ անգամը սևդ կտամ»․ Պուգաչովան «բարկացել է» Գալկինի վրա
«Ալլան անգամ այս տարիքում իսկական կրակ է։ Ալլա Բորիսովնա, գեղեցկուհի եք, 100 միավոր։ Հիասքանչ տեսք ունես»,–գրել են երկրպագուները։
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Ավելի վաղ օգտատերերը քննադատել էին Պուգաչովային, երբ տեսել էին երգչուհու հերթական լուսանկարը։ Նրանք Ալլայի տեսքը «սարսափելի» էին համարել։
Посмотреть эту публикацию в Instagram
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։
Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:
Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:
«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրությունում:
Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ
Զարիֆն այժմ Ադրբեջանում է, իսկ հունվարի 27-ին նա կայցելի Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։
«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։
Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։