Սերգեյ Լավրով

Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում

90
(Թարմացված է 17:16 03.12.2020)
Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման շուրջ պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան կազմակերպության անդամների կողմից:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է` Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ երկրներն առավել ակտիվ աջակցություն կցուցաբերեն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Դա ենք ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին կշարունակենք ամեն կերպ աջակցել։ Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համագործակցությունը»,-ասել է նախարարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

90
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով
Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը
ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

102
(Թարմացված է 23:25 17.01.2021)
Ալեքսեյ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:

Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

102
թեգերը:
Ձերբակալություն, Շերեմետևո, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»
«Դոմոդեդովո» օդանավակայան, արխիվային լուսանկար

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

131
(Թարմացված է 18:00 17.01.2021)
Մոսկվայում և տարածաշրջանում խիստ սառնամանիքներ են սպասվում: Որոշ շրջաններում գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի -28–ի։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 40 չվերթ: Տեղեկությունը հայտնում է RT-ն։

Մոսկվայի ժամանակով 16:10 –ի դրությամբ (Երևանի ժամանակով` 17։10) «Դոմոդեդովոյում» 20 չվերթ է հետաձգվել, 1-ը՝ չեղարկվել: «Վնուկովոյում» 8 չվերթ է հետաձգվել, 4–ը՝ չեղարկվել։ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 9 չվերթ, 1–ը՝ չեղարկվել։

Նոր թռիչքներ չեն լինի․ Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից

Ըստ Հիդրոմետկենտրոնի տվյալների՝ հունվարի 19-ի գիշերը օդի ջերմաստիճանը Մոսկվայում և Մոսկվայի մարզում կհասնի -24–ի, իսկ տեղ–տեղ՝ –28–ի։ Ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի –15-ից –20–ի սահմանում։

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել

131
թեգերը:
չվերթ, օդանավակայան, Մոսկվա
Ըստ թեմայի
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞