ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով

392
(Թարմացված է 16:05 26.11.2020)
Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։ 

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik.  «Երկրորդ կարգի» երկրների շարքը, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ կարող է համալրել նաև Բելառուսը։ Այսօր Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիաների նիստում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։

«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ավելացրել է նա։

Նա նշել է, որ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։

Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով

Նա նշել է, որ հարաբերությունները ԵՄ-ի հետ այսօր բարդ են։ Պատճառը ԵՄ մի շարք երկրների ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը։

392
թեգերը:
Եվրամիություն, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը 3 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ԼՂ բնակչությանը
Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին. Լավրով
Վլադիմիր Պուտին

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները

171
(Թարմացված է 16:20 15.01.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով ժողով է անցկացրել երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովի մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Նշվում է, որ ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության արդիական հացերը։

Ժողովին մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական գործունեության, էկոլոգիայի ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում

171
թեգերը:
Արցախ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Անվտանգության խորհուրդ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում
Հիմնական բանակցողը Փաշինյանն ու Ալիևն են, Պուտինն ընդամենը միջնորդ է. Աբովյան
Rossiya ընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

86
(Թարմացված է 16:19 15.01.2021)
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն իր ֆեյսբուքյան էջում։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար առաջարկվում է դիմել ավիաընկերությանը:

Վրացական ավիաընկերությունը ժամանակավոր չարտերային չվերթեր է իրականացնում Երևանով Մոսկվա

86
Ըստ թեմայի
Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. առնվազն 50 զոհ կա
Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Մոսկվայից և Կալուգայից` Երևան ու Գյումրի. հայտնի են առաջիկա չվերթերի օրերը
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել