«Ցիրկոն» հրթիռի փորձարկում

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

102
Ռուսական նավատորմը 2020 թվականն ավարտում է զգալիորեն ամրապնդված, քանակական և որակական աճով։

Ռազմածովային նավատորմի նավերը, ավիացիան ու առափնյա զորքերը հուսալիորեն ապահովում են ՌԴ անվտանգությունը նաև հայրենի ափերից հեռու՝  տիրապետելով ժամանակակից զենքին ու տեխնիկային, ապահովման բոլոր տեսակներին, անդրցամաքային լոգիստիկային ու տիեզերական հետախուզության տվյալներին։ Հրթիռային ստորջրյա ատոմային հածանավերն անդադար մարտական ծառայություն են իրականացնում Համաշխարհային օվկիանոսի կոնկրետ շրջաններում։

2020 թվականին Ռուսաստանի ռազմածովային նավատորմը (ՌԾՆ) ստացել է մոտ 40 վերջրյա նավեր, սուզանավեր ու ապահովման նավեր։ Դրանց թվում է նաև «Բորեյ-Ա» նախագծի գլխավոր ատոմային «Կնյազ Վլադիմիր» սուզանավը, որը զինված է «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։ Ամերիկյան «Military Watch» պարբերականը գրում է «Բորեյների» մասին․ «Նոր նավերն ունեն չորս լրացուցիչ հրթիռային բլոկ, ինչն ընդհանուր առմամբ կազմում է միջցամաքային հեռահարության 16 բալիստիկ հրթիռ, որից յուրաքանչյուրը 6-10 միջուկային մարտագլխիկ է կրում»։

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում

Ռուսաստանը հիպերձայնային շեշտադրմամբ հրթիռամիջուկային նավատորմ է կառուցում։ Բացի 2020 թվականին ստացած յոթ հզոր մարտական նավից ու երկու սուզանավից (955Ա ու 885Մ նախագծեր) շարունակվում է հեռավոր ծովային գոտու 16 վերջրյա նավերի շինարարությունն ու 19-ի արդիականացումը։ Ընդհանուր առմամբ 41 միավոր հեռավոր ծովային գոտու մարտական նավերի կառուցում ու արդիականացում է իրականացվում։ 2021 թվականին նավատորմը ծրագրում է իր կազմում ընդգրկել չորս սուզանավ, վեց վերջրյա նավ, ավելի քան 20 ռազմանավակ ու ապահովման նավ, ինչպես նաև տասնյակ նոր թռչող սարքեր։

ՌԾՆ-ի մարտական կազմում մեկ տարվա ընթացքում մոտոհրաձգային նոր դիվիզիա ու առափնյա հրթիռային բրիգադ են ձևավորել։ Դինամիկ կերպով զարգանում է Սևծովյան ու Կասպյան նավատորմերի ռազմական ենթակառուցվածքը։ Սևաստոպոլում ու Կալինինգրադում սկսվում է «Յախրոմա» ռադիոլոկացիոն կայանի կառուցումը։

Հայելային միջոցներ

2018-2020 թվականների սպառազինության պետական ծրագիրը, որի ծավալը 551  միլիարդ ռուբլի է կազմում, հաջողությամբ ավարտվել է։ ՌԾՆ-ում ժամանակակից սպառազինությունների մակարդակը գերազանցել է 63 տոկոսը։ Նկատենք, որ Ռուսաստանը չի ձգտում խթանել սպառազինությունների մրցավազքը, ու անցնող տարվա ընթացքում ռազմական ծախսերի առումով 8-րդ հորիզոնականից իջել է 9-րդ` առջևում թողնելով ԱՄՆ-ին, Չինաստանին, Սաուդյան Արաբիային, Հնդկաստանին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային ու Ճապոնիային։

Պաշտպանության նախարարության կոլեգիայի` դեկտեմբերի 21-ին կայացած նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ առաջիկայում ՌԴ ՌԶՆ վերջրյա ու ստորջրյա նավերը վերազինվելու են «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ամփոփելով տարվա արդյունքները, նշել է, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերը 2020 թվականին 140 արշավ են իրականացրել Համաշխարհային օվկիանոսի ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում, 122 այց կատարել 28 պետությունների նավահանգիստներ։ Հատկանշական են նաև «Օվկիանոսի վահան» ծավալուն զորավարժությունները, որոնց շրջանակում ուժերի ու միջոցների խմբավորումը ցույց է տվել, որ ունակ է արդյունավետ կերպով ցուցադրելու ՌԴ ազգային շահերը միանգամից երեք օվկիանոսի ու ինը ծովի ավազաններում` ներառյալ Հյուսիսային ծովային ուղին։ Այսօր նավատորմը զբաղված է նոր մարտական խնդիրների լուծմամբ ու արհեստական բանականության տարրեր  ունեցող տեխնիկայի յուրացմամբ։

Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը

Ռուսաստանը ստիպված է զբաղվում ՌԶՆ և ՌԴ այլ տեսակի Զինված ուժերի ակտիվ կատարելագործմամբ։ ՌԴ ինքնիշխանությունը, Ռուսաստանի դաշնակիցների շահերը վստահելի, երաշխավորված պաշտպանության կարիք ունեն։

Ըստ Սերգեյ Շոյգուի՝ 2020 թվականին 15%-ով աճել է «ռուսական սահմանների մոտակայքում ամերիկյան մարտական ինքնաթիռների ու նավերի հետախուզական ու ցուցադրական գործողությունների ակտիվությունը․․․ԱՄՆ-ն սկսել է Գերմանիայից Լեհաստան ու Բալթյան երկրներ վերատեղակայել մարտական ստորաբաժանումները։ Ընդլայնվում է ամերիկյան նավերի ներկայությունը Արկտիկական տարածաշրջանում։ Համակարգային բնույթ են ստացել ՆԱՏՕ-ի վարժանքները, որոնք անցկացվում են միաժամանակ Ռուսաստանի արևմտյան, հարավային ու արևելյան սահմանների մոտ։ Միայն օգոստոս-սեպտեմբերին դրանց մասնակցել է 55 մարտական ինքնաթիռ, այդ թվում նաև ռազմավարական ռմբակոծիչներ ու բարձր ճշգրտության զենք կրող 12 նավ։ Մենք ուշիուշով հետևում ենք այդ զորավարժություններին ու հայելային միջոցներ ենք կիրառում»։

Բնականաբար հենց այնպես չէր, որ դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի ու Չինաստանի վեց ռազմավարական ռմբակոծիչները 10 ժամ շարունակ պարեկություն էին իրականացնում Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի վրա։ Դա ինքնիշխան պետությունների նորմալ արձագանքն է «գործընկերների» սահմանային ագրեսիվ ակտիվությանը։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

102
թեգերը:
հրթիռ, նավ, նավատորմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Սիրիացի թուրքոմանները ԼՂ–ում. «ուղևորություն» դեպի պատերա՞զմ, թե՞ մեծ վերաբնակեցում
Ամերիկյան «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրը

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

29
(Թարմացված է 19:19 27.01.2021)
Երբ հավանական հակառակորդը հայտնվում է ՌԴ ծովային սահմանների մոտ, նրան օպերատիվ կերպով դիմավորում և պայմանականորեն ոչնչացնում են վերջրյա նավերը, սուզանավերը, ավիացիան կամ առափնյա հրթիռային համալիրները: Կամ բոլորը միաժամանակ։ Սա առօրյա և բազմատարբերակ մարտական դասընթաց է։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ամերիկյան «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրը հունվարի 23-ին մտել է Սև ծով և ստանդարտ «թիրախային իրավիճակ» է ստեղծել Ռուսաստանի ռազմածովային ուժերի արդյունավետ մարտական պատրաստության համար: Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից հակիրճ հայտնել են. «Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են հետևել ականակրին»:

Նույն օրը, ԶԼՄ-ների տվյալներով, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի վեց մարտական ինքնաթիռներ պայմանական հարված են հասցրել ամերիկյան Էսկադրային ականակրին՝ Սև ծովի արևմտյան մասում, Ղրիմի թերակղզուց մոտ 300 կմ հեռավորության վրա: Երկու զույգ Սու-30 և Սու-27 կործանիչներ, ինչպես նաև Սու-24 ճակատային ռմբակոծիչներ օդ են բարձրացել Ղրիմի ավիաբազայից, հերթով մոտեցել են ծովային թիրախին՝ հրթիռա-ռումբային սպառազինության կիրառման սահմանագծին և մշակել հակառակորդի չեզոքացումը (պայմանական հարվածներ):

Արձագանքը միանգամայն համարժեք է ԱՄՆ ռազմածովային ուժերի ապակառուցողական ակտիվությանը ՌԴ ծովային սահմանների մոտ։ Երկու ամիս առաջ նույնատիպ՝ «Տոմահավք» թևավավոր հրթիռներով զինված «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակիրը խախտել էր ռուսական սահմանը Պետրոս Մեծի ծովածոցում, և խոյահարման սպառնալիքով չեզոք ջրեր քշվել Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ադմիրալ Վինոգրադով» նավի կողմից։

Այն ժամանակ ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարությունը հայտարարեց, որ ծովի տվյալ հատվածը ռուսական չի ճանաչում։ Ղրիմի թերակղզու մոտ հեռավորարևելյան սադրանքի կրկնության մեծ հավանականություն կա։ Դրա համար էլ հունվարի 23-ին Ռուսաստանը «Դոնալդ Քուքին» անմիջապես վճռական գործողությունների պատրաստակամություն ցույց տվեց և ցրեց ՌԴ տարածքային ջրերում ամերիկյան Էսկադրային ականակիրների «ազատ ծովագնացության» առասպելը։

Բացի այդ, Սևծովյան նավատորմում ճգնաժամային իրավիճակներում գործողությունների վարժանք է կայացել: Այնուհետև Ռուսաստանի ռազմածովային նավատորմը Սև ծովի հյուսիսային հատվածում նավագնացության համար փակել է հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք՝ մարտական պատրաստության պլանային միջոցառումների պատճառով: Վերջին քայլը, մասնագետների կարծիքով, կապված չէ  «Դոնալդ Քուք» էսկադրային ականակրի այցի հետ, բայց արտացոլում է տարածաշրջանում աճող ռազմաքաղաքական լարվածությունը։

«Վայրասլաց ռմբակոծչի» մարտավարությունը

«Դոնալդ Քուք» ականակիրն ունակ է կրել մինչև 1600 կմ հեռահարությամբ ավելի քան 60 «Տոմահավք» թևավոր հրթիռ (հնարավոր է միջուկային հագեցվածություն), տախտակամածին ունի հակասուզանավային ASROC հրթիռներ, «Ստանդարտ» զենիթային հրթիռներ, հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգի բաղադրիչներ, մարտական տեղեկատվական ղեկավարման համակարգ և դրանով իբրև թե ցուցադրում է ԱՄՆ-ի համագործակցության ամրապնդումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

ԱՄՆ ու ՌԴ փոխներգործության վեկտորը փոխվում է. ՌՀՍ-3 պայմանագրի ժամկետը կլրանա փետրվարին

Նման պայթյունավտանգ զինանոցը հազիվ թե ծառայի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հիշեցնենք, որ շահագործման 36 տարիների ընթացքում «Իջիս» համակարգի միակ «ռազմավարը» IranAir ընկերության ուղևորատար ինքնաթիռն է եղել, որը խոցվել է նույնականացման սխալի արդյունքում (որպես F-14 կործանիչ)։

Ականակրի հարվածային հնարավորությունները «ցամաքի դեմ» նշանակալից են, ՀՕՊ համակարգի արդյունավետությունը մարտական պայմաններում չի ստուգվել, իսկ թևավոր «Տոմահավքները» ծովային մարտի ընթացքում ոչ մի կերպ չեն օգնի («Տոմահավքի» BGM-109B TASM հականավային տարբերակը սպառազինությունից հանվել է շատ տարիներ առաջ)։ «Քուքի» նավախելին ընդամենը չորս մինչձայնային հականավային «Հարպուն» կա։ Ականակիրը երբեք ՌԴ ՌԾՈւ հսկողությունից դուրս չի մնացել։

«Դոնալդ Քուքը» ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի կազմում է և 2014 թվականից ի վեր պարբերաբար հայտնվում է ՌԴ-ի սահմանների մոտ՝ Սև և Բալթիկ ծովերում: Նույն թվականին Էսկադրային ականակրի անձնակազմը (ավելի քան 300 մարդ) Սև ծովում շատ մոտիկից ծանոթացավ ռուսական Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչի հետ, որը 12 անգամ թռավ նավի վրայով՝ կարծես ծաղրելով անկոչ հյուրերին։

ԱՄՆ Պետդեպի տվյալներով՝ այն ժամանակ Սու-24-ի ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներն առաջին անգամ շարքից հանեցին «Քուքի» բարդ էլեկտրոնիկան, և այդպիսով բարոյազրկեցին ամերիկացի ծովայիններին։ Երկրորդ անգամ Սու-24-ը «Քուքի» սաքավորումներն «անջատեց» 2018թ․-ի գարնանը։ 2021թ․-ին հակազդեցության մարտավարությունը նկատելիորեն փոխվել է, չէ՞ որ վերջին ամիսներին «Քուքը» չափազանց հաճախ է այցելում (ապակայունացնում) Սևծովյան տարածաշրջանը։

Մյուս կողմից՝ ոչ ամենաժամանակակից և «ոչ ծովային» Սու-24 ռմբակոծիչը, բացի ՌԷՊ համակարգից, վերջրյա թիրախների խոցման ավիացիոն միջոցների լայն ընտրանի ունի։ Օրինակ՝ Х-59 գերճշգրիտ կառավարվող «օդ-մակերևույթ» հրթիռը (մինչև 285 կմ հեռահարությամբ) թիրախավորում է նավային ռադարների ճառագայթմամբ, զարգացնում է 3,6 Մախ արագություն և մարտական իրադրության մեջ ոչ մի շանս չի թողնում «Արլի Բըրքի»-ի տիպի էսկադրային ականակիրներին։

Սու-30-ի և Սու-27-ի հզորությունն ու գերազանցությունը ԱՄՆ ռազմածովային ուժերի համար նույնքան տխուր սևծովյան իրականություն է, որքան Մոնտրեի կոնվենցիան, որը ոչ սևծովյան երկրների մարտական նավերին թույլ է տալիս Սև ծովի տարածքում գտնվել ոչ ավելի, քան երեք շաբաթ։

Ռուսաստանը հարկադրված է ուժեղացնել ռազմական խմբավորումը և փոխել ԱՄՆ ՌԾՈւ-ին և ՆԱՏՕ-ին հակազդելու մարտավարությունը հարավ-արևմտյան ռազմավարական ուղղությամբ։ ՌԴ սեւծովյան նավատորմը վերջին տարիներին ստացել է վեց դիզել-էլեկտրական սուզանավ, մի քանի ֆրեգատ և փոքր հրթիռային նավեր, որոնք հագեցած են մեծ հեռահարության «Կալիբր» թևավոր հրթիռներով:

Ղրիմում տեղակայված է մեծ հեռահարության C-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռային համակարգերի չորս դիվիզիոն և «Պանցիր-С» ԶՀՀ-ի մի քանի դիվիզիոն: Սևաստոպոլի մերձակայքում շուտով կհայտնվի հրթիռային հարձակման մասին նախազգուշացման նոր ՌԼԿ համակարգ:

Ռուսաստանի ռազմածովային նավատորմը նույնքան ակտիվորեն ընդլայնում է իր ազդեցությունը Միջերկրական ծովում, որտեղ այսօր գտնվում են շուրջ 10 ռազմանավեր և սուզանավեր, ինչը գերազանցում է ԱՄՆ ռազմածովային ուժերի գործող նավերի քանակը: Defense News-ի տվյալներով՝ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում տեղակայված «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրը Մոսկվային թույլ է տալիս վերահսկել Արկտիկայի ուղղությունը Բերինգի նեղուցով և թիրախներ խոցել Ալյասկայում: Ի՞նչ կլինի հետո։

ԱՄՆ ՌԾՈւ ռազմավարության ծուռ հայելին

«Ռուսաստանին միշտ նյարդայնացնում է Սև ծովում ամերիկյան նավերի առկայությունը, քանի որ դրանք զինված են մեծ հեռահարության թևավոր հրթիռներով և ուժեղ հակահրթիռային պաշտպանությամբ: Ռուսները նման սպառնալիքներն ընկալում են որպես ռազմավարական և երբեք թույլ չեն տա, որ զինանոցի այս տեսակը այնքան մոտ լինի իրենց բնակավայրերին կամ ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներին»։ Սրանք Վիրջինիայի CNA ռազմավերլուծական կենտրոնի՝ Ռուսաստանի ուսումնասիրությունների գծով տնօրեն Մայքլ Քոֆմանի խոսքերն են։

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

Սակայն Վաշինգտոնին էլ զայրացրել է ԱՄՆ-ի ափերի մոտ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բազմանպատակային և ռազմավարական սուզանավերի ներկայությունը, հրթիռակիր ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները (չեզոք ջրերում կամ միջազգային օդային տարածքում)։ Միակողմանի անվտանգություն չի լինում, բայց ԱՄՆ-ն իր ռազմավարությունն ունի։

ԱՄՆ ՌԾՈւ ռազմածովային գործողությունների ղեկավար, ծովակալ Մայքլ Գիլդեյը վերջերս նշել է, որ Վաշինգտոնը չի կարողանա վերադարձնել աշխարհում առաջին տեղը ռազմանավային խմբավորման թվաքանակով, և պետք է Համաշխարհային օվկիանոսում գերիշխանությունը պահպանել նոր տեխնոլոգիաների հաշվին:

Օվկիանոսային տարածքների նկատմամբ վերահսկողությունը կենսական նշանակություն ունի ԱՄՆ տնտեսության և քաղաքականության համար, այսինքն՝ «ամերիկացիների և նրանց դաշնակիցների նավարկության ազատության» և «ուժը հակառակորդի ափ պրոյեկտելու» համար։ Համապատասխանաբար, Ռուսաստանի գլխավոր «հանցագործությունը» պաշտպանունակության զգալի ամրապնդումն է։

Հակամարտության ամերիկյան հայեցակարգում «Ռուսաստանի ՌԾՈւ-ն ընդլայնում է իր ներկայությունն աշխարհում և գործում է մեր ափերին ավելի մոտ... Եթե Ռուսաստանին առանց պատշաճ ուշադրության թողնենք, նա կշարունակի խախտել կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգը և սպառնալ մեր երկրին»։

«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը

Պաթետիկ «մերկացումներին» կարող են հետևել ցամաքային և ծովային պայմաններում Պենտագոնի սադրանքներն ու գործողությունները (հիշում ենք Իրաքի, Հարավսլավիայի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի պատմությունը): Ուստի Ռուսաստանի ռազմածովային նավատորմը ստիպված է ավելի ու ավելի խիստ կերպով ամերիկացի «գործընկերներին» վերադարձնել բազմաբևեռ աշխարհի դաժան իրականությանը։

29
թեգերը:
նավատորմ, Սև ծով, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ
ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները
ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում
Լավրովն ընդունել է Այվազյանին. արխիվային լուսանկար

Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը

90
(Թարմացված է 18:02 27.01.2021)
Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերի պահպանումն ու համատեղ կառուցողական աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ անվտանգության, հումանիտար  խնդիրները, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համադրումը և համատեղ կառուցողական աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իսկ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

90
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Սերգեյ Լավրով, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենը մեկնել է Մոսկվա՝ Արցախի վերաբերյալ եռակողմ հանդիպմանը մասնակցելու
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

48
(Թարմացված է 01:27 28.01.2021)
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:

Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:

«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

48
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան