00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի շուտափույթ իրականացմանը. Լավրով

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел России Сергей Лавров во время брифинга по итогам визита в Армению (21 ноября 2020). Еревaн
Министр иностранных дел России Сергей Лавров во время брифинга по итогам визита в Армению (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերգեյ Լավրովը հայտնեց, որ ինչպես գերիների, այնպես էլ զոհված զինվորների մարմինների փոխանակման ուղղությամբ հնարավորինս արագ պետք է լուծումների հասնեն։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի իրականացմանը`Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահների աջակցությամբ։ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարևոր հարց է գերիների փոխանակումը, և գիտենք, որ դա սուր թեմա է հարազատների, ընկերների համար։ Էմոցիոնալ թեմա է նաև զոհերի մարմինների փոխանակումը, ուստի պետք է հնարավորինս արագ հասնել դրա լուծմանը»,–ասաց Լավրովը։

Выступление депутата от фракции Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թուրքը Խնձորեսկի մոտ է, իսկ գերիների վերադարձով և Արցախով միայն ՌԴ–ն է զբաղվում. Զոհրաբյան

Նա շեշտեց նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կարևորությունը` ասելով, որ դրա միջոցով էլ կանգ առավ պատերազմը։ Այդ համաձայնագիրը, ըստ Լավրովի, փախստականներին հնարավորություն տվեց վերադառնալ իրենց բնակության վայր։ Համաձայնագիրը նաև ապահովեց տնտեսության վերականգնումը, հումանիտար խնդիրների լուծման հնարավորություն տվեց։ Այն նաև հեռահաղորդակցության միջոցների ապաարգելափակումը կապահովի, ինչը Հարավային Կովկասը հակամարտության գոտուց կվերածի ստաբիլ գոտու։

Լավրովը հայտնեց նաև, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են ԼՂ բնակիչների հետ, նրանք բնակիչներին նաև բժշկական աջակցություն են ցուցաբերում, տարածքների ականազերծման աշխատանքներ անում։ Բացի այդ, հումանիտար արձագանքման կենտրոն է ստեղծվում։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կապ են պահպանում միջազգային կառույցների հետ, որոնք պատրաստ են ներդնել իրենց փորձը` խաղաղ կյանքի վերականգնման համար։

Լավրովը հույս հայտնեց, որ Ռուսաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ կքննարկեն եռակողմ համաձայնագրի շրջանակներում հետագա անելիքները, ինչպես նաև երկու երկրներին` Հայաստանին և Ռուսաստանին առնչվող  հարցերին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Մարդու մասնակցությամբ աղետների թիվն ավելի մեծ է. Լավրովը` Սպիտակի երկրաշարժի մասին

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0