ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի է Արցախում զոհված ռուս խաղաղապահի ինքնությունը։ Նա 29-ամյա Վիտալի Մորոզն է։ Տեղեկությունը հայտնում է «Վոեննի Օսվեդոմիտել» տելեգրամ ալիքը։
Սպայի մահվան մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 18-ին։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զինվորականը վիրավորվել է Շուշի տանող ճանապարհի ականազերծման ժամանակ: Հիվանդանոց տեղափոխվելիս նա մահացել էր։ Գերատեսչությունում ընդգծել են, որ զինվորականի ընտանիքին կտրամադրեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը:
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Սամարայի մոտակայքում բեռնատարը բախվել է «Volkswagen Tiguan» մարդատար ավտոմեքենային, վթարի հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Տեղեկություններ կան, որ բեռնատարի վարորդը չի տուժել:
«Մարդատար մեքենան գերբեռնված է եղել, բոլոր մահացածներն էլ այդ մեքենայում են եղել։ Նախնական տվյալներով՝ մեղավորը «Volkswagen»–ի վարորդն է», - ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են
Գործակալության զրուցակցի տվյալներով` մահացածները 17-24 տարեկան են։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանցից հինգը տղամարդիկ են, երկուսը` կանայք:
Մեքենաները բախվել են Մ5 «Ուրալ» (Վոլժսկի-Կուրումոչ) ճանապարհին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Օմսկի մարզում հրդեհի հետևանքով մահացել են 25-ամյա կինն ու նրա երկու փոքրիկները`5 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընտանիքի հորը հաջողվել է փրկել։ Նա կարողացել է այրվող տնից դուրս բերել 5 ամսական որդուն։
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ տղամարդը նորոգել է բենզասղոցը, հետո այն դրել վառարանի մոտ, գիշերը դետալները հալվել են: Հրդեհի պատճառը կարող էր դա լինել։ ՌԻԱ Նովոստիի զրուցակիցն ասել է նաև, որ ընտանիքը բարեկեցիկ էր համարվում։
Քննիչները ստուգում են դեպքի վայրը, հարցաքննում ականատեսներին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասսոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երեկ ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայում։ Բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, կործանման պատճառով մահացել է նաև օդաչուն։
Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները
Քաղաքական գործչի մահվանն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գրառում է արել Twitter-ում։
«Օլիվիե Դասսոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, տարածքային պատգամավոր, Ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատար․ ամբողջ կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։
Olivier Dassault aimait la France. Capitaine d’industrie, député, élu local, commandant de réserve dans l’armée de l’air : sa vie durant, il ne cessa de servir notre pays, d’en valoriser les atouts. Son décès brutal est une grande perte. Pensées à sa famille et à ses proches.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) March 7, 2021
Դասսոն 69 տարեկան էր։ Նա հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր` «Dassault Group»-ի՝ 2018թ․-ի մայիսին մահացած ղեկավար Սերժ Դասոյին որդին։ Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ եվրո։