Մարիա Զախարովա

Զախարովան ներկայացրել է Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունների օրակարգը

75
(Թարմացված է 18:05 03.12.2020)
Մոսկվայում հույս ունեն, որ բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հույս ունենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական արդյունավետ շփումներով, նախարարությունների և գերատեսչությունների գծով կառուցողական փոխանակումներով:

Ինչպես հայտնել Է Զախարովան, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրները, երկկողմ կապերի ողջ համալիրը, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով ենթակառուցվածքների վերականգնման գործում հումանիտար աջակցության ցուցաբերման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վրա, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Նախարարները թեմաների լայն շրջանակ կքննարկեն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի ձևաչափերում փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշման համակարգման վերաբերյալ:

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան

75
թեգերը:
բանակցություն, Սերգեյ Լավրով, Արա Այվազյան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Փաշինյանի գլխավորությամբ չեմ տեսնում բանակցային գործընթաց, որտեղ մենք կհաջողենք. Մարուքյան
Ինչ մեսիջ կար վարչապետի ելույթում, կամ որ դեպքում է, որ այլևս բանակցելու բան չենք ունենա
ԼՂ հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի հովանու տակ․ ԵԱՀԿ նախագահ

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

13
(Թարմացված է 13:17 23.01.2021)
Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել հանրահավաքներին մասնակցելու մասին համացանցում տարածվող կոչերը, ինչն ինքնին օրենքով արգելված է։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ու Գերագույն դատարանը հավանություն են տվել օրինագծին, որը քրեական հետապնդում է նախատեսում անչափահասներին ապօրինի բողոքի ակցիաներում ներգրավելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պետդումայի պատգամավոր Եվգենի Մարչենկոյի ներկայացրած փաստաթուղթն առաջարկում է նման դեպքերում վարչական պատասխանատվության փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկել՝ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։

Մարչենկոն ասել է, որ օրինագիծն այս պահին կառավարությունում քննարկման փուլում է։

Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն ինքնին օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով

Ռուսական քաղաքների իշխանությունները զանգվածային միջոցառումներ չանցկացնելը պարզաբանում են կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակային իրավիճակով։ Համավարակի ու գործող սահմանափակումների պայմաններում մարդկանց մեծ քանակի մասնակցությամբ ակցիաները ռուսաստանցիների համար հիվանդության իրական սպառնալիք կստեղծեն։

Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հապշտապ վաճառքի է հանվել

13
թեգերը:
դեռահաս, հանրահավաք, Քրեական գործ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Անչափահասները ցմահ ազատազրկման չեն դատապարտվի. էլ ինչ փոփոխություններ կան նոր օրենսգրքում
Դատավորը պետք է «գողականներից», ընդդիմությունից և իշխանությունից անկախ լինի. Ջհանգիրյան
6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

61
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

61
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Թուրքական բանակը կարող է մի օր գիշերը գնալ այնտեղ». Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

26
(Թարմացված է 14:37 23.01.2021)
Էրդողանն օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։

«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի օր գիշերը գնալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին

26
թեգերը:
Իրաք, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Եվրախորհրդարանը բանաձևով քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը ԼՂ–ում
Թուրքիան թուլացրել է իր դերակատարումը, բայց չպետք է մոռանալ Էրդողանի քայլերը. Պետրոսյան
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. տեսանյութ