Միգրանտների աջակցության կենտրոն

Ռուսաստանում նորից տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների միգրանտների համար․ ԵԱԶԲ փորձագետներ

129
(Թարմացված է 15:34 26.11.2020)
Նավթի գների աճին զուգահեռ Ռուսաստանում և Ղազախստանում տնտեսական ակտիվությունը կսկսի վերականգնվել, իսկ սահմանափակումների վերացումից հետո միգրանտները կկարողանան վերադառնալ այդ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովն այսօր Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած հեռուստակամուրջի ժամանակ վստահեցրեց, որ ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանում կրկին տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների աշխատանքային միգրանտների համար։

Բանկի կանխատեսումների համաձայն` 2021 թվականին Urals տեսակի նավթի գինը կկազմի մեկ բարելի դիմաց 49 դոլար: Կուզնեցովի խոսքով` դա բավական է, որ տնտեսության մեջ աստիճանաբար վերականգնվի վճարունակ պահանջարկը։

Վերականգնումը նույն կերպ տեղի կունենա նաև Ղազախստանում։ Այդ երկրների միջոցով դրական դինամիկան կփոխանցվի Տաջիկստանին, Ղրղզստանին և Հայաստանին։ Ղրղզստանի համար դա կնշանակի հավելյալ 1% ՀՆԱ աճ, Հայաստանի համար՝ 0,5%։

ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Կոնստանտին Ֆյոդորովն էլ նշեց` ինչ վերաբերում է Հայաստանին, Տաջիկստանին ու Ղրղզստանին, ապա նրանց համար բարենպաստ գներ են սահմանվել մետաղների, մասնավորապես՝ պղնձի և ոսկու համար, որոնք տևական ժամանակ պահվում են բորսաներում:

«Մենք չենք կարծում, որ ռուսական աշխատաշուկայում զանգվածային և մշտական կերպով կզբաղեցվեն այն աշխատատեղերը, որոնք զբաղեցնում էին միգրանտները։ Այդ պատճառով հաջորդ տարի մենք ակնկալում ենք, որ ԵԱՏՄ երկրների սեզոնային միգրանտներն աստիճանաբար կզբաղեցնեն այդ աշխատատեղերը»,-ասաց նա։

Դրա հետ մեկտեղ բանկը, ըստ ԵԱԶԲ-ի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի, սթրես-սցենար ունի այն դեպքի համար, եթե համավարակը ձգձգվի: Նավթի գինն այս դեպքում կարող է կազմել մեկ բարելի դիմաց 40-42 դոլար, իսկ տնտեսական աճը Ռուսաստանում և Ղազախստանում կարող է կրճատվել 0,8-0,9 տոկոսով (հիշեցնենք` կորոնավիրուսային ճգնաժամից առաջ Urals-ը 55 ԱՄՆ դոլարից բարձր մակարդակում էր, մարտ-ապրիլին` 0-ի և ավելի ցածր մակարդակում, իսկ հիմա` 40-ից մի փոքր պակաս):

Նշենք, որ 2019 թ․-ին Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ծավալը կազմել է մոտ 630 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը:

129
թեգերը:
միգրանտ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն
Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

101
(Թարմացված է 23:25 17.01.2021)
Ալեքսեյ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:

Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

101
թեգերը:
Ձերբակալություն, Շերեմետևո, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»
«Դոմոդեդովո» օդանավակայան, արխիվային լուսանկար

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

131
(Թարմացված է 18:00 17.01.2021)
Մոսկվայում և տարածաշրջանում խիստ սառնամանիքներ են սպասվում: Որոշ շրջաններում գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի -28–ի։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 40 չվերթ: Տեղեկությունը հայտնում է RT-ն։

Մոսկվայի ժամանակով 16:10 –ի դրությամբ (Երևանի ժամանակով` 17։10) «Դոմոդեդովոյում» 20 չվերթ է հետաձգվել, 1-ը՝ չեղարկվել: «Վնուկովոյում» 8 չվերթ է հետաձգվել, 4–ը՝ չեղարկվել։ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 9 չվերթ, 1–ը՝ չեղարկվել։

Նոր թռիչքներ չեն լինի․ Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից

Ըստ Հիդրոմետկենտրոնի տվյալների՝ հունվարի 19-ի գիշերը օդի ջերմաստիճանը Մոսկվայում և Մոսկվայի մարզում կհասնի -24–ի, իսկ տեղ–տեղ՝ –28–ի։ Ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի –15-ից –20–ի սահմանում։

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել

131
թեգերը:
չվերթ, օդանավակայան, Մոսկվա
Ըստ թեմայի
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞